RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ Ջամալյան  1314

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ Ջամալյան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Դավիթ Ջամալյան
 
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
Հոգեբան
 
Թերարժեքության բարդույթը սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքն է, ինքնահարգանքի շատ ցածր աստիճանը և ինքնանվաստացման որոշակի տարրեր է պարունակում: Որոշ դեպքերում կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Թերարժեքության բարդույթը, թերևս, բոլորիս հատուկ հոգեբանական համակարգ է: Համաձայն հայտնի հոգեբան Ադլերի` այդ զգացումով բոլորն են ծնվում, բայց կյանքի ընթացքում ինչ-ինչ ձևերով փոխհատուցում են այն` հաջողությունների հասնելու կամ ինքնակատարելագործման միջոցով: Սեփական հաջողություններով ինքնահաստատվելով` մարդը ձեռք է բերում սեփական անձն արժևորելու զգացում:
 
Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ ՋամալյանՅուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ, իհարկե, կան, հատկապես դրսևորումներում, սակայն բարդույթի բովանդակությունն անհատական է: Մեկի համար թերարժեքության բարդույթ է ցածր հասակը, մյուսի համար` լեզվական արատը և այլն: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ նշել, որ թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձևավորվում է սխալ գնահատականների հետևանքով, հիմնականում կազմավորվում է ենթագիտակցաբար: Քիչ չեն մարդիկ, ովքեր արժանի լինելով շատ ավելի մեծ ձեռքբերումների` բավարարվում են փոքր ու համեստ դերակատարումներով կամ հեշտությամբ իրենց դիրքերն ուրիշներին են զիջում: Թերարժեքության բարդույթի պատճառ կարող են լինել նաև ծնող-երեխա սխալ հարաբերությունները, որոնք երեխայի հոգում ենթագիտակցական թերարժեքություն են ձևավորում: Անձնական կյանքը չդասավորած երիտասարդը, ով արժանի է երջանիկ լինելու, հաճախ չի կարողանում գտնել իր երջանկությունը: Կամ աղջիկը տանը մնալու վախից (որը կրկին թերարժեքության հետևանք է) սխալ քայլ է կատարում` ընտրելով առաջին պատահածին, ինչն ինքնավստահության պարագայում չէր անի:
 
Խորհուրդ: Պետք է ինքնահաստատվել: Ունենալ թեկուզ փոքրիկ ձեռքբերումներ և գնահատել անգամ չնչին հաջողությունը: Երբեք չի կարելի ասել` ես չեմ կարող: Պետք է անընդհատ կրկնել` ես կարող եմ և մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնք անիրականանալի են թվում կամ որոնց կենսագործման համար համարձակությունը չի բավարարում: Յուրաքանչյուր հաջողությունից անհրաժեշտ է ոգևորվել և կրկնել` ուրեմն ես կարող եմ, ուրեմն դա հնարավոր է, ուրեմն ես արժանի եմ: Դա ուժ է տալիս: Ամեն փոքրիկ հաջողությունից հետո պետք է ասել` ես ավելին կարող եմ անել:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ Ջամալյան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 1314 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0