RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Սոցիալական ալարկոտություն  393

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Սոցիալական ալարկոտություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ալարկոտությունը մարդկանց ամենաբնորոշ հատկություններից մեկն  է: Եթե հասկանում ենք, որ կարող ենք այսօրվա գործը վաղվան թողնել, ավելի հաճախ այդպես էլ անում ենք: Դուք կարող եք առարկել, ասել, որ այդպես չէ, որ դուք չեք ալարում և միշտ հասցնում եք ավարտել բոլոր գործերը, և մենք, իհարկե, ձեզ կհավատանք:

 

Սոցիալական ալարկոտություն

 

Երբ մարդը կատարում է իր աշխատանքը և սեփական աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է, նա ջանք չի խնայում այդ աշխատանքը լավագույն ձևով անելու համար: Սակայն, երբ մարդիկ աշխատում են խմբով և արդյունքն էլ խմբային է  լինելու, սկսվում է ալարկոտությունը: Իհարկե, խոսքը ոչ բոլոր տեսակի խմբային աշխատանքների մասին է: Օրինակ՝ ֆուտբոլը խմբային աշխատանք է, սակայն խաղացողներից ամեն մեկն ունի իր առանձին պարտականությունները, և նրա աշխատանքը, բացի խմբայինից, առանձին էլ է գնահատվում: Իսկ եթե, օրինակ, գործարանում պետք է ինչ-որ սննդամթերք փաթեթավորել, և բոլորն անում են նույն աշխատանքը, առանձին մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը չի երևում: Ուստի և մարդկանց մեծ մասը մտածում է, որ եթե մի քիչ էլ «գլուխ պահի», բան չի պատահի, և աշխատում է  պակաս արդյունավետությամբ:

Այս երևույթը մի խումբ հոգեբաններ անվանել են սոցիալական ալարկոտություն և կատարել են մի շարք փորձեր: Երեք փորձարկվողի խնդրել են պարան քաշելու խաղին մասնակցել և նշել են, որ նրանց կօգնեն ևս երեք հոգի: Վերջին երեքն իրականում դերասաններ էին, ում հանձնարարված էր ձևական բռնել պարանը և չքաշել: Այսինքն՝ փորձարկվողները գիտեին, թե թիմում վեց հոգի են, մինչդեռ իրականում երեքն էին պարանը քաշել: Հետո երեք դերասաններին առանձնացրել են և միայն փորձարկվողներին են խնդրել պարանը քաշել: Այս անգամ գործադրված ջանքերն ավելի մեծ են եղել, քան նախորդ փորձում, չնայած որ երկու դեպքում էլ պարանը ձգել են նույն երեք հոգին: Այսպիսով, հետազոտողները եզրակացրել են, որ երբ արդյունքի պատասխանատվությունը բաշխվում է  շատ մարդկանց վրա, մարդիկ առիթից օգտվում են և ալարում են ջանք գործադրել:

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Ծուլություն. ինչպե՞ս ազատվել այս արատից
 
 
 
Как бороться с ленью? 2 способа победить лень!


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սոցիալական ալարկոտություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 393 | - Վարկանիշ -: 0.0/0