RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Քննադատությունն էլ պետք է ճիշտ կերպ արվի  190

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Քննադատությունն էլ պետք է ճիշտ կերպ արվի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Այսօր կխոսենք կործանարար քննադատության մասին, որը ճակատագրական հետք է թողնում նաև երեխաների հոգեկանի վրա: Երեխաները  հոգեկանի ձևավորման ընթացքում ավելի բաց են արտաքին ազդակների նկատմամբ` առանձնապես ծնողների վերաբերմունքի հանդեպ: Երբեմն ծնողների վերաբերմունքը ծայրահեղությունից ծայրահեղության է հասնում. կան գերհոգատար կամ ծայրահեղ զիջող ծնողներ, որոնք պետք է որոշակիորեն ուղղորդեն և սահմանափակումներ մտցնեն երեխայի պահանջների մեջ, իսկ մյուս ծայրահեղությունը չափից ավելի սահմանափակումներ մտցնելն է երեխայի պահանջների մեջ:

Քննադատելն էլ պետք է ճիշտ կերպ արվի

Մենք ինքներս, չնայած նրան, որ չափահաս ենք, ժամանակ առ ժամանակ զգում ենք, թե ինչ բացասական զգացողություններ ենք ունենում քննադատության ժամանակ, որտեղ էլ որ այն լինի` հասարակական, թե անձնական հարաբերությունների մեջ: Այժմ պատկերացրեք, թե այն ինչպիսի բացասական ազդեցություն կունենա հատկապես երեխաների վրա:

Շատ ընտանիքներում ծնողները և երեխաները կարծես արատավոր ծուղակի մեջ ընկած լինեն` ստեղծելով անառողջ ընտանեկան հարաբերություններ, և այդ ամենի պատճառը կարող է հանդիսանալ հենց պարբերաբար կրկնվող քննադատությունը: Քննադատությունը և պատիժը տանում են դեպի բարկության և պաշտպանողականության  կամ էլ ներամփոփվածության և հետամնացության:

Որքան այս ընթացքը ահագնանում է,  այնքան ծնողները խորացնում են իրենց քննադատությունը,  իսկ երեխաները իրենց հերթին խորացնում են ջղայնությունը և պաշտպանողականությունը: Ծնողներն ասում են. «Նա երբեք մեզ չի լսում», իսկ երեխան ասում է. «Ինչ ես լսում եմ, քննադատություն է.  նրանք միշտ ինձ վրա ջղայնանում են»:

Ծնողները քննադատում են, քանի որ անհանգստացած են երեխայի ապագայի մասին, ցանկանում են երեխային  բարեկիրթ և հաջողակ դարձնել այս մրցակցային աշխարհում: Նրանք մտածում են, որ քննադատությամբ սովորեցնում և խորհուրդ են տալիս, բայց իրականում արդյունքը լրիվ հակառակն է լինում: Հիշե՛ք մի բան`  քննադատելով ոչ մի դրական փոփոխության չեք հասնի: Տվյալ դեպքում ամենալավ միջոցը քննադատելու փոխարեն համբերատար և հարգալից լսելն է ձեր երեխայի կարծիքը: Լսել ի նկատի չունեմ միանշանակ համաձայնվել երեխայի հետ: Լսելով փորձեք հասկանալ նրա տեսակետի ճիշտ կողմերը, այլ ոչ թե դրա մեջ սխալներ գտնել: Օրվա ընթացքում` մոտավորապես քնելուց տասը րոպե առաջ, խոսեք ձեր երեխայի հետ`  հարցնելով նրա խնդիրների, հաջողությունների, հետաքրքրությունների մասին, իսկ եթե նա չի ցանկանում խոսել, դուք կիսվեք ձեր կյանքից: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երեխայի տրամադրությունը կտրուկ փոխվում է, երբ դուք ժամանակ եք հատկացնում նրա հետ զրուցելու համար:

Մի՛ զլացեք ներողություն խնդրել երեխայից, եթե դուք ինքներդ եք սխալ վարվել նրա հետ: Որոշ ծնողներ կարծում են՝ եթե ներողություն խնդրեն երեխայից, նրա մոտ կկորցնեն իրենց հեղինակությունը, սակայն դա այդպես չէ: Ուղղակի եղեք զգույշ, որ ձեր ներողությունը երեխայի մոտ չձևավորի տպավորություն, որ նա ճիշտ է եղել, և նա կրկնի նույն անընդունելի վարքագիծը:

Մի կարևոր հանգամանք ևս` եթե դուք ներողություն եք խնդրում, երեխային վերաբերվում եք որպես հավասարը-հավասարի և ձևավորում եք հարգանք ձեր նկատմամբ, իսկ հեղինակությունը հարգանքի հիմքի վրա է ստեղծվում:

Հոդվածի շարունակությունը կարդալ այստեղ:

Մարիամ Դիլբանդյան


Ինչպե՞ս ճիշտ անել դիտողություն. հոգեբանի հուշումները


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Քննադատությունն էլ պետք է ճիշտ կերպ արվի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 190 | - Վարկանիշ -: 0.0/0