RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Նախանձ. կարելի՞ է այն հաղթահարել  749

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Նախանձ. կարելի՞ է այն հաղթահարել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մի՞թե հնարավոր է մեկընդմիշտ հրաժարվել նախանձ կոչվածից: Դժվար թե հնարավոր լինի: Բայց կառավարել սեփական հույզերն ու թույլ չտալ, որ նախանձը թունավորի ձեր ու շրջապատի կյանքը, իհարկե, հնարավոր է:
 

Նախանձ. կարելի՞ է այն հաղթահարել
 

Բացասական տրամադրությունը հաճախ կարող է կյանքի շարժիչ ուժը լինել: Նախանձ: Զգացմունք, որը հին Է ինչպես սերն ու ատելությունը, և ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Դժվար թե մեզանում գտնվի որևէ մեկը, ով գեթ մեկ անգամ նախանձով չի նայել հարևանի կամ ծանոթի ունեցվածքին: Հանդիպում եք ձեր վաղեմի ընկերուհուն, ում չէիք տեսել արդեն մի քանի տարի, և նա սկսում է պատմել իր բուռն սիրավեպի ու երջանիկ ամուսնության մասին, կամ խեթ հայացք եք նետում գործընկերոջ վրա, որն ընդամենը նախորդ օրն է վերադարձել ծովափից: Լավ հանգստացել է ու հիմա էլ հիանում է իր բրոնզագույն արևայրուքով: Կարծես թե ուրախ եք, որ կրկին տեսնում եք ձեր ընկերուհուն, ուրախ եք, որ գործընկերը կարողացել է արձակուրդի ժամանակ մի լավ հանգստանալ, բայց և մտածում եք. «Ես էլ եմ ուզում հանգստանալ, ինչու՞ ինձ էլ չի հաջողվում արձակուրդը լավ անցկացնել»:


Հանկարծ սկսում եք մտածել, որ ձեր հագին այնքան էլ գեղեցիկ չէր լինի սպիտակ զգեստը, որ ավելի է ընդգծում աղջկա արևայրուքը, որ դուք նրա պես նրբիրան չեք, որ երիտասարդը, ում հետ ամուսնացել է ձեր ընկերուհին, ամենևին էլ ձեզ համապատասխան չէ, և բարկանում եք ինքներդ ձեզ վրա:

«Մի՞թե այսքան նախանձ կա իմ մեջ»,- շարունակ հարց եք տալիս ձեզ: Գիտակցում եք, որ նախանձը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, հարկավոր է ջնջել բնավորությունից այդ գիծը: Հեշտ է ասել, բայց իրականացնե՞լ...
Բանն այն է՝ շատ քչերն են կարողանում հասկանալ, որ կարելի է հաղթահարել սեփական նախանձի զգացողությունը: Միայն թե հարկ է հասկանալ ու ցանկանալ այդ: Ոմանք նախանձից հրաժարվելու համար դիմում են մասնագետի օգնությանը, բայց և կան մարդիկ, ովքեր սկսում են պայքարել իրենց նախանձի դեմ՝ հենվելով կյանքի սեփական փորձի վրա:


Ճապոնացի հոգեբանները բացահայտել են, որ նախանձի գլուխ բարձրացնելու ժամանակ սկսում է աշխատել մարդու ուղեղի այն հատվածը, որն ակտիվանում է ֆիզիկական ցավի ժամանակ: Մի՛ վնասեք ձեր առողջությունը:

Նայում եք զբոսայգում ձեռք ձեռքի բռնած զբոսնող սիրահարներին ու մտածում. «Կգա՞ մի օր, ու ես էլ սիրած տղամարդ կունենամ, այդպես հաշտ ու երջանիկ կզբոսնեմ նրա հետ»: Բուդդայականներն այդպիսի երկխոսությունները սեփական անձի հետ անվանում են «համեմատական միտք»: Հենց այս արտահայտությունը որոշակի ելք է մեզ անհանգստացնող գործընթացի ճանապարհին: Ստացվում է՝ եթե չհամեմատենք, կդադարենք նախանձելուց:


Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվում


Հաճախ օտարների նկատմամբ նախանձ տածող անձանց ինքնագնահատականը չափազանց ցածր է, ինչը շատ դեպքերում ծնունդ է առնում մանկությունից: Ոմանք ընտանիքում ամենափոքրն են ու նկատել են, որ մեծերն իրենց բավարար ուշադրություն չեն դարձնում: Ոմանք, ընդհակառակը, եղել են տան երեխաներից ավագը, ու այն ժամանակ, երբ տարեկիցները զբոսնում էին, խաղում բակում, հաճախում տարբեր խմբակներ, իրենք հոգ էին տանում փոքր քույր ու եղբայրների մասին: Ոմանք մեծ ուշադրություն են դարձնում շրջապատի կարծիքին, ոմանք իրենց բավարար գեղեցիկ, խելացի չեն համարում: ժամանակակից հասարակության մեջ շատ մեծ տեղ է հատկացվում համեմատությանն ու պայքարին, ինչի արմատները հասնում են մանկապարտեզ ու դպրոցական նստարան: Ով ում հետ ընկերություն կանի, ով կկարողանա բարձր գնահատական ստանալ, դպրոցն ավարտելուց հետո ով ինչ մասնագիտական ընտրություն կկատարի, ինչ բուհ կընդունվի, ինչ աշխատանքի կանցնի: Ու այսպես ամբողջ կյանքի ընթացքում մարդը շարունակում է մարաթոնյան մրցավազքը որևէ մեկին հասնելու, նրանից անցնելու, գերազանցելու համար:
 

Ի դեպ, որոշ հոգեբաններ այնքան էլ վատ չեն վերաբերվում շրջապատողների նվաճած բարձունքներին նախանձողներին՝ բացատրելով, որ հավանաբար ոչինչ էլ չէինք ցանկանա անել, եթե չտեսնեինք, թե ինչպես են մեզպեսներն աստղեր իջեցնում երկնքից, ինչն էլ կարող էր նպաստել որևէ նպատակ չունենալուն, որևէ բան անել չցանկանալուն: Կարելի է ենթադրել, որ սեփական անձը շրջապատողների հետ համեմատելու ունակությունը և ենթադրություններ անելը կարող է դառնալ կյանքի շարժիչ ուժը:


Ինչպե՞ս է այն գործում


Նախանձ. կարելի՞ է այն հաղթահարելԵթե նախանձի խայթոցներն անխուսափելի են (իսկ հոգեբանները հավաստիացնում են, որ այդպես է), ուրեմն հարկավոր է դրանք ի նպաստ օգտագործել ու թույլ չտալ, որ բացասական զգացմունքների վերածվեն: Ամենից առաջ պետք է ինքդ քեզ համոզես, որ նախանձն իրական մարդկային զգացմունք է: Հաճախ մեզ «բռնացնում» ենք, որ նախանձում ենք, և ամաչում կամ վախենում ենք մեր զգացմունքից: Բանն այն է, որ մանկությունից սկսած' մեզ «վարժեցնում» են այն գաղափարին, որ նախանձն ամենավատ զգացմունքներից է, մեկը յոթ մահացու մեղքերից, որոնք մարդուն տանում են ուղիղ դժոխք: Սակայն բանն այն է, որ չկան կատարյալ մարդիկ, և մենք հաճախ չենք կարողանում կառավարել մեր զգացմունքները: Փոխարենը՝ կարող ենք կառավարել մեր արարքները, միայն մենք ենք պատասխանատու մեր ընտրության համար:


Եթե կարողանաք այլևս չմեղադրել ձեզ նախանձելու մեջ, կարող եք նաև մտածված ու սթափ քայլերի դիմել: Օրինակ՝ աշխատավայրում ձգտում էիք նոր պաշտոն զբաղեցնել, սակայն այն բաժին հասավ ձեր գործընկերոջը: Ավելի լավ է փորձեք պարզել տեղի ունեցածի պատճառը. Միգուցե նա, ում ավելի են գնահատել, տիրապետում է որոշ համակարգչային ծրագրերի, լեզուների: Փորձեք նախանձելուց ու նյարդայնանալուց առաջ ճիշտ գնահատել իրավիճակը: Եվ վերջապես, ձեզնից կպահանջվի սեփական առավելություններն անաչառ գնահատել:

Վերցրեք թուղթ ու գրիչ և նշեք ձեր այն հատկությունները, որոնք գնահատում, են շրջապատողները: Իսկ այժմ ժամանակն է հասկանալ, թե ձեր պարագայում ինչն է նախանձ առաջացնում: Շրջապատողների շատ փող ունենա՞լը: Հասկանալի է, բայց հիշեք, որ տվյալ մարդիկ հաճախ չեն ունենում այն ընտանեկան երջանկությունը, որ դուք ունեք, դուք նախանձում եք բարակիրան ընկերուհուն, բայց մի՞թե հաճելի չէ ամեն երեկո ընթրիքի սեղանի շուրջը ջերմ-ջերմ զրույցի բռնվել ամուսնու հետ:


Ստացվո՞ւմ է: Ուրեմն անցեք հաջորդ քայլին:


35-ամյա Լիան պատմում է. «Ես արդեն մի քանի տարի աշխատում էի աուդիտորական ընկերությունում: Պատվերները շատ էին: Ղեկավարությունը գոհ էր իմ աշխատանքից: Ամեն ամիս, կիսամյակ ու տարեվերջ պարգևատրումներ էին լինում, լավագույն աշխատողներին խրախուսում էին: Բանն այն է, որ ինչքան էլ պայքարում էի, ինչ-որ մեկին հաջողվում էր առաջ անցնել ինձնից, և աշխատածս տարիների ընթացքում ոչ մի անգամ չարժանացա պարգևատրում-շնորհակալության: Պայքարում էի, քայքայում ինքս ինձ' հերթական արժանին համարվելու համար: Մի օր ամուսինս հայտարարեց, թե այլևս չի պատրաստվում ականատես լինել իմ մրցավազքին: Երկար զրույցից հետո զգացի, որ արդեն ցանկանում եմ այլ գործով զբաղվել: Հիմա հաշվապահություն եմ անում մասնավոր մի ձեռնարկությունում: Վաստակում եմ նույնքան, որքան առաջ, լինում են նաև ամիսներ, երբ լուրջ հավելավճարներ եմ ունենում: Մարդիկ հաճույքով են աշխատում ինձ հետ: Իսկ ավելին ինձ հարկավոր չէ»:


Հաջորդ քայլին անցնելիս անհրաժեշտ է մի լավ վերլուծության ենթարկել ձեր զգացմունքը, բայց և միաժամանակ ոչ մի գնահատական չտալ: Հիմա ամենևին էլ կարևոր չէ, թե ինչն է լավ, ինչը՝ վատ: Հարկ է հասկանալ, թե ում ու ինչին եք ամենից շատ նախանձում, հետո միայն փորձել մտածել, թե ինչպես հասնել ցանկալի արդյունքի:


«Փոքր աղջկաս ամեն առավոտ տանում էի մանկապարտեզ ու շտապում աշխատավայր: Ծանոթացել էի Լիլիթիկիս ընկերուհու մայրիկի հետ, ով ամեն անգամ երեխային մանկապարտեզ բերելուց հետո մյուս մայրիկների հետ գնում էր սրճարան, խանութներ, լողավազան, իսկ ես հազվադեպ էի կարողանում մի քանի րոպե զրուցել այդ կնոջ հետ: Պետք է խոստովանեմ, որ այդ զրույցներից հետո ամեն անգամ սարսափելի նյարդայնանում էի: Ուզում էի հասկանալ, թե ինչու եմ նյարդայնանում: Ե՞ս էլ եմ ուզում խանութներում պտտվել, օրվա կեսը սրճարանում բամբասելով անցկացնել: Մի՞թե, կարծում ենք՝ նման կյանքը շատ ձանձրալի կլիներ ինձ համար: Մինչ երեխաներիս ծնվելը ես նկարում էի: հսկ այժմ աշխատանքն ու երեխաները խլում են իմ ամբողջ ժամանակը: Այդ մասին պատմեցի ամուսնուս: Այժմ նա շաբաթ օրերը երեխաներին տանում է զբոսանքի, իսկ ես զբաղվում եմ իմ սիրելի նկարչությամբ: Հիմա էլ երբեմն զրուցում եմ աղջկաս ընկերուհու մայրիկի հետ, բայց դրանից օրս ամենևին չի մթագնում»:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նախանձ. կարելի՞ է այն հաղթահարել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 749 | - Վարկանիշ -: 0.0/0