RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Իրականում երջանկությունը շատ մոտ է  294

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Իրականում երջանկությունը շատ մոտ է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ցանկանու՞մ եք, որպեսզի յուրաքանչյուր օրը լեցուն լինի ուրախությամբ ու արեգակնային պայծառությամբ։ Ամեն ինչ ձեր ձեռքերում Է։ Հոգնում եք աշխատավայրում, իսկ տանը չի հաջողվում հանգստանա՞լ։ Արդյունքում ձեզ դատարկված եք զգում և չի ուրախացնում նույնիսկ այն, ինչը նախկինում ձեզ հաճու՞յք Էր պատճառում։ Որպեսզի կյանքը ներկայանա իր բոլոր գույներով, պետք Է վերականգնել ծախսած Էներգիան։ Դրա շնորհիվ տրամադրությունը կբարձրանա և դուք ձեզ երջանիկ կզգաք։
 

Իրականում երջանկությունը շատ մոտ է
 

1. ժամանակ տրամադրեք սպորտին։

Եթե չի ստացվում, ապա մի քանի վարժություններ կատարեք կամ արագ քայլերով զբոսնեք։ Նույնիսկ 10 րոպեանոց զբոսանքը կօգնի լիցքաթափվել։

2. Պլանավորեք օրը։

Իհարկե, կարելի Է մտովի պլաններ կազմել, բայց ավելի լավ Է գրի առնեք օրվա գործերի ցուցակը, այնուհետև ընդգծեք այն կետերը, որոնք հաջողվել Է իրագործել։ Հոգեբանները վստահեցնում են, որ կատարված աշխատանքների դիմաց նշումներ դնելով, մենք հաճույք ենք ստանում։ Բացի այդ, ցուցակներ կազմելով, ստիպված չեք լինի օրվա ողջ տեղեկատվությունը մտապահել։

3. Արագ քայլեք։

Երբ մենք շարժվում ենք մեծ արագությամբ, նյութափոխանակությունը արագանում Է, և մենք Էներգիայի հզոր հոսքի զգացողություն ենք ունենում։

4. Շփվեք մարդկանց հետ։

Որքան Էլ զբաղված լինեք, կյանքը մի սահմանափակեք աշխատանքով։ Հանդիպեք ընկերների հետ, ժամադրվեք, սիրահարվեք։ Սա ձեզ կօգնի լիցքաթափվելև ունենալ առողջ հոգեկան ներաշխարհ։

5. Հաճախ ժպտացեք։

Դիտեք կինոկատակերգություններ, ընթերցեք զվարճալի պատմություններ, լսեք երաժշտություն, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը։

6. Ուրախացեք յուրաքանչյուր նոր օրով։

Սովորեք ամեն ինչում տեսնել լավն ու հաճախ հիշեք երջանիկ ակնթարթների մասին։

7. Քաղցրացրեք օրը շոկոլադով։

Եթե գերլարված աշխատանքային օրվա ընթացքում հոգնածություն եք ունենում, կերեք մի կտոր դառը շոկոլադ։ Այն վերականգնում Է կորցրած ուժերը։
 

Իրականում երջանկությունը շատ մոտ է
 

8. Օրն անցկացրեք զուգընկերոջ ընկերակցությամբ։

Աշխատավայրում հոգնելով, երեկոյան միայն մտածում եք քնելու մասին։ Հանգստյան օրերին անակնկալ մատուցեք ձեր սիրելիին տունը դարձնելով ռոմանտիկ կղզի։ Այդ ողջ օրը նվիրեք միմյանց։

9. Ավելացրեք Էկզոտիկան։

Նոր տպավորությունների կարիք ունեք։ Կազմակերպեք արևելյան ոճի երեկույթ, վառեք հոտավետ ձողիկներ, պատրաստեք թեյ կարկադե, միացրեք կողմնորոշող երաժշտություն։

10. Համտեսեք կծու ուտեստներ։

Ուտեստի մեջ կծու պղպեղ ավելացրեք։ Նրա այրող համը կկարգավորի նյութափոխանակությունը, իսկ դա նշանակում Է, որ ավելորդ կիլոգրամները չեն մռայլեցնի ձեր տրամադրությունը։

11. Պատրաստեք պունշ։

Ընկերներին հրավիրեք ձեր բնակարան և պատրաստեք պունշ։ Վերջինիս ամենապարզ բաղադրատոմսն Է. 1 բաժակ թեյի մեջ ավելացրեք 1-ական ճ. գ. կոնյակ, ռոմ, շաքարավազ ու կիտրոնի շերտ։ Հյուրասիրեք ընկերներին այս ըմպելիքը։ Այն օգնում Է լիցքաթափվել և պահպանել բարձր տրամադրությունը ողջ օրվա ընթացքում։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Իրականում երջանկությունը շատ մոտ է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 294 | - Վարկանիշ -: 0.0/0