Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Թերարժեքության բարդույթի դրսևորումները  244

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

Թերարժեքության բարդույթի դրսևորումներըԹերարժեքության բարդույթը սեփական անվտանգության, անպետքության ու վնասակարության շուրջ մտահոգությունն է։ Եթե դժգոհ եք ձեզանից և, որպես հետևանք, ձեզ շրջապատող աշխարհից, վերլուծեք ձեր զգացմունքները, որպեսզի հասկանաք ձեր խնդիրները։ Ձեր մեջ ուժ գտեք՝ գոնե հասկանալու համար, թե ինչու է այդ տեղի ունենում։

Յուրաքանչյուր միջավայրում միշտ մեկ կամ մի քանի մարդիկ կան, ովքեր նախընտրում են կա՛մ համառորեն լռել, կա՛մ կողքից հետևել ընկերների խոսակցությանը։ Զրույցից հրաժարվելու պատճառը հին է՝ ինչպես աշխարհը. այն թաքնված է թերարժեքության բարդույթի մեջ։

Քանի որ բարդույթը զգացողությունների հանրագումարն է, գոյություն ունեն թերարժեքության բարդույթի օբյեկտիվ նախանշաններ։

1) Սեփական թերությունների ու սխալների մշտական որոնում։ Բարդույթավորված մարդիկ հիմնականում կարծում են, որ իրենց սեփական թերությունների հետևանքով իրենք չեն կարող ռոմանտիկ հարաբերություններ կառուցել և կյանքում հաջողությունների հասնել։ Այդպիսի մարդիկ իրենց մեջ մշտապես սխալներ են որոնում, ինչն ամենևին ճիշտ չէ:

2) Ինքնամեկուսացում և օտարացում։ Մարդիկ, հաճախ այս խանգարումը զգալով, փորձում են փախչել աղմկոտ միջավայրից՝ իրենց տնային մարդ անվանելով։ Նրանք առաջին հերթին վախենում են ծիծաղելի երևալուց և հանրության առջև իրենց թերությունները «մերկացնելուց»։

3) Ավելորդ խոցելիություն։ Արժե՞, արդյոք, ասել, որ բարդույթավորված մարդիկ վիրավորանքներն ու կշտաբանքները ցավոտ են ընդունում. իսկ անհաջողությունները՝ տասն անգամ ավելի սուր։

4) Սեփական ուժերի նկատմամբ անվստահությունն ու շրջապատի հաճոյախոսություններին ոչ միանշանակ վերաբերվելը։ Սեփական անձի նկատմամբ վստահության պակաս ունեցող մարդիկ հաճախ վախենում են հաճոյախոսություններից՝ կարծելով, որ ընկերներն ու ծանոթները շողոքորթում են իրենց և դա անում են հանուն զրույցը շարունակելու:

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog