RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Կարողացի՛ր ճանաչել մարդկանց բնավորությունները  363

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Կարողացի՛ր ճանաչել մարդկանց բնավորությունները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մեզանից գրեթե յուրաքանչյուրը բախվում է այն իրավիճակին, երբ շրջապատողները չեն տեսնում մեր իրական էությունը: Ինչո՞ւ: Պատճառը պետք է փնտրել մեր վարքագծում` ժեստերի, ձայնի հնչերանգի, արտահայտչաձևերի ու դիմախաղի, և առհասարակ մեր հաղորդակցման ձևի կամ ոճի մեջ:
 

Կարողացի՛ր ճանաչել մարդկանց բնավորությունները
 

Տարբեր ժամանակ մենք դրսևորում ենք հաղորդակցության տարբեր ոճեր, որոնց դիմում ենք ենթագիտակցաբար, ակամա: Այդ իսկ պատճառով մեր նկատմամբ շրջապատողների արձագանքը մեզ չափազանց զարմացնում է, չնայած միանգամայն համարժեք է մեր արածին: Պարզենք, թե դա ինչպես է տեղի ունենում: Հաղորդակցության մասնագետ և հրաշալի հոգեթերապևտ Վերջինիս Սատիրը նկարագրել է ընտանիքում ու կյանքում ի հայտ եկող հաղորդակցական հինգ հիմնական ոճ՝ պայմանավորված վարքագծով: Ուշագրավ է, որ այդ ոճերից միայն մեկն է հիմնավոր կերպով թույլ տալիս տեսնել ու հասկանալ մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա իրականում: Մյուս չորսը չեն համընկնում բուն էությանը, նախ նրանց մասին՝


Մեղադրող, հանդիմանող (բլեյմեր)
կանացի ամենատարածված տեսակը

Մեղադրողները հաճախ իրենց խոսքր սկսում են «ոչ» բառով (ընդ որում, այդ «ոչ»-ր կարող է հնչել նույնիսկ անտեղի՝ պարզապես բացականչություն): Նրանց խոսքում գերիշխում են հրամայական երանգի («արա՛», «գնա՛»), ընդհանրացումների («ցանկացած», «յուրաքանչյուր», «միշտ», «երբեք») և պարտավորեցնող այլ արտահայտություններ: Հենց նրանց շուրթերից են սովորաբար հնչում' «Դու միշտ» (այդպես ես վարվում, ամեն ինչ վայր ես գցում, մոռանում ես կարևոր բաների մասին, ինձ և այլն), «Դու երբեք» (Իմ մասին չես մտածում, ինձ չես օգնում և այլն): «Դու ամեն ինչ ինձ հակառակ ես անում: Չէ՞ որ պայմանավորվել էինք, և դու պարտավոր էիր (խոստացել էիր) դիմավորել ինձ (գալ ինձ հետ)...» և այս կարգի այլ արտահայտություններ:
Մեղադրողները հաճախ խոսում են կտրուկ, նույնիսկ՝ կոպիտ: «Մեղադրական» է նրանց ձայնը, խոսքը և նույնիսկ մարմինը: Այդ կարգի մարդու հանդիպելիս կասկած չես ունենում, որ քո առջև ինքնավստահ, կոշտ ու անկոտրում մեկն է, ում համար ոչ ոք կարևոր չէ: Նրանցից վախենում են թե՛ աշխատավայրում, թե՛ տանը:
Շրջապատողներր նախընտրում են խուսափել նրանցից, ավելորդ անգամ չշփվել հետները: Մարդիկ միայն արձագանքում են նրա կտրուկ ձայներանգին ու վիրավորական վարքագծին և սկսում պաշտպանվել: Իսկ մեղադրողը, որ, ասենք, ջանում էր ցույց տալ, թե վատ է զգում, հասկանում է միայն մի բան՝ իրեն կրկին չլսեցին, որևէ մեկին ինքը հարկավոր չէ: Դրանից նրա բառերը, շարժումներն ու արտաքին մյուս դրսևորումները դառնում են առավել մեղադրական՝ այս աշխարհը կրկին դաժան գտնվեց, շուրջբոլորը միայն քարսիրտ ու անտարբեր մարդիկ են:


