RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Լսելու ունակություն  422

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Լսելու ունակություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչո՞ւ են տղամարդիկ երբեմն այդպես անհարգալից վերաբերվում մեր՝ կանանց անձնական կյանքին։ Այս սեզոնում նորաձև հռչակված շրթներկի որոնումները նրանց անիմաստ են թվում, հաճելի երկնագույն բլուզը, որի համար ահագին դրամ ենք ծախսել, հիացմունք չի առաջացնում, իսկ շատ կարևոր խոսակցությունն ընկերուհու հետ բանջարեղենի ներկայիս գների մասին ուղղակի հունից հանում է։

 

Լսելու ունակություն

 

Ի՛նչ անել, որ մեր կյանքը տղամարդկանց համար, թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, բայց գոնե հարգանքի թույլ նշաններ ունենա։ Ինչպե՞ս ստիպել հարգել մեր կանացի թուլությունները, գաղտնիքները և անգամ հրապուրանքները։ Փորձենք պարզել։

Ես ոչինչ, ուղղակի ոչինչ չեմ հասկանում ավտոմեքենաներից, իսկ կարբյուրատոր կամ կարդանային լիսեռ բառերից սրտիս խորքում տհաճ ծակոց եմ զգում։ Ոչինչ չեմ հասկանում մեխերից, պտուտակներից, մուրճերից ու աքցաններից, իսկ ալմաստե գայլիկոնների բազմազանությունն ինձ համար մինչև հիմա առեղծված է մնացել։ Ես չգիտեմ, ուղղակի չեմ ըմբռնում, թե ինչպես կարելի է իրար հետևից մարտաֆիլմեր նայել՝ տհաճ կռիվներով, երբ ռոմանտիկ պատմությունները՝ երջանիկ ավարտով, շատ ավելի մեծ բավականություն են պատճառում, քան կրակոցները, արյունն ու սարսափը։ Եվ ավելին՝ ո՞ր կինը ժամերով կնստի գետի ափին՝ կարթը ձեռքին, և բռնելով մի ձուկ՝ առանց ափսոսանքի այն նորից ջուրը կգցի։ Ես չեմ խմում, ուստի գլուխ չեմ հանում գինիներից, կոնյակներից, նույնիսկ շամպայններից։ Մի խոսքով, տղամարդկանց հետ շփման ոչ մի եզր չունեմ։ Այսուհանդերձ ամուսինս ինձ իր լավագույն ընկերն է համարում։ Նա կարծում է, որ իր կինն ամեն ինչ հասկանում է, և նրա հետ կարելի է ժամերով խոսել և անգամ քննարկել, թե ինչու մեր մեքենայի շարժիչն առավոտյան չի միանում, ինչու Նաիրի կոնյակը Արարատից ավելի լավն է, ինչպես կեղծ սիգարը կարելի է միանգամից տարբերել իսկական կուբայականից, և անգամ ինչու Շարոն Սթոունն ավելի տպավորիչ է, քան Աինդի Քրոուֆորդը, թեպետ, եթե անկեղծ լինենք, թե՛ մեկը, թե՛ մյուսն ինձ դուր չեն գալիս։
Ուղղակի կարողանում եմ լսել։ Հա-հա, այն էլ ինչպե՛ս լսել։ Կլանված, հիացած, բերանս բաց։

 

Լսելու ունակություն


Իզուր չէ, որ ամերիկյան և արևմտյան հոգեբանների տասնյակ աշխատություններ նվիրված են լսելու արվեստին։ Հիշենք թեկուզ Կարնեգիին՝ իր հաջողակ կյանքի կանոններով։ ժպտացեք և լսեք։ Լսեք և ժպտացեք։ Եվ բնավ պարտադիր չէ լուռ լսել։ Հարցեր տվեք։ Տարբեր՝ մակերեսային և խոր, թեմային վերաբերող և ոչ այնքան, որոնց պատասխաններն իրոք ուզում եք ստանալ ու միևնույն է, կստանաք, թե ոչ։ Կարող եք անգամ ձեր կարծիքը կամ մտքում հանկարծակի ծագած մտքեր հայտնել։ Եվ հավատացեք ձեզ կլսեն,եթե ճիշտ թիրախին եք խփել, և անգամ մեղմորեն կուղղեն, եթե հանկարծ ձեր արտահայտությունն այնքան էլ չհամապատասխանի տրամաբանությանը։ Եվ վստահ եղեք, որ դա կանեն հարգանքով։
Եվ վաղը նորից կլսեք։ Տարօրինակ է, բայց տղամարդիկ սիրում են խոսել կանանցից ոչ պակաս։ Սակայն աշխատավայրում, փողոցում, ընկերների և օտար տղամարդկանց մոտ ձեր ամուսինը հսկում է իրեն, նա կենտրոնացած է և բավական լարված։ Իսկ տանը... Տանը հանգիստ, ձեր հմուտ ձեռքերով պատրաստված տաք, բուրավետ թեյը խմելով կարելի է խոսել ու խոսել՝ մոռանալով բոլոր խնդիրների մասին։ Գլխավորը՝ որ ինչ- որ մեկը լսի։
Եվ զգալով, թե ինչ ուշադրությամբ է կինը մասնակցում իր կյանքին՝ տղամարդն ակամա, ենթագիտակցաբար կսկսի ինքն էլ հետաքրքրությամբ վերաբերվել մեր կանացի թուլություններին ու հրապուրանքներին։ Նա կծածկի խոհանոցի դուռը, երբ հեռախոսով խոսելիս կլինեք սիրելի ընկերուհու հետ, փայլուն շապիկով կանանց ամսագրեր կբերի և երբեմն ժպտալով կհարցնի. " Ինչ ես կարծում,մի բան չառնենք քեզ համար......."

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Լսելու ունակություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 422 | - Վարկանիշ -: 0.0/0