RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Կարևոր է ապրել «այստեղ և հիմա»  290

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Կարևոր է ապրել «այստեղ և հիմա»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Մարդը ոչ մի տեղ իրեն այնպես չի բացահայտում, որքան որեւէ այլ մարդու նկարագրելիս»։

Ժան Պոլ Սարտր

Հոգեբանության մեջ այս երևույթը կոչվում է «պրոյեկցիա. մարդն ընկալում է արտաքին աշխարհը և հակազդում դրան՝ իր հետաքրքրություններին, սովորույթներին, ցանկություններին, ...աֆեկտիվ վիճակներին, սպասումներին և նմանատիպ իրողություններին համապատասխան։ Օտարող պրոյեկցիայի դեպքում «սուբյեկտն այլ մարդկանց է վերագրում ցանկություններ, մղումներ և այլն, որոնք չի նկատում իր մեջ, օրինակ՝ ռասիստը սեփական թերություններն ու հակումները վերագրում է նրանց, ում ատում է»։

Այստեղից բխում է մի եզրակացություն՝ զանազան բամբասողներին, այլոց վատաբանողներին կարելի է լսել, բայց հենց իրենց ճանաչելու համար‚ հանգիստ մոռանալով, թե ում մասին են իրենք խոսում (անշուշտ, այս օրինաչափությունից բացառություններ կան, օրինակ՝ խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ կոնկրետ և իրական փաստեր են նշում)։

«Մի՛ վերադարձիր կատարվածին, եվ անցյալի հետ հույսեր մի՛ կապիր։ Անցյալը հետևում է, իսկ ապագան դեռ չի եկել։ Եվ միայն նա, ով պարզորոշ տեսնում է ներկան, այն ինչ այստեղ է և հիմա, միայն այդ իմաստունը թող հույս ունենա հասնելու նրան, ինչը երբեք չի կարող կորստի մատնվել կամ խարխլվել»։

Բուդդա

Ժամանակակից հոգեթերապիայի մեջ լայնորեն ընդունված է «այստեղ և հիմա» գոյաձևի սկզբունքը։ Մարդու տառապանքը հաճախ պայմանավորված է այն բանով, որ նա սևեռվում է անցյալի իրադարձությունների վրա կամ ապագայի վերաբերյալ կանխատեսումներ է անում, որոնք շատ հնարավոր է, որ չկատարվեն։ Այսպես, բավական է ելույթ ունեցողը մտածի, որ սխալներ կկատարի, նրա մեջ իսկույն տագնապ կառաջանա, ինչն էլ կարող է հանգեցնել սխալների։ Այս պարագայում մարդը տվյալ պահից, այն խնդրից, որ նա տվյալ պահին լուծում է, ցատկում է դեպի ապագայի ինչ-որ խնդիր, որը կարող է առաջանալ և, որ ամենավատն է, ապրում է այդ խնդիրը եւ ոչ թե լուծում (ինչ պիտի անեմ, եթե նման սխալ գործեմ)։ Մեկ այլ դեպքում անցյալի սխալը մարդն իր համար ողբերգության է վերածում և սկսում տառապել (պատկերացրեք ինչ կլինի, եթե օդաչուն սխալ գործելուց հետո գլուխը բռնի ու լաց լինի), այսինքն՝ ներկայից ցատկում է անցյալ և ապրում անցյալով՝ անլուծելի թողնելով ներկա խնդիրները։ Ասվածից իհարկե չպիտի եզրակացնել, թե անցյալն ու ապագան պետք է անտեսվեն. անցյալի չլուծված խնդիրները պետք է լուծվեն, սխալներից էլ դաս պետք է քաղել, իսկ ապագան պետք է ծրագրել, սակայն ապրել պետք է միայն ներկայով՝ տվյալ պահին մեր առաջ կանգնած խնդիրները լուծելով։ «Ինչպե՞ս գտնել մեր ԵՍ-ը, - գրում է Գյոթեն, - մտորումներո՞վ՝ երբեք, միայն գործերով։ Աշխատեք կատարել ձեր պարտքը և շուտով կիմանաք, թե ով եք դուք։ Իսկ ո՞րն է ձեր պարտքը՝ յուրաքանչյուր օրվա ներկայացրած պահանջները»։

Երկարակյացների բնավորությունը

Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբան Լ. Շերվիցը, հետազոտելով առողջ և սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց (600 հոգի) խոսքի առանձնահատկությունները պարզել է, որ սրտային հիվանդներն ավելի հաճախ են օգտագործում ես, իմ, ինձ անձնական դերանունները (վկայում է եսակենտրոնության, եսասիրության մասին)։ Հեղինակը որպես սրտային հիվանդությունները կանխող դեղամիջոց առաջարկում է հետևյալը. «Ուշադիր լսեք ուրիշների, ավելի շատ ժամանակ հատկացրեք նրանց, օգնեք, հնարավորություն տվեք, որ նրանք ապրեն իրենց հայեցողությամբ, առանց շահադիտական նպատակների լավություն արեք մարդկանց»։

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Դունբարը, հետազոտելով 100 տարուց ավելի ապրած մարդկանց, նրանց մեջ բացահայտել է հետևյալ 6 հոգեբանական առանձնահատկությունները.

ա) փոփոխությունների նկատմամբ ստեղծագործական մոտեցումը.
բ) անհոգությունը.
գ) ստեղծագործելու ընդունակությունը.
դ) ամեն ինչին հարմարվելու կարողությունը.
ե) ամեն անգամ անձնական կյանքում նոր բան մտցնելու կարողությունը.
զ) կենսասիրությունը։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կարևոր է ապրել «այստեղ և հիմա»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 290 | - Վարկանիշ -: 0.0/0