Անհավանական թվացող փաստ է՝ մեղադրական ոճով սովորաբար ջանում են քողարկել միայնակության, թուլության, երբեմն նաև՝ անհաջողակության բողոքը: Եվ պատահական չէ, որ կոպտության ու նախահարձակման պատճառով հաճախ անլսելի է մնում նրանց օգնության կոչը: Երբեմն նրանք փորձում են հասկացնել, որ իրենք դժբախտ են ու խոցված և միմիայն հաղորդակցման ոճի բերումով են ակամա վիրավորանք հարուցում շրջապատում:
Այս պատմությունը հազիվ թե երջանիկ ավարտ ունենա, եթե թողնվի ներկայացված վիճակում:


Սիրաշահող, շողոքորթ (պլակատոր)
նույնպես բավականին տարածված կանացի տեսակ

Նրա խոսքում հիմնականում հնչում են համաձայնության բառեր՝ «այո», «իհարկե», «ճիշտ և ճիշտ» և այլն: Նա շրջապատողներին, անկախ սեռից, տարիքից ու ցանկությունից, դիմում է փոքրացուցիչ-փաղաքշական բառերով («փիսիկ», «ջանա», «քաղցրիկ», «մռութիկ» և այլն)՝ հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Չէ՞ որ այդ արտահայտությունները հիմնականում անհարիր են իրավիճակին, ցանկությանը կամ էլ ընկալմանը այն մարդու, ում հասցեագրվում են (ասենք, ո՞ր գործրնկերր կուրախանա, եթե նրան «բալիկս» կոչեն): Ի դեպ, սիրաշահողների շուրթերին առարկաներն էլ են աղճատվում, «շորիկս», «ռումյանիկ», մինչև իսկ՝ «գրիչիկ»...
Պլակատորները նախ ընտրում են «եթե», «միայն թե», «պարզապես», «նույնիսկ» արտահայտությունները և սովորաբար խոսում են շողոքորթ հնչերանգով՝ հաճախ ներողամտություն հայցելով (երբեմն՝ ամենևին անտեղի)՝ հաճոյանալու ջանադրությամբ: Նրանք սեփական կարծիքն ու անհամաձայնությունը չարտահայտող մարդիկ են: Եթե նույնիսկ խելացի են, գործունյա, աշխատավայրի կամ ընտանիքի սյունը, շրջապատում անդադար համեստություն են խաղում՝ արտահայտելով իրենց անձի մասին միշտ նույն տեսակետը. «Ես աննշան մեկն եմ, ոչինչ չարժեմ»:

Կշռադատող (կոմպյուտեր)
Ավելի շատ տղամարդկանց հատուկ տեսակ (ի դեպ, բլեյմեր-կինն ու կոմպյուտեր- տղամարդը դասական զայգ են)

Հենց նրանց մասին են սովորաբար ասում՝ «անհոգի», «նա մարդ չէ, այլ ռոբոտ» և այլն: Իրականում նրանք նույնքան զգացմունքային ու հուզառատ են, որքան ցանկացած մահկանացու (երբեմն նույնիսկ ավելի, քանի որ ստիպված են խստորեն զսպել ու վերահսկել իրենց զգացմունքները):
Կոմպյուտերը միշտ վարում է խելամիտ խոսակցություն, նույնիսկ՝ գերիմաստուն: Նա երբեք չի ասի իր ցավի մասին, չի պարտադրի իր կարծիքը, այլ բարեկրթորեն կպարզաբանի, թե ինչու այսպես կամ այնպես չի կարելի անել:
Նա հաճախ է դիմում «հարկավոր է», «կարելի է» բառերի օգնությանը: Ընդհանրապես նա ամեն ինչ շարադրում է, կարծես, վերացարկված՝ չխոսելով իր կարիքից, ընդառաջ գնալով ինչ-որ ընդհանուր պահանջմունքերի:
Նրա խոսքը (հագեցած երկարաբանություններով ու բարդ նախադասություններով) առատ է «որոշում», «ճանաչում» և այս կարգի այլ բառերով: Ի տարբերություն բլեյմերի՝ նրա ձայներանգը հատու կամ մեղադրական չէ, այլ զուսպ, միապաղաղ, հավասարակշիռ ու փոքր-ինչ չոր:
Մինչդեռ իրականում կոմպյուտերը չափազանց խոցելի է:

Խեղկատակ (դիստրակտոր)
մարդ, ով կարծես լիովին դուրս է մնում թե' փոխշփումից, թե' իրավիճակից, պատասխանում է չկապակցված, խոսքում օգտագործում գործին առհասարակ չառնչվող անհարկի բառեր:


Դասական օրինակ.
Դու ինչո՞ւ աղբը չես թափել: Պատկերացնո՞ւմ ես, այստեղ էի գալիս ու նկատեցի, որ «BMW»-ին վրաերթել են: Այնքան գեղեցիկ էր, արտասովոր...
Ես այլ բան եմ հարցնում՝ ինչո՞ւ չես թափել:
Իրավացի ես՝ որքան մարդ, այնքան կարծիք: Եվ ընդհանրապես, մեր էությունն է այդպիսին...
Դու, ի՞նչ է, ապու՛շ, ծաղրո՞ւմ ես ինձ: Քեզ հետ խոսելն իմաստ չունի:

Իսկապե՞ս: Այդ դեպքում ես այստեղ կվայելեմ մենակությունս…
Խեղկատակի շարժուձևն էլ վայրիվերո է, երբեմն՝ գրոտեսկային: Իրականում այդ պահվածքի տակ թաքնված է ծայրահեղ ողբերգական ինքնընկալումը՝ ոչ ոքի ես հետաքրքիր չեմ, տեղ չունեմ որևէ վայրում:

Հաղորդակցվող (կոմունիկատոր)

Այս վերջին՝ հինգերորդ տեսակը միշտ հարազատ է մնում ինքն իրեն ու իր մտքերն ու զգացմունքներն արտահայտում է ինչպես ինքնընկալմանը, այնպես էլ զրուցընկերներին և իրավիճակին համարժեք շարժուձևով, բառերով, դիմախաղով և ձայներանգով: Եվ շրջապատողների կողմից նրանք ընկալվում են հենց այնպես, ինչպես որ կան իրականում՝ առանց թյուրըմբռնման և աղճատման:

Նայում եմ ինձ ու չեմ տեսնում

Եթե դու դեռ չես կողմնորոշվել, թե հաղորդակցության ոճերից որն է քեզ ավելի բնութագրական, կամ պարզապես չգիտես, թե ինչպես ես ընկալվում շրջապատողների կողմից, և որպեսզի չհայտնվես թյարընկալման վիճակում, վարձիր անել հետևյալը.

 

Կարողացի՛ր ճանաչել մարդկանց բնավորությունները


♦ Հետևի՛ր ինքդ քեզ: Աշխատի՛ր մտապահել բառերդ, ձայներանգդ և ժես-
տերդ:

♦ Եթե հարկավոր փնի, թերթիկի վրա առանձնացրու՛ յուրահատկություններդ:
♦ ճշտիր, թե հաղորդակցության ոճերից որին է համարժեք արածդ:
♦ Ի՞նչը կարող ես փոփոխել, որպեսզի քեզ այլ կերպ ընկալեն:
♦ Երբեմն բավական է, որ քեզ նայես կողմնակի աչքով: Դրա համար երկու լավ միջոց կա.
ա) ձայնագրությունը, «ինչը ես այնպես չեմ անում»-ը սեփական աչքերով տեսնելու այս հնարավորությունն ավելի տպավորիչ է ցանկացած այլ տարբերակից:
բ) աշխատանքը բազմամարդ միջավայրում (հատկապես հաղորդակցությամբ զբաղվող):
Երկրորդ միջոցը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ինքդ քեզ կողքից դիտելու, այլև քննարկելու զգացողությունները, որոնք մենք առաջացնում ենք ուրիշների մեջ: Խմբակային հետադարձ կապն այն օբյեկտիվ ու միաժամանակ սատարող միջավայրն է, որի օգնությամբ մենք կարող ենք իսկապես ճանաչել ինքներս մեզ:

Առաջին տպավորությունը

Այս ամենով հանդերձ, եթե դու շրջապատողների վրա թողածդ տպավորության խնդիրներ չունես, սակայն բացասական պահեր են եղել որևէ կոլեկտիվում կամ կոնկրետ մարդու հետ, ապա հավանական է՝ ինքդ մեղավոր չես, քանի որ հաճախ անձին գնահատում են դիպվածով, ուշացումը, չափազանց բարձր խոսակցականը, հագուստի անհաջող ընտրությունն ու այս կարգի այլ բաներն ընկալվում են որպես մարդու ամբողջական նկարագիր: Պատճառր աոաջին տեսաէֆեկտն է, որ հաճախ է դառնում անհատի գնահատման սխալների աղբյուր: Օրինակ, եթե դու, լինելով խիստ ճշտապահ, պատահաբար ուշացել ես նոր աշխատատեղում առաջին իսկ օրը (կատարյալ քաոս, առաջ երբեք քեզ հետ նման բան չէր պատահել) և դեմհանդիման դուրս եկել նոր պետին, ով, ամենայն հավանականությամբ, քեզ կգրանցի անկարևոր աշխատակիցների ցուցակում:


