RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Կյանքդ ընթանում է ճիշտ հունով, եթե առկա են այս 5 նշանները  358

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Կյանքդ ընթանում է ճիշտ հունով, եթե առկա են այս 5 նշանները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կյանքդ ընթանում է ճիշտ հունով, եթե առկա են այս 5 նշանները1. Ներքին ազատության զգացում

Ձեզ մոտ ամեն ինչ լավ է, եթե դուք զգում եք, որ ձեր կյանքը ենթարկվում է ղեկին, և այդ ղեկը ձեր ձեռքերում է: Երբ ուզում եք, սեղմում եք գազը, երբ ուզում եք, կանգնում եք ու հանգստանում: Դուք կարող եք ունենալ ձեր կարծիքը և նույնիսկ հանգիստ ասել այն: Եվ դուք չեք անհանգստանում, եթե ուրիշները այլ կարծիք ունեն: Ձեզ ընդհանրապես պետք չէ շտապ համոզել սխալվող մարդկանց: Դուք գիտեք, որ ցանկացած պահի կարող եք թեքվել ճանապարհից և նույնիսկ, եթե ուզեք, կգնաք հակառակ ուղղությամբ:

2. Հանգիստ խորքային ուրախություն

Դուք հաճույք եք զգում ոչ միայն փոքրիկ առօրյա ուրախություններից, այլև դուք զգում եք ուրախություն, որը գալիս է ձեր հոգու ամենախորքից: Եվ այդ ուրախությունը ոչ մի անհարթություն չի ծածկի ու չի փչացնի: Ինչպես որ մեծ գետի հոսքը չի խանգարի նրա մեջ ընկնող փոքրիկ քարը: Կյանքի հոսքը տանում է ձեզ, և դուք լողում եք նրա հետ: Ձեզ հետ տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ, հանդիպումներ, նախագծեր, բայց այդ ամենը անցնում են ափերով և ոչ մի կերպ չեն ծածկում կյանքի մոգական հոսքի զգացողությունը:

3. Դուք խաղում եք ձեր դերը

Եթե պատկերացնենք, որ կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասաններ, ապա այդ պիեսում դուք խաղում եք հենց ձեր դերը: Ձեզ պետք չէ խաղալ ավելի հաջողակ, ավելի համարձակ մարդ, քան դուք կաք իրականում: Պետք չէ ստեղծել իդեալական հերոս: Դուք խաղում եք միայն ձեզ:

Եթե դուք հոգնել եք, հիասթափվել կամ սխալվել, ապա դուք կարող եք բացարձակ հանգիստ խոստովանել դա:

4. Ես կանեմ

Հենց որ ինչ-որ բան ուզեք, դուք չեք մտածի այն մասին, թե ինչ լավ կլիներ, եթե…

Բացարձակապես՝ ոչ: Դուք կմտածեք միայն այն մասին, թե ինչպես եք դա անելու: Իսկ կասկած չկա, որ դուք դա կանեք։

5.Այսօր տոն է… Ինչպես և ամեն օր

Այսօր թարմ հացի տոնն է, կամ ոչ, ավելի շուտ սուրճի: Իսկ գուցե այսօր մեղմիկ քամու և օրորվող ծառերի՞ տոնն է: Բայց ինչո՞ւ տոնը պետք է ունենա միայն մեկ պառճառ կամ ընդհանրապես պետք է պատճառ ունենա: Դրա համար էլ այսօր թարմ հացի, ուրախ անձրևի և հետաքրքիր շփման տոնն է: Դուք ուզում եք ավելի լո՞ւրջ պատճառ: Դուք ապրում եք, մի՞թե դա բավարար պատճառ չէ տոնի համար:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կյանքդ ընթանում է ճիշտ հունով, եթե առկա են այս 5 նշանները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 358 | - Վարկանիշ -: 0.0/0