RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք  3713

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ուզենա, թե ոչ, մեզանից յուրաքանչյուրը աշխատավայրում  ամենատարբեր  մարդկանց հետ է առնչվում: Երբեմն նրանց մեջ շատ յուրահատուկ տիպեր կան, որոնք, թեև առաջին հայացքից զվարճալի, ընդունակ են, սակայն, լրջորեն բարդացնել և’ գործընկերների, և ղեկավա րության  կյանքը:
 
Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք
 
Սիրելի ընթերցողներ, կոլեգաների ստորև ներկայացվող տիպաբանությունը, կարծում ենք, շատերին կօգնի գործընկերների  հետ հարաբերություններում  խուսափել տհաճություններից, ճիշտ կոմնորոշվել, թե ում հետ կարելի է մտերմություն  անել և ումից  հնարավորին չափ հեռու մնալ:
 
 Եվ այսպես` «տհաճ կոլեգաներ»: Ինչպես  ճանաչել նրանց ու ինչ սպասել նրանցից:
 
Պրիմադոննաներ   
 
Անկախ սեռից, գործընկերոջ այս տեսակը կարող է ձեզ լավ զվարճացնել. նա ընդունակ է աղաղակել, հեկեկալ, դես ու դեն շպրտել ձեռքն  ընկած առարկաները, միայն թե ուշադրություն հրավիրի իր վրա:  Բայց դա, իհարկե, զվարճալի կարող է լինել միայն այն դեպքում, եթե ոչ թե ինքներդ եք ուշադրության օբյեկտ հանդիսանում, այլ ուրիշ մեկը: Պրիմադոննաները պաշտում են հերյուրանք-բամբասանքները, անձնական դրամաներն ու զգացմունքային պոռթկումները: Նրանք համոզված են, որ ամենից լավ աշխատում են այն դեպքում միայն, երբ զգացմունքներով են համակված: Թեև այս տիպի մարդիկ հնարամտությամբ, ստեղծագործական մոտեցումներով  իրարից կարող են տարբերվել, սակայն նրանց այդ հատկանիշները հաճախ շատ հմուտ կիրառություն են գտնում և ոչ անարդյունավետ:
  
 
Զոհեր
 
Զոհերը սիրում են բողոքել:  Նրանք հոռետես են ու իրենց ուժերի հանդեպ` անվստահ, չեն սիրում իրավիճակը սրել` մշտապես վախենալով  ենթարկվել  հարձակումների: Զոհերին պաշտպան է պետք և նրանք հաճախ միավորվում  են իրենց նմանների հետ, որպեսզի դիմագրավեն հարձակումներին: Այս տիպի մարդիկ չեն սիրում, երբ իրենց ուշադիր հետևում են: Եթե նման բան են նկատում, սկսում են դանդաղ աշխատել, ասես հիվանդանում են կամ  ղեկավարությանը  խնդրում են մի այլ հանձնարարություն տալ իրենց: Զոհերը այնքան շատ ժամանակ են հատկացնում խնդիրներին, որ ի վերջո խճճվում են ու այդպես էլ լուծում չեն գտնում: Նրանք մեծ մասամբ պարտավորված են զգում աշխատել միևնույն տեղում, եթե անգամ դա իրենց ամենևին դուր չի գալիս: Իսկ եթե, այնուամենայնիվ, աշխատանքը փոխում  են,ապա նոր աշխատավայրում, միևնույն է, նույն պատմություններն  են սկսվում: Զոհերը նախընտրում են տառապել, քան որևէ բան ձեռնարկել իրենց վիճակը շտկելու համար:
 
 Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք
 
Գերազանցիկներ
 
Այս խմբի մարդիկ ամեն ինչ պիտի  շատ լավ անեն, գերազանցորե’ն: Ընդ որում` ոչ միայն իրենք, իրենց ընտանիքի անդամները ևս պիտի համապատասխանեն հաջողակության ընդունված չափանիշներին: Գերազանցիկներն իրենց առանձնահատուկ մարդիկ են համարում  և ուրիշներից իրենց անձի հանդեպ համարժեք վերաբերմունք պահանջում: Նրանք մշտապես չափազանցնում են իրենց ձեռքբերումները, հաճախ` ուրիշների հաշվին, տանել չեն կարողանում իրենց  հասցեին որևէ  քննադատություն ու երբեք չեն հոգնում պաշտպանվել, բացատրել, ապացուցել, որ իրենք ճիշտ են, իսկ մյուս  բոլորը  սխալվում են: Եթե գերազանցիկը ձեր գործընկերն է, ապա անկախ նրանից, թե որքանով եք դուք բանիմաց, կոլեկտիվում հարգանք ու հեղինակություն  վայելող, գերազանցիկի  հետ յուրաքանչյուր խոսակցությունից  հետո ինչ-որ տհաճ նստվածք է մնում: Իսկ, Աստված չանի, եթե նա հենց ձեր անմիջական պետն է, իրավիճակը կարող է զարգանալ երկու ձևով. կամ դուք ստիպված եք ամեն հարմար առիթով ձեր հիացմունքն արտահայտել «բոլոր ժամանակնե րի ու ժողովուրդների հանճարի» հանդեպ կամ դիմանալ անվերջ դժգոհութ յուններին ու դիտողություններին: Իսկ եթե գերազանցիկը ձեր ենթական է, ապա նրանից անխուսափելիորեն ինտրիգներ, խարդավանքներ սպասեք ` իհարկե ձեր տեղը գրավելու համառ մտադրությամբ:
 
 
Տառապյալներ
 
Այս խմբի մարդիկ աշխատում են նաև ուրիշների փոխարեն, իրենց ողջ հնարավորությունները գործի դնելով` անում ինչ որ պետք է ու դեռ մի բան էլ ավելին: Նրանք այնքան մանրախնդիր են, որ երբեմն պատրաստ են ուղղակի  մոլագարի պես արդյունքներն ստուգել երեք-չորս, երբեմն և մի տասն անգամ` համոզվելու համար, որ սխալներ ու վրիպումներ թույլ չեն տվել:
Թեև տառապյալները սովորաբար լավ են աշխատում, բայց նրանց մշտական  ինքնացուցադրումը, թե «Տեսեք` այս ամենը ես եմ արել», ձանձրացնում ու նյարդայնացնում  է: Եթե նրանց ազատեք լրացուցիչ այն աշխատանքից, որն իրենք կամավոր իրենց վրա են վերցրել, միևնույն է, շատ արագ այն ետ վերադարձնելու որևէ ձև կգտնեն:
Տառապյալները սիրում են նեղանալ և այդ հարցում բավականին առաջադիմում  են: Հաճախ հայտարարելով, թե իրենք ճանաչման կարիք չեն զգում` նրանք նորից ու նորից կրկնում են, թե սահմանված ժամանակից ավելի են աշխատում, որ իրենց արածի դիմաց լավ չեն վճարվում, թերագնահատվումեն և այլն:
 
 
Գործը   հետաձգողներ
 
Այս տեսակը երբեք, ոչինչ ժամանակին չի անում,  ինչպես ասում են` «անվերջ ռեզինը ձգում է» ու կարողանում է խուսափել պատասխանատվթյունից: Իսկ երբ գործն ի վերջո ավարտում է, ձգտւմ է «մինի արձակուրդ» ստանալ, որպեսզի  «ուժերը վերականգնի»:
Այդ պահվածքը գուցե  մասամբ կարելի է կատարելագործման մղումով բացատրել, սակայն նրանց մեծ մասին պակասում է վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Բացի այդ, որոշակի կապ գոյություն ունի գործը վաղվան թողնելու սովորության և իմպուլսիվ խառնվածքի միջև: Իմպուլսիվ մարդիկ գնահատում են իրենց անհրաժեշտ պահը և առանձնապես նշանակություն չեն տալիս աշխատանքի կատարման պարտադիր ժամկետին:
Բիզնեսի տեսակետից նման մարդկանց հետ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ղեկավարությունը ստիպված է նրանց վրա լրացուցիչ ժամանակ ծախսել. հսկել, որ գործը ժամանակին կատարվի, հարթել մյուս աշխատակիցների հետ նրանց ունեցած անխուսափելի վեճերն ու ընդհարումները և այլն: Այդ ծախսերը դժվար է գնահատել: Ակնհայտ է մի բան. այդպիսի մարդու ներկայությունը որևէ խմբում կամ կոլեկտիվում որոշակի երաշխիք է այն բանի, որ կամ ծրագիրը ժամանակին չի իրականացվի, կամ մյուսները ստիպված են լինելու լրացուցիչ աշխատել:
                                                
 Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք
 
Հարմարվողներ 
 
Հարմարվողները վախենում են անկեղծորեն արտահայտել իրենց զգացումները. հանկարծ ու որևէ մեկին վիրավորեն: Նրանք հազվադեպ են իրենց սեփական կարծիքն արտահայտում, ամեն կերպ խուսափում են կոնֆլիկտներից: Այդպիսիների համար շատ կարևոր է շրջապատի քաջալերանքը, դրական վերաբերմունքը իրենց հանդեպ, բայց շատ ավելի կարևոր է,որ նրանց դժգոհությունը չզգան: Նրանք սովորաբար հակված են հանգամանքներով, շրջապատի վերաբերմունքով պայմանավորված` փոփոխել իրենց դիրքորոշումը և չնայած բոլոր ջանքներին` ոչ մի կերպ չեն կարողանում գործընկերների մոտ հարգանք ու վստահություն ձեռք բերել: Որպես ղեկավար աշխատանք հարմարվողները նախընտրում են միկրոմենեջեր լինել. այս դեպքում նրանք կարող են ոգևորված գործի կպչել ու անել այն, ինչ իրենց ասում են: 
 
 
Փրկարարներ
 
Փրկարարը գոյություն ունի նրա համար, որպեսզի օգնության հասնի, ազատի զոհերին` լինի խտրականության ենթարկվող կին, թե փոքրամասնության ներկայացուցիչ կամ աշխատանքային առաջքաշումների ժամանակ անտեսվող: Նրանք գալիս են օգնության, որպեսզի ուշադրություն հրավիրեն իրենց վրա, երախտագիտության արժանանան, ամրապնդեն փրկարարի իրենց կերպարը: Նրանք մի մարդուց մյուսն են անցնում, որպեսզի համոզվեն, որ բոլորը գոհ են ու երջանիկ: Եթե ակնհայտ զոհ չկա անգամ, կարող են ջանալ ինչ-որ մեկին համոզել նրանում, որ իրենց նեղացնում, հալածում են, որպեսզի հետո փրկեն նրանց:
Եթե դուք մի անգամ օգնություն եք ստացել նման մեկից ու այլևս նրա օգնության կարիքը չեք զգում, ապա նա կարող է շատ կտրուկ ագրեսիվ վերաբերմունք դրսևորել: Ու ոչ երանի նրան, ով փորձել է օգնությունից հրաժարվել: Նա մեկընդմիշտ  թշնամիների շարքում  կհայտնվի:
 
                                              
Բանսարկուներ
 
Նրանց միանգամից ճանաչելը դժվար է: Սկզբում նրանք այնքան հաճելի ու օգտակար են թվում: Միշտ սիրում են բարեկամանալ, ընկերություն անել ու օգնել` համարյա ինչպես  ձեր անձնական թիկնապահը: Որպես կանոն` նրանք միշտ շատ բան գիտեն և  այդ տեղեկությունները կիսում են ձեզ հետ, քանի որ հավատացնում են, որ ուզում են ձեզ օգնել, հաջողություն բերել: Այդ տեղեկությունները գրեթե միշտ վերաբերում են ինչ-որ մեկին, ով, իբր, ուզում է վնասել ձեզ: Բանսարկուն հետևում է հանգամանքներին և այն բանին, որ դուք տեղյակ լինեք ողջ անցուդարձին: Եվ, սակայն, նա միաժամանակ նաև ձեր հակառակորդի օգտին է «աշխատում»:
Բանսարկուների զինանոցում ակնարկներն են ու թերասացությունները, հոգեբանական շանտաժը, հակասական լուրերն ու ասեկոսեները:  Նպատակը մեկն է` ձեզ դարձնել իր խաղալիքը: Բանսարկուները սիրում են զգալ, ընդգծել իրենց նշանակությունը, հսկել ուրիշներին և ընդունակ են շատ կտրուկ ու հիմնովին խզել հարաբերությունները:
 
 Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք
 
Հալածողներ
 
Հալածողը վերևից է նայում ուրիշներին, արհամարհում նրանց ու հսկում յուրաքանչյուր քայլը: Այս տիպի մարդիկ մշտապես կպչում են գործընկերներին անարդար դիտողություններով ու չհիմնավորված քննադատությամբ: Նրանք թույլ, սենտիմենտալ են համարում շրջապատի մարդկանց  ու գնահատում, խրախուսում են միայն նրանց, ովքեր իշխանություն  ունեն: Ամեն գնով ուզում են ուշադրության կենտրոնում լինել և սպասում են, որ կոլեգաները կընդունեն, կպահպանեն «կարևոր անձի» իրենց կարգավիճակը:
Նրանցից ոմանք սիրում են հրապարակայնորեն նշել կողքինների թերությունները, ոմանք ավելի նուրբ մոտեցում են ընտրում` ուշադիր քննելով, մանրամասն վերլուծելով ձեր աշխատանքը: Կան և այնպիսիք, որ համբերատար սպասում են, մինչև դուք գործն ավարտում եք ու հետո միայն փաստի առաջ կանգնեցնում, նշում թերությունները, ասես վայելք  զգալով ասում, որ դուք  չաշխատեցիք` ինչպես պետքն էր:
Նման մարդիկ, որպես կանոն, կործանարար ազդեցություն են թողնում և կոլեկտիվի, և նրա առանձին անդամերի վրա:  Ըստ մի շարք հարցումների` այդպիսի ղեկավարների կողմից կատարվող մշտական դիտողություններն են մարդկանց` գործից հեռանալու հիմնական պատճառներից մեկը:  Շփումը կոպիտ ղեկավարի կամ գործընկերոջ հետ շատ դեպքերում կարող է  դեպրեսիայի, անքնության, ճնշման բարձրացման հասցնել, պատճառ դառնալ ինքնագնահատականի իջեցման  և ծայրահեղ այլ տհաճ հետևան քների:
 
 
Խռովարարներ
 
Խռովարարը ծնվել է որպես մարտիկ: Նա մշտապես թշնամանքով է տրամադրված  ղեկավարության, հասարակական հիմքերի կամ պարզապես  կորպորատիվ կանոների հանդեպ: Նրանք աշխատանքի են գալիս այնպիսի հագուստով, որն այնքան էլ ընդունված չէ, աշխատանքային կարգապահությունը չեն պահպանում, ուշանում են գործից միայն նրա համար, որ ցույց տան, թե օրենքները գրված են ոչ իրենց համար:
Խռովարարները կարծում են, որ միայն այդպես կարող են ուշադրություն հրավիրել իրենց վրա: Նրանք պայքարում  են իբր բարեփոխումների համար`  իրենց  նեղություն չտալով, սակայն, պարզել, հասկանալ, թե ինչի կարող են հասցնել իրենց գործողությունները: Մի խոսքով, ակնհայտ խռովարարներից ևս պետք է զգուշանալ: Նրանք և ինքներն են արկածներ սիրում, և' ուրիշներին են դրանց մեջ ներքաշում:
Հիմնարկ-ձեռնարկությունների մեծ մասը խռովարարներին երկար հանդուրժել չեն կարողանում: Նրանց հաճախ հեռացնում են կամ հենց իրենք են հեռանում, ընդ որում` աղմուկով ու սկանդալներով: Խռովարարները ամեն գնով ջանում են ապացուցել իրենց իրավացիությունը` բնավ չմտածելով հետևանքների  մասին: Իսկ դա և կոլեկտիվին կարող է վնասել, և տվյալ ընկերությանը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տհաճ գործընկերներ. ովքեր են ու ինչպիսին են նրանք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Admin (21.12.11) Դիտումներ: 3713 | Տեգեր: տհաճ գործընկերներ, աշխատանք, Հոգեբանական, կարիերա, օֆիս, հարաբերություններ գործընկերներ հետ | - Վարկանիշ -: 0.0/0