RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ուզո՞ւմ ես լինել երջանիկ. եղի՛ր...  367

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ուզո՞ւմ ես լինել երջանիկ. եղի՛ր...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Ամեն օր մենք առնչվում ենք բազմաթիվ խնդիրների հետ, բայց, այնուամենայնիվ, կյանքը հրաշալի է և կազմված է վառ, հիշարժան ակնթարթներից: Մի՛ փնտրիր հավերժական երջանկություն և մի՛ երազիր նրա մասին, այն գոյություն չունի. պարզապես կյանքիդ ակնթարթը դարձրու՛ երջանիկ: Ակնթարթը կյանք է: Ակնթարթ կա, որ արժե մի ողջ հավերժություն:
 
Ուզո՞ւմ ես լինել երջանիկ. եղի՛ր...

«Ուզո՞ւմ ես լինել երջանիկ. եղի՛ր»:

Մարդիկ ձգտում են լինել երջանիկ` առանց պատճառի, անկախ ամեն ինչից:  Համաձայնե՛ք, որ հաճախ մենք փոքր անհաջողությունները դարձնում ենք տիեզերական աղետի չափերի. աշխատանքից ուշանալը, փոքր ինչ գիրանալը, տան նորոգումը, հեռախոսի անջատումը…

 Արդյունքում ստացվում է, որ խնդիրներից շատերը, որոնք այլ տեսանկյունից դիտարկելով, նույնիսկ մեր ուշադրությանը չէին արժանանա, մեզ դարձնում են նյարդային և անհաջողակ լինելու մտքեր են ներշնչում: Հարկ կա՞ արդյոք ասել, որ այդ տառապանքները ընդհանրապես ոչ մի օգուտ չեն բերում: Ընդհակառակը, մենք ենթագիտակցորեն սկսում ենք անհանգստանալ,  և մեր երևակայության մեջ վախեր արթնացնելով, ըստ էության, մեզ պատժում ենք կրկնակի:

Մենք անընդհատ զբաղվում ենք ինքնախարազանմամբ: Ինչու՞ ենք այդքան դաժան ինքներս մեր նկատմամբ:

Հոգեբանները հաստատում են. «Հաճախ դա լինում է այն պատճառով, որ մենք մեզ արժանի չենք համարում երջանիկ լինել»: Շատ հաճախ ենք մենք ներքին արգելքներ դնում, մեզ թվում է, որ եթե չափազանց ներողամիտ  լինենք մեր նկատմամբ, թեթև վերաբերվենք կյանքին, ապա կթուլացնենք «վերահաս» հարվածը պահելու կարողությունը, և ճակատագիրը հարվածը կհրամցնի հենց ամենաանհարմար պահին: 

Պարզվում է` հոգեբանորեն մեզ համար ավելի հեշտ է ընդունել աշխարհը` որպես աղետների շտեմարան, տխուր  և աշխատանքային պարտականությունների կիրառման վայր: Հաճախ  մենք մեզ թույլ չենք տալիս երջանկության հաճույքը վայելել, քանի որ հոգու խորքում համոզված ենք, որ դրա համար ստիպված կլինենք վճարել: Փակելով ուրախության դռները` մենք ինքնակամ մեզ զրկում ենք շատ վառ ու անփոխարինելի ակնթարթներից:

Մարդիկ հազվադեպ են խոստովանում ոչ միայն շրջապատին, այլ նաև իրենք իրենց, որ իրենց արժանի չեն համարում երջանկության: Հոգեբան Էնդրյու Մեթյուն` «Թեթև ապրիր» գրքի հեղինակը, կարծում է, որ հայտնի արտահայտության (թեթև ապրի՛ր) բանալիներից մեկը սա է. «Ես իրատեսորեն եմ նայում ամեն ինչին»: Էնդրյու Մեթյուն նաև հաստատում է, որ երջանկությանը դիմադարձելը հանգեցնում է սեփական հույզերի ոչ ճիշտ նպատակով օգտագործմանը:

Հասնել և առաջ անցնել

Եթե մարդը չի կարողանում ուրախություն ստանալ ամեն մի օրից, գնահատել և ընդունել իր կյանքը այնպես, ինչպես որ կա, դրա պատճառը հիմնականում այն է, որ նա միշտ իր սեփական ճանապարհը համեմատում է իրեն շրջապատողների ճանապարհների հետ: Այսպես ծնվում է վտանգավոր միտք. «Իմ իրավիճակը վատն է ավելի, քան բոլոր մնացածներինը»:
Բայց մենք չգիտենք, այն, ինչ մեզ թվում է հաջողություն, ուրիշին իսկապե՞ս դարձնում է երջանիկ: Մեզ թվում է, թե այդ համեմատությունները որոշակի խթան են, որպեսզի մենք տեղում չդոփենք, այլ շարժվենք առաջ: Եվ պատրաստ ենք հասնել ու առաջ անցնել, ցավոք, մոռանալով, որ ուրիշների ձեռքբերումները ամենևին էլ մեր ներքին պահանջմունքներին և լիարժեք կյանքի մեր չափանիշներին համապատասխան չեն:

Ուրեմն արժե՞ անիմաստ մրցակցային ճանապարհով ուղևորվել: Կյանքը մրցավազք չէ դեպի Փարիզ, այլ ավելի բարդ, վառ, անկանխատեսելի ճանապարհորդություն է:
Ամեն մեկս ինքնուրույն ու ինքնատիպ պիտի անցնենք մեր ճանապարհը, այլ ոչ թե պիտի փորձենք հասնել ճանապարհ ընկած ինչ-որ մեկին: Շտապելով ու շնչասպառ վազելով` մենք աններելիորեն անարդար ենք ինքներս մեր և մեր կյանքի նկատմամբ, քանի որ պահն է հենց իսկական կյանքը, այլ ոչ թե վազքը, հիշողությունների գիրկն ընկնելը կամ ապագայի մասին անորոշ ֆանտազիաները:

Ուրեմն՝ երջանիկ դարձնենք պահը: Ճիշտ է` հեշտ է ասելը, դժվար է իրականություն դարձնելը: Բայց երջանկության զգացողությունը հնարավոր է դարձնել իրական:
   
Ազատության մեջ թողե’ք

Եթե ձեր հիշողությունը փորփրե’ք, կպարզվի, որ հենց այն, ինչին մենք այդպես համառորեն հետապնդում ենք, ինչի հետևից վազում ենք, որպես կանոն, մեզնից փախչում է: Դա վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ սիրելիներին, և՛ նույնիսկ փողերին: Ում զանգին մենք լարված ու սիրատոչոր սպասում ենք` ամեն մի հեռախոսազանգից ցնցվելով, հազվադեպ  է զանգում: Իսկ եթե անհրաժեշտ է շտապ վաճառել ավտոմեքենան կամ ամառանոցը, գնորդներն ասես գետնի տակ են անցնում:

Եթե ինչ- որ բան մեզնից փախչում է, առաջին հերթին միտք է ծնվում. «ուրեմն որքան հարկն է արագորեն չեմ վազելել, ուժերիս առավելագույն չափով չեմ ձգտել, ծուլացել եմ…»: Այնինչ մենք մեր շուրջը ստեղծում ենք հզոր էերգետիկ դաշտ, որը վանում է այն, ինչ մենք ուզում ենք  ուժգնորեն ձգել դեպի մեզ:

Շատ դժվար է հետևել հին, իմաստուն խորհրդին. «Թո’ղ այն ամենը, ինչ քեզ համար շատ թանկ է, որպեսզի անպայման քեզ մոտ վերադառնա այն, ինչ քեզ համար է ստեղծված»: Բայց չէ՞ որ ամեն դեպքում այն իրերը և մարդիկ, որոնք իրականում մեզ չեն պատկանում, երբեք էլ մերը չեն լինի: Եվ մենք հոգու խորքում պատրաստ ենք համաձայնել դրա հետ: Այնուամենայնիվ, գործնականում այնքա՜ն դժվար է ընդունել այդ փաստը:

 

Ամբողջ կյանքում մի՛ նվիրվիր մեկ նպատակի իրագործմանը

Դա բոլորովին չի նշանակում, թե պետք չէ նպատակ դնել և հասնել նպատակին: Այնուամենայնիվ, ինչպես անգլիացիներն են խելացիորեն նկատում. «Չարժե բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնել», դա վերաբերում է ցանկացած ներդրմանը` և՛ ֆինանսական, և՛ հուզական-հոգևոր: Քանի որ կյանքը, անշուշտ, ավելի լայն է, քան նույնիսկ ամենավառ ու հրապուրիչ նպատակը:

Երազանքին վերաբերվե՛ք որպես շատ  հեռավոր հեռանկարի:

Հիշե՛ք. հենց այն պահին, որ ստանում եք ցանկալին, անսպասելիորեն հասկանում եք, որ ամենաերջանիկը ընթացքն էր, երբ դուք քայլ առ քայլ գնում էիք դեպի նպատակ: Որքան շատ լինեն նպատակները, այնքան շատ կլինեն երջանիկ ընթացքները:

Դադարի’ր ապրել սպասելիքներով

Անընդհատ սպասելով երջանիկ ապագայի, մենք սպանում ենք ներկան: Մեզ թվում է, որ տանջալից այսօրը անվերջանալիորեն երկար է ձգվում` մեզ բաժանելով  վառ լուսավորված երջանիկ վաղվանից: Որպեսզի այսօրը չլինի ինչ-որ դառը սպասումի  օր, պետք է ապրել հենց այսօր` զբոսնում ենք, հաճույքով մի բաժակ թեյ ենք վայելում, հաճելի ֆիլմ ենք դիտում, ինչ-որ բան ենք արարում… ամեն մեկը յուրովի է ապրում, պետք է զգալով վայելել կյանքի հաճելի պահը, և օրը կդառնա հաճելի պահերի, իսկ կյանքը երջանիկ օրերի հանրագումար:

Խորհրդածե’ք ձեր օրվա մասին

Ձեր օրվա մասին խորհրդածե՛ք այնպես, որ օրը կազմված չլինի միայն «պետք է»-ներից: Կարևոր է նաև, որ «ուզում եմ»-ը ևս այնտեղ տեղ գտնի: Արժե՞ ասել, որ մենք կարգապահորեն միշտ  ընտրություն ենք անում առաջինի օգտին: Եվ նույնիսկ հպարտանում ենք դրանով:  Կյանքը` մշտական «պետք է» ռեժիմով, ամենակարճ ուղին է դեպի սթրես, դեպրեսիա:  «Բայց եթե աշխատանքը պատասխանատու է և հետաքրքիր, ապա պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը»- կվիճեք դուք: Եվ նաև կհիշեցնեք, որ օրը կազմված է անթիվ խնդիրներից, որոնք լուծելն ամենևին էլ հետաքրքիր չէ, բայց անհրաժեշտ է: Այնուամենայնիվ,  Ձեր «ուզում եմ» դաշտը անհրաժեշտ է ընդլայնել, որպեսզի ստանաք այն, ինչ ուզում եք. դառնաք երջանիկ և զգաք երջանկության քաղցրությունը: 


ԹԵՍՏ

Մեր տեստի օգնությամբ իմացի’ր, կարողանու՞մ ես զգալ կյանքի հաճույքը:

1.Առավոտյան դու սիրում ես արթնանալ.
ա/ զարթուցիչի զանգից, 
բ/ սիրած երաժշտությունից,
գ/ սիրած անձնավորության համբույրից:

2.Առավոտյան դու հագնվում ես.
ա/ կախված եղանակից,
բ/ հետևելով նորաձևությանը,
գ/ կախված տրամադրությունից:
          
3.Դու աշխատում ես
ա/ քեզ համար հստակեցրած պլանով,
բ/  հետևելով հրահանգերին,
գ/ սպասելով, երբ կգա  ոգևորությունը:
          
4.Երեկոն դու անցկացնում ես.
ա/ հեռուստացույցի առջև նստած,
բ/ մտերիմների հետ,
գ/ աղմկոտ երեկույթում:
        
5.Քո խնամքի ժամանակ դու առանձնահատուկ ուշադրության ես դարձնում
ա/ դեմքին,
բ/ մարմնին,
գ/ մազերին:

6. Օրվա վերջում մտածում ես.
ա/ ևս մի օր գլորեցինք պատմության գիրկը,  
բ/ օ˜, երբ է գալու վառ ապագան,
գ/ այսօր վատ օր չէր, բայց վաղն ավելի լավը կլինի:

ԱՄՓՈՓՈՒՄ

Եթե պատասխաններում գերակշռում են «ա» տարբերակի պատասխանները, ապա  դու բոլորովին մոռացել ես քո մասին
Սթափվի՛ր, չէ՞ որ կյանքում այնքան հրաշալի բաներ կան: Զարթուցիչը նետի՛ր մի կողմ և առավոտյան արթնացի՛ր այլ կերպ, ասենք ռադիոյի երգ-երաժշտության տակ: Ոչինչ, մեկ-մեկ էլ 10-15 րոպե ուշացի՛ր, առաջինը դու մի՛ գնա աշխատանքի: Փորձի՛ր կյանքից առավելագույնս հաճույք ստանալ, դու դա վաղուց մոռացել ես: Հիշի՛ր, որ կյանքը կարող է քեզ բավականություն պարգևել, եթե դու կարողանաս նկատել այն ամեն լավը, ինչ առաջ չես նկատել կամ ուշադրություն չես դարձրել:

Եթե պատասխաններում գերակշռում են «բ»- տարբերակի պատասխանները, ապա դու հույսդ ապագայի վրա ես դնում
Ճիշտ է, դա այնքան էլ տխուր չէ, քանի որ ապագան գրեթե միշտ վառ ու իդեալանակացված է լինում, բայց … Աշխատանքի ես գնում միայն գործնական կոստյումով և երեկոյան ոչ մի հանդիպում, ախր վաղը նորից գրասենյակ ես գնալու: Թուլացի՛ր, Քո աշխատանքը միայն կշահի, եթե դու մեկ-մեկ էլ ոչ դասական հագնվես: Փորձի՛ր բերկրանք ապրել ոչ միայն աշխատանքային հաջողություններից:  Քեզ հաճելի բույրերով պարգևատրի՛ր, անուշաբույրերը կբարձրացնեն տրամադրությունդ: Հեռակա պլաններից բացի օրդ գեղեցկացնող պլաններ կազմի՛ր:

Եթե քո պատասխաններում գերակշռում են «գ» տարբերակի պատասխանները, ապա դու կեցցես Ուրախանալ և բավարարվածություն ստանալ կյանքից, ներդաշնակորեն համապատասխանեցնել աշխատանքային հաջողությունները հաճելի ժամանցի հետ, բոլորին չի տրված, բայց քո մոտ ստացվում է: Դու շատ ընկերներ ուես: Սիրում ես աչքերդ փակել և երազել, օրինակ` հեռավոր, արևադարձային երկրների, օվկիանոսի մասին: Մտքերը նյութական են, այնպես որ, քո երազանքները շուտով իրականություն կդառնան:
                                                      
Պատրաստեց Գայանե Ալավերդյանը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ուզո՞ւմ ես լինել երջանիկ. եղի՛ր...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 367 | - Վարկանիշ -: 0.0/0