Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Ինքնասպանության մասին  969

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

Ինքնասպանության հոգեբանական վերլուծությունն ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև երևույթն առաջացնող պատճառների ուսումնասիրությանն ու պարզաբանմանը՝ կարևորելով այն, ինչն ընկած է սուիցիդալ վարքի հիմքում:

Հոգեբանական վերլուծության այս ասպեկտի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ բնության մեջ գործող ամեն մի երևույթ պատճառականացված է: Այդ օրինաչափությունից զերծ չէ նաև ինքնասպանությունը:
Հարկ է նշել, որ երբեմն շփոթում են ինքնասպանության «պատճառ», «պայման» և «առիթ» հասկացությունները փորձելով նույնացնել դրանք:

 

Ինքնասպանության մասին
 

«Պատճառն» այն ամենն է, ինչն առաջացնում ե պայմանավորում է սուիցիդը: Գլխավորի կողքին կարող են լինել նաև երկրորդական պատճառներ:

«Պայման» ասելով նկատի ունենք երևույթների այն ամբողջությունը, որոնք թեև չեն առաջացնում կոնկրետ հետևանքներ, սակայն անհրաժեշտ նախադրյալ են՝ վերջինիս ծագման և զարգացման համար, քանզի չի կարող լինել պատճառ և հետևանք առանց որոշակի պայմանների: Պայմանն էականորեն ազդում է ոչ միայն գործողության պատճառի, այլ նաև հետևանքների վրա:

«Առիթն» ի տարբերություն պատճառի իրադարձություն է, որը խթանում է պատճառի գործարկումը: Առիթը կրում է արտաքին, պատահական բնույթ, հետևաբար՝ պատճառա-հետևանքային շղթայում որպես օղակ չի ներկայանում: Այդ պատճառով էլ ինքնասպանության առիթների վերլուծությունը չի նպաստում պատճառների բացահայտմանը:

Ինքնասպանության պատճառները բավականին տարբեր են:

Կառմազինը գրում է. «Ինքնասպանությունը անհասկանալի ֆենոմեն է բարոյական աշխարհում»: Յուրաքանչյուր ինքնասպանություն անհատական է և իր հիմքում ունի տարբեր պատճառներ՝ ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային:
Մահվան ընտրության վրա ազդող գործոններն այնքան տարատեսակ են, որ ինքնասպանի հոգեկան վիճակը վերականգնել գրեթե անհնար է և այդ անհնարինությունից ելնելով էլ հակված ենք ամեն ինչ հանգեցնել արտաքին պատճառներին:

Պ.Շիրիխևը սուիցիդի հիմնական պատճառ համարում է սեփական գոյության անիմաստությունը և ապագայի անորոշությունը: Վերջինս կապում է հասարակության տնտեսական վիճակի անկայունության, տարերային գաղափարախոսության, հասարակական, բարոյական նորմերի գերագնահատման հետ:

Համաշխարհային գիտա-մեթոդական սուիցիդոլոգիական կենտրոնի տնօրեն՝ U.Համբարձումովը սուիցիդը համարում է սոցիալ-հոգեբանական վիճակ, որ անձն ապրում է անլուծելի կոնֆլիկտի պայմաններում և հիմնական պատճառ համարում է մարդու մենակությունը, որը զուգակցվելով սոցիալ-տնտեսական գերսթրեսային անկայունության հետ հանգեցնում է ողբերգական վախճանի:

Կոլումբիական համալսարանի հոգեբան՝ Ջեֆրի Յանգը ինքնասպանության պատճառ համարում է դեպրեսիան: Այդպես է գտնում նաև պրոֆեսոր Մ.Վիլյամսը: Նա ուշադրություն է դարձրել ինքնասպանության փորձ կատարած մարդկանց հիշողության վրա և հաստատել, որ նրանց հիշողությունը խեղաթյուրված է, մակերեսային, պարփակված է ընդհանրական երևույթներով:


Այդպիսի մարդիկ մշտապես կրկնում են միևնույն բանը, օր. «Ես միշտ անհաջողակ եմ եղել», «Ինձ երբեք ոչ ոք չի սիրել» և այլն: Անցյալը նրանց համար դիտվում է որպես անհաջողությունների և հիասթափությունների շղթա:

 

Ինքնասպանության մասին


Վիլյամսն ասում է. «Սակայն փորձեք այդպիսի մարդկանց հիշեցնել, որ իրենց անցյալում, ինչպես բոլոր մարդկանց մոտ, նույնպես եղել են երջանիկ պահեր, օր. ծննդյան տոներ, հանգիստը սիրելի անձնավորության հետ և այլն»: Սա կոնկրետ յուրահատուկ հիշողություն է, իսկ դեպրեսիվ մարդիկ, որոնք փորձում են վերջ տալ իրենց կյանքին, այս իրադարձությունների մասին, որպես կանոն, հիշում են ընդհանուր ձևով: Այդ պատճառով էլ իրենց կյանքի դժվար պահերին դեպրեսիվ վիճակից դուրս գալու համար միայն հիշողությունը նրանց բավարար չափով աջակցություն ցույց չի տալիս, քանի որ մարդիկ իրենց հիշողությունը օգտագործում են որպես հիմք իրենց ապագան կառուցելու համար:

Նրանք, ովքեր մառախլապատ և ընդհանուր գծերով են հիշում անցյալը, այդպես մակերեսային էլ պատկերացնում են իրենց ապագան: Սրանում է հենց կայանում դեպրեսիվ մարդկանց դրության բարդությունը:

Վիլյամսը պրակտիկայում կիրառելով իր տեսությունը բացահայտում է դեպրեսիայով տառապող պոտենցիալ ինքնասպաններին: Նա հիվանդների ուշադրությունը կենտրոնացնում է նրանց կյանքի որոշակի ասպեկտների վրա, հիվանդների հետ կազմում է նրանց անցյալի իրադարձությունների մանրամասն օրագիրը, պլանավորումը` ապագա կյանքը: Այդպիսի կառուցվածքային հոգեթերսւպիան արդյունավետ մեթոդ է երիտասարդ մարդկանց շրջանում ինքնասպանության կանխման համար:

Որպես ինքնասպանության պատճառ հանդես են գալիս նաև հռչակի, փառքի կորուստը (հատկապես տարածված է կինոդերասանների շրջանում), հայրենասիրությունը, ազատազրկումը, անբուժելի հիվանդությունը, դժբախտ սերը, հուսալքությունը, կուռքի նմանակումը և այլն:


Մի շարք հետազոտողներ փորձել են տալ ինքնասպանություն առաջացնող պատճառների դասակարգումը:



Ս.Վ. Բորոդինը և Ա.Խ. Միխլինը առաջարկել են հետևյալը.

1) Անձնային, ընտանեկան կոնֆլիկտներ - ընտանեկան բաժանում, հարազատի հիվանդություն, մենակություն, անհաջող սեր, վիրավորված ինքնասիրություն, մահ:

2) Առողջական վիճակ - տգեղություն, հոգեկան և սոմատիկ հիվանդություններ:

3) Կոնֆլիկտներ՝ կապված հակասոցիալական վարքի հետ - վախ քրեական պատասխանատվությունից, վախ պատժից, ամոթի զգացում:

4) Կոնֆլիկտներ, որոնք կապված են աշխատանքի կամ ուսման հետ - կոնֆլիկտներ աշխատանքում, անհաջողություններ ուսման մեջ:

5) Նյութական, կենցաղային դժվարություններ:

Ի.Ա. Ալիևը ինքնասպանության պատճառները բաժանում է երկու խմբի օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ խմբի մեջ մտնում են ինքնասպանության հասցնելը, հոգեկան հիվանդությունները, նյութական անապահովվածությունը, կրոնական ապրումները:
Աուբյեկտիվ պատճառներն են պատիժ կրելու վախը և ամոթը, հարբեցողությունը, թմրամոլությունը, միջսեռային ոլորտում տեղի ունեցող տարբեր անհաջողություններն ու կոնֆլիկտները, անհաջողություններն ուսման մեջ և աշխատանքում, հիասթափությունը, հարազատի կորուստը:

«Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները»
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog