RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինքնաքայքայման հակում  251

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինքնաքայքայման հակում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մարդկության պատմության ողջ ընթացքում հասարակություններն իրենց  անդամներին ստիպում են անընդհատ ջանքեր գործադրել հաջողության ու անվտանգության հասնելու համար։ Գործազրկությունը, հանցավորությունը, ահաբեկությունը, զինված կոնֆլիկտները, բնապահպանական աղետները, ավտոմոբիլային պատահարները և այլ շատ արտակարգ իրավիճակներ մարդու կյանքը կարող են բավական բարդ, դժվար, իսկ երբեմն էլ ծայրահեղ վտանգավոր դարձնել։  
 


 

Մասնագետները փորձում են համալրել վտանգների աղբյուրների ցանկը, կանախատեսում են նոր` նախկինում անհայտ աղբյուրներ, որոնք հասարակության ու առանձին մարդկանց կյանքը կարող են ավելի խոցելի դարձնել։

Այս պայմաններում առավել կենսական խնդիր է դառնում աճող սերնդի մեջ հաջողության ու անվտանգության ձգտման պատրաստակամություն դաստիարակելը։  Այս խնդիրը կարևոր է նաև տարբեր ոլորտներում մասնագետների պատրաստման ժամանակ։ Տրանսպորտային միջոցների վարորդները, քիմիական արտադրամասերի օպերատորները, օդաչուները և շատ այլ մասնագիտութունների ներկայացուցիչներ պետք է ապահովեն ոչ միայն իրենց, այլև ուրիշների անվտանգությունը։ Բայց ինչպես մարդուն պատրաստել հաջողության  և անվտանգ կենսագործունեության։ Այս հարցին ավանդական մանկավարժությունը հաճախ պատասխան չունի։

Հաջողակ և անվտանգ անձի զարգացման գործընթացի առանձին դրվագներ կարելի է հանդիպել հոգեբանության մեջ։ Այդ մեխանիզմը հասկանալու համար կարևոր է բացահայտել  նաև անձի դեստրուկտիվ վարքի մեխանիզմերը, քանի որ, հոգեբանների պնդմամբ, յուրաքանչյուր մարդու դեստրուկտիվ վարք կարող է հանգեցնել աղետի` կոնկրետ մարդու համար։ Այլ կերպ ասած, դեստրուկտիվ վարքն արտահայտվում է մարդու ինքնաքայքայման հակումի տեսքով։

Դեստրուկտիվ վարքի հիմնական տեսակներն են. ադիկտիվ (կախվածությունների հակում), հակասոցիալական, սուիցիդալ, կոմֆորմիստական, նարցիսական, ֆանատիկ և աուտիկ։ Վարքի այս տեսակները անձին կտրում-առանձնացնում են հասարակությունից։ Նշված յոթ տեսակներից յուրաքանչյուրը որոշակի պայմաններում մարդուն կարող է բերել աղետի, իսկ մի քանիսը նույնիսկ ծայրահեղ վտանգավոր են հասարակության համար։  

Ադիկտիվ (կախվածությունների հակված) վարք

Ադիկտիվ վարքն արտահայտվում է որոշ նյութեր ընդունելով կամ որոշակի առարկաների կամ գործունեության ձևերի վրա կենտրոնանալով` իրականությունից հեռանալու ձգտման մեջ, որն ուղեկցվում է ուժեղ զգացմունքներով։ Հոգեկան վիճակը փոփոխող որոշակի նյութերի օգտագործումը, որևէ առարկայից կամ մարդուց կախվածությունը երբեմն այնպիսի չափեր է ընդունում, որ սկսում է կառավարել մարդու կյանքը` դարձնելով նրան անօգնական, զրկում է պայքարելու կամքից։ Ադիկտիվ վարքի հակումը հաճախ ի հայտ է գալիս, երբ մարդու կյանքում որոշ բարդություններ են սկսվում (նախկին իդեալների կորուստ, հիասթափություն մասնագիտությունից, սիրելի աշխատանքի կորուստ, ընտանիքի կորուստ, սոցիալական մեկուսացում եւ այլն)։ Այդ ժամանակ է, որ թույլ մարդիկ սկսում են ալկոհոլ կամ թմրանյութեր ընդունել, տարվում են մոլեխաղերով, սկսում են չափից շատ ուտել կամ հակառակը` իրենց սովի են մատնում։ Հնարավոր է, որ չափից ավելի տարվեն որևէ գործունեությամբ։

Ադիկտիվ մոտեցման դեպքում զգացմունքային կապերը ոչ թե մարդկանց հետ են զարգանում, այլ` անշունչ երևույթների։ Այդ ժամանակ է զարգանում «մտածողությունն ըստ ցանկության»։ Այսինքն` մարդը գիտակցաբար` ինքնապաշտպանության նպատակով, իրական է համարում միայն այն, ինչը համապատասխանում է իր ցանկություններին։ Նման մարդու համար շրջապատի մարդիկ միայն մանիպուլյացիայի առարկա են, ինչի հետևանքով էլ նրանց հանդեպ բացասական վերաբերմունք է ձեւավորվում։

Ադիկտիվ վարքի բազմազան ձեւերը միավորում է ընդհանուր ադիկտիվ շղթան` հոգեբանական վիճակի արհեստական փոփոխման ձգտումը։
Մարդը կարող է մի կախվածությունը փոխարինել մեկ ուրիշով։ Արդյունքում, առաջ է գալիս մի վիճակ, որը կարելի է բնորոշել որպես ապատիա։

Կտրվում են կապերը ընտանիքի ու մտերիմների հետ։ Հիվանդությունը խաթարում է ոչ միայն հոգեբանական, այլև կենսբանական ֆունկցիաները։ Նման մարդիկ միջանձնային հարաբերություններում դրսևորում են հետևյալ յուրահատկությունները.


- Դժվար են տանում առօրյա դժվարությունները (թեև ճգնաժամային իրավիճակներում առավել կայուն են)
- Թաքնված անլիարժեքության բարդույթ, որն ուղեկցվում է արտաքուստ ինքնագոհությամբ
- Շփվող են, բայց վախենում են կայուն զգացմունքային կապերից
- Հաճախ սուտ են խոսում
- Հակված են մեղադրել ուրիշներին, իմանալով, որ նրանք անմեղ են
- Հակված են խուսափել պատասխանատվությունից և որոշումներ կայացնելուց
- Վարքը ստերեոտիպային է
- Հակված են զիջել շրջապատողների ճնշմանը
- Տագնապում են այն իրավիճակներում, որոնք պահանջում են լուրջ զգացմունքային կապեր


Մասնագետնեերը  նշում են, որ դաստիարակության որոշ սխալներ նպաստում են  վերը նշված ախտանիշների ի հայտ գալուն։

Նշենք դրանցից հիմնականները.


Գերխնամակալություն։ այստեղ նկատի ունեն երեխաների հանդեպ չափազանացված խնամակալությունը, երբ երեխաները հնարավորություն չեն ունենում ինքնուրույն որոշումներ կայացնել, գործել կամ հաղթահարել դժարությունները։ Սահմանափակվում է երեխաների ինքնարտահայտման ձգտումը, ճնշվում է հետաքրքրասիրությունը։ Վստահություն է ձևավորվում, որ պետք չէ ջանքեր գործադրել, ամեն ինչ կարվի ուրիշների կողմից։

«Ջերմոցային» դաստիարակությունը պատրաստում է ինքնուրույնություն չունեցող մարդկանց, որոնք իրական կյանքում պարտություններ ու անհաջողություններ են կրում։ Նրանց համակում է անինքնավստահության զգացումը, զարգանում է անլիարժեքության բարդույթ։ Այդ բարդույթն արտահայտվում է ցածր ինքնագնահատականով, կյանքի ցանկացած դժվարության հանդեպ վախով։ Տհաճ զգացողությունները (վախ, անելանելիություն),  գիտակցությունից ենթագիտակցություն են մղվում, և մարդը սկսում է երազանքներն իրականության տեղ ընդունել։ Այս մարդիկ հակված են երազել իրենց հաճելի թեմաներով, ապրում են երևակայական աշխարհում, որտեղ խնդիրները լուծվում են կախարդական ճանապարհով։ Այդպես հիմք է ստեղծվում ադիկտիվ վարքի համար` արհեստական եղանակով հոգեկան իրավիճակը փոխելու ձգտում, տհաճ մտորումներից խուսափելու համար։

Անհավանական պահանջներ։ Երեխաներից պահանջում են կարգուկանոն, պարտականությունների հստակ կատարում։ Երեխայից պահանջում են իրեն պահել  մեծահասակի պես։ Պահանջներն իրականացնելու համար երեխան ստիպված է մոբիլիզացնել բոլոր ուժերը, հաջողության հասնելն արդեն ինքնանպատակ է։ Երեխային դիտում են որպես սոցիալական ատրիբուտ, որպես հաջողության խորհրդանիշ։ Հաճախ ծնողները պարզապես փորձում են երեխային փոխանցել իրենց պարտականությունները։ Մարդկանց գնահատում են իրենց «պետքականության» տեսանկյունից, ծնողներն ունակ չեն արտահայտելու իրենց սերը երեխաների նկատմամբ։

Ադիկտիվ վարքի առաջացման համար նպաստավոր պայմաններից մեկն էլ փոխըմբռնման բացակայությունն է։ Զգացմունքային շփման բացակայությունը փոխարինվում է առարկաների ու երևույթների հետ «շփումով»։ Անհաջողության մշտական վախը առաջացնում է այդ տհաճ զգացումից ազատվելու ձգտում, օրինակ, ալկոհոլի օգնությամբ։

Գոյություն ունեն նաեւ «ամաչեցնող» ընտանիքներ, որոնք անընդհատ դժգոհ են երեխաների հաջողություններից։ Եթե երեխան հինգերով է տուն գալիս, նրան չեն գովում, այլ խրատ են կարդում, թե նա կյանքում ինչի պետք է հասնի։ Հնարավոր է անընդհատ ծաղր կամ հեգնանք։ Այդ ընտանիքներում երեխաներն էմոցիոնալ ապահովություն չեն զգում։  Նրանց մոտ զարգանում է անվստահություն մարդկանց հանդեպ, նրանք սկսում են խուսափել շփումներից։ Ծնողների հետ շփումները փոխարինվում են հասակակիցների կամ կենդանիների հետ շփումներով։

Մյուս նախապայմաններից է անկանխատեսելի էմոցիոնալ ռեակցիաներ ունեցող ծնողի դաստիարակությունը; Երեխաները չգիտեն, թե ինչ սպասեն մեծահասակներից։ Նույն արարքի համար նրանց մի անգամ կարող են գովել, իսկ հաջորդ անգամ` պատժել։ Երեխան իրեն անվստահ է զգում, չգիտի` իրեն սիրում են, թե՞ ոչ։ Աստիճանաբար այդ անվստահությունը դառնում է բնավորության գիծ և ազդում բոլոր մարդկանց հետ հարաբերությունների վրա։ Արդյունքում այդ երեխաները անվստահելի են միջանձնային հարաբերություններում։ Նրանք անընդհատ սպասում են հարաբերությունների խզման։ Նրանք վստահ չեն ամուսնության կամ ընկերության ամրության մեջ։ Իսկ էմոցիոնալ անկայունությունն ուղեկցվում է ադիկտիվ վարքի ձևերով։

Նշված խնդիրները մարդուն դարձնում են անկայուն և խոցելի, ինչն արդեն վտանգավոր է դառնում նրա հոգեկան, ապա և ֆիզիկական առողջության համար։

Հակասոցիալական վարք

Հակասոցիալական վարքի հիմնական գիծն այն գործողությունների կատարումն է, որոնք հակասում են էթիկական և բարոյական նորմերին. անպատասխանավությունը, օրենքներն ու այլ մարդկանց իրավունքներն անտեսելը։ Հակասոցիալական վարքի նշանները մանուկ հասակում. ծնողներին ու հարազատներին հետ զգացմունքային կապի բացակայություն, ստախոսություն, դաժանություն, ագրեսիվություն։

Այդ երեխաները հաճախ են կռվի մեջ մտնում, խուլիգանություն անում, ուշ  են տուն գալիս, թափառում են, գողություն անում և այլն։

Չափահասների մոտ հակասոցիալական վարքը դրսեւորվում է պարտքի և պատասխանատվության զգացումի իսպառ բացակայությամբ։ Նրանք անբարեհույս են բոլոր առումներով։ Անտարբեր են երեխաների ու նրանց ճակատագրի նկատմամբ, իրավախախտումներ են կատարում` գողություններ, խարդախություններ և այլն։ Հակասոցիալական անձինք դյուրագրգիռ են, իմպուլսիվ, ագրեսիվ, հակված են անկանոն սեռական կապերի։ Խղճի խայթ չեն զգում։ Նրանք ամեն ինչից արագ ձանձրանում են, այդ թվում նաև մարդկանցից։

Հակասոցիալական վարք ունեցող աղջիկներին հատուկ է գեդոնիստական մոտիվացիան, այսինքն` հաճույք ստանալու ձգտումը։ Սեփական գործողությունները կառավարելու ընդունակությունը բացակայում է, նրանք գտնում են իրենց ցանկությունների իշխանության տակ։ Իրենց արարքների վտանգավոր կամ վատ հետևանքների մասին չեն մտածում։

Այս վարքի զարգացմանը նպաստում է ծնողների ոչ բավարար ուշադրությունը երեխաների նկատմամբ` ջերմության, կապվածության բացակայությունը։ Որոշ դեպքերում ընտանիքները լրիվ չեն, հաճախ են վիճաբանություններն ու կոնֆլիկտները։

Սուիցիդալ վարք

Սուիցիդալ վարքը (ինքնասպանության տրամադրվածություն) արտահայտվում է ինքնասպանության իրագործման բարձր ռիսկով։ Հնարավոր են ինքնասպանության հետեւյալ տիպերը` կախված սոցիալական միջավայրի հետ անհատի շփումների առանձնահատկություններից.
- "անեմիկ" ինքնասպանություն` կապված կյանքում ճգնաժամային իրավիճակների, անձնական ողբերգությունների հետ (հարազատի կորուստ, ունեցվածքի կորուստ և այլն)
- "ալտրուիստական" ինքնասպանություն, որն իրականացվում է այլ մարդկանց շահերից ելնելով (որպեսզի հարազատների համար բեռ չդառնալ, չխայտառակել և այլն)
- "էգոիստական" ինքնասպանություն, կապված սոցիալական պահանջների անընդունելիության հետ ("հեռանալու" ձև սոցիալական անբարենպաստ իրավիճակից)
- ծանր մանկություն "վատ" ընտանիքում
- միջանձնային բավարար շփումների բացակայություն
- աշխատանքի կամ մասնագիտության կորուստ
- հավատի կորուստ
- նախկին իդեալների կործանում։

Գոյություն ունեն սուիցիդալ վարքի հետևյալ պատճառները.
- Ընտանեկան հարաբերություններ
- Հիվանդություններ, այդ թվում` հոգեկան
- Դժբախտ սեր
- Հարբեցողություն և ալկոհոլիզմ
- Նյութական խնդիրներ
- Առաջադիմության բացակայություն, պատիժներ դպրոցում

Երեխաներն ինքնասպան են լինում ստորացման, վիրավորանքի, ծնողների կողմից չհասկացվածության պատճառով։ Երեխաների սուիցիդալ վարքի ռիսկը մեծանում է ատելության, ագրեսիայի, կոպտության և անարդարության մթնոլորտում (դա երեխային միայնակ ու մոլորված է դարձնում)։

Ինքնասպանության հիմնական պատճառները.


1. մեկուսացվածություն` զգացողություն, որ քեզնով ոչ ոք չի հետաքրքրվում ու չի հասկանում
2. անօգնականություն` երբ մարդն զգում է, որ իր կյանքն ինքը չի կառավարում
3. սեփական նշանակալիության զգացումի բացակայություն` երբ մարդն իրեն ցածր է գնահատում
4. անհուսություն` երբ ապագան ոչ մի լավ բան չի խոստանում

Սուիցիդալ վարքին նպաստում են.
1. սովորական մարդու անհատականության անտեսում, երբ մարդը սովորել է իրեն "պտուտակ" զգալ։
2. Յուրաքնաչյուր անհատականության անկրկնելիության, եզակիության զգացումի ոչնչացում ("Ես ոչինչ եմ, իմ ազգն ամեն ինչ", "Անփոխարինելի մարդիկ չկան")։
3.    Միակողմանի դաստիարակությունը` մաքսիմալության ոգով
4.    ծնողական սիրո բացակայություն
5.    երեխայի մոտ մեղավորության զգացողության դաստիարակություն, ինչի հետեւանքով երեխան իրեն ուրիշներից ցածր է գնահատում, իրեն "վատն է համարում", ինքնահարգանքի զգացում չունի։
6.    Ծնողների ալկոլոհոլիզմը
7.    Երեխաների հոգեկան տրավմաները
8.    Ընտանիքում պաթոլոգիական հոգեբանական կլիման
9.    ծնողների անկարողությունը երեխաների կյանքը դարձնել երջանիկ, նրանց մոտ ինքնվստահության, "պետքականության", կյանքի հանդեպ սիրո զգացումներ զարգացնել։

Կոնֆորմիստական վարք

Կոնֆորմիստական վարքը բնութագրվում է հայացքների, սկզբունքների և սովորույթների յուրահատկության բացակայությամբ, պաշտոնական կարծիքների անվերապահ ընդունմամբ, հարմարվողականությամբ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ օժտված մարդկանց ցուցումներին անքննադատ հետևելու սովորությամբ։

Կոնֆորմիզմը արհեստական, անիրական կյանքի ձևերից է։ Կոնֆորմիստը խուսափում է իր հետ շփումից, չի փորձում իմանալ ճշմարտությունն իր մասին, չի մտածում կյանքի իմաստի մասին, նրա մոտ է թույլ է զարգացած ինքնագիտակցությունը։ Կյանքում նա կարևոր է համարում տրաֆարետային, “համընդհանուր” արժեքները։

Կոնֆորմիստը զուրկ է անհատականությունից, ստերեոտիպային է, կանխատեսելի։ Այլ կերպ գործող մարդկանց նա չի հասկանում կամ անլիարժեք է համարում։ Կոնֆորմիզմը հնարավորություն է տալիս ակտիվ դիրք չընդունել, ինքնուրույն կազմակերպել իր կյանքը, այն մարդուն խամաճիկ է դարձնում։

Կոնֆորմիստն արտաքին ճնշումներն ու պարտադրանքներն ընդունում է ինքնակամ` որպես ձերբազատում կասկածներից, հանգստություն, կարգավորում։ Համարում է, որ մեծամասնությունը միշտ ճիշտ է, որ մեծամասնությունը անհատի պաշտպանության երաշխիքն է, նա չի մտածում անձնական պատասխանատվության մասին, նա ձգտում է հեռանալ մանկության անվտանգ աշխարհ, վստահել “առաջնորդներին” իր ճակատագիրը, նրանց դիտարկելով որպես իր ծնողներ։

Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ատոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։

Տեռորի ժամանակաշրջանում սովետական կոնֆորմիզմի առանձնահատկություններից էր ջանասիրաբար թաքցվող վախը։ Կոնֆորմիստները հասկանում էին, որ իրենք անձնական անվտանգության ոչ մի երաշխիք չունեն։ Ձերբակալման, աշխատանքից ազատման, ԲՈՒՀ-ից հեռացնելու սպառնալիքը մշտապես առկա էր։  Վախը հանգեցնում էր միջանձնային հարաբերությունների խզման, շփումներում զգուշավորության։ Մեր երկրում ռեպրեսիաների տարիներին ձևավորված վախն այսօր էլ չի անհետացել։ Դրա ազդեցությունն արտահայտվում է տարածված աննախաձեռնողականության, ապատիայի տեսքով։ Դա պայմանավորված է անձնական պատասխանատվության հանդեպ ունեցած վախով։

Կոնսերվատիվ մանկավարժությունը դաստիարակում է կոնֆորմիստ “լուռ մեծամասնություն”, որը չի ուզում նկատել այն, ինչը չի համընկնում սովորական ընդունված պատկերի հետ և կառչում է դաստիարակության միջոցով ներարկված ստերեոտիպային պատկերացումներից։

Մանկավարժը հաճախ երեխաների ուղեղներում օրինակներ է մտցնում, որոնք արդեն դադարել են կարևոր լինելուց։ Նա կիրառում է հարցերի ու պատասխանների մեթոդը` պահանջելով “ճիշտ” պատասխաններ, այսինքն` այնպիսինները, որոնք համապատասխանում են ընդունված պատկերացումներին։