Ի դեպ, տեսաէֆեկտով է բացատրվում առաջին հայացքից ծագած սիրո առեղծվածր. երբ միանգամայն անծանոթ մարդուն վերագրվում են ամենավսեմ ու պայծառ հատկանիշներ՝ մեն մի, հաճախ պատահական դիպվածով (հաջող խոսքը, արտահայտիչ հայացքը կամ պարզապես խորհրդավոր լռությունը), և դա միայն այն պատճառով, որ դրանք քո մեջ արթնացրել են ինչ-որ հաճելի զգացողություններ, կամ էլ նա հիշեցրել է մտերիմներիցդ մեկին...

Այդուհանդերձ

Եթե ստեղծվել են իրավիճակներ, որտեղ դու ակամա սխալ ես ընկալվել, և քո էությունը ճիշտ չի գնահատվել ապա հիշի՛ր, որ ամեն դեպքում ինքնընկալումը ու դրական ինքնազգացողությունը ամենակարևորն են. դա հանգեցնում է նաև շրջապատում ճիշտ ինքնաներկայացման: Չմոռանանք, որ բարի հրեշտակը Մոխրոտիկին ոչ միայն գեղեցիկ հագուստ, կոշիկ ու արդուզարդ տվեց, այլև՝ հրաշքի զգացողություն, որն էլ նրան օգնեց կյանքի այդ տոնին հարմար զգալ իրեն: Հակառակ դեպքում «վառարանից դուրս եկած աղջկան» ոչ ոք չէր նկատի նույնիսկ նոր զգեստով, եթե նա իրեն համարեր առավոտից երեկո անշնորհակալ բարեկամուհիների համար տքնելու պարտավոր նույն աղախինը:


ԹԵՍԹ. Իսկապե՞ս ճանաչում ես քեզ

Կգայթակղվե՞ս շատ փող աշխատելու առաջարկով.
միայն կանխավճարն ստանալու պայմանով- 1
այո, չի կարելի բաց թողնել այդ հնարավորությունը-3
ոչ, դա ավելորդ գլխացավանք է- 2

Կարողանո՞ւմ ես ծիծաղել քո իսկ թերությունների վրա.
իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ- 1
ոչ, ինձ միայն դա էր պակաս- 3

նեղ շրջանակում՝ մի գուցե, բայց ոչ հասարակության մեջ- 2

Երբ գործը գլուխ չի գալիս, մեղադրում ես մերձավորների՞ն.
իհարկե, եթե մեղավոր են- 3
հոգուս խորքում՝ այո- 1
բոլորիս էլ մեղադրում եմ- 2

Ըստ քեզ՝ ի՞նչն է կարևոր համատեղ կյանքում.
փոխադարձ հարգանքը- 2
ընտանեկան բյուջեի աճման հնարավորությունը- 1
միասին լինելու հանգամանքը- 3

Կարո՞ղ ես ապրել աշխարհից կտրված վայրում.
ամեն ինչ հնարավոր է- 1
երբեք, Աստված մի արասցե- 2
այո, այնտեղ, թերևս, ինձ ոչ ոք չի անհանգստացնի- 3

Կհանդգնե՞ս խիստ համարձակ շոր հագնել.
ոչ մի դեպքում, կազմվածքս այն չէ- 3
ինչո՞ւ ոչ, այո-1
դիմակահանդեսի ժամանակ՝ գուցե- 2

Մի՞շտ ես ձգտում աոաջինը լինել.
անշուշտ, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում- 3
ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար- 1
շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում- 2

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

7-11 միավորի դեպքում. Ողջունում ենք. չես վախենում ինքդ քեզ բաց աչքերով նայելուց: Փորձում ես հաղթահարել սեփական թերություններդ, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:

12-16 միավորի դեպքում. Իրատես ես: Պատկերացումներդ սեփական անձի մասին միանգամայն հստակ են: ճանաչում և ընդունում ես թույլ և ուժեղ կողմերդ: Վստահ ես սեփական ուժերի վրա:

17-21 միավորի դեպքում. Առայժմ համարձակություն չես ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այնուհանդերձ գիտես, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտի՛ր ինքդ քեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում ես հաջողության հասնել:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կարողացի՛ր ճանաչել մարդկանց բնավորությունները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 363 | - Վարկանիշ -: 0.0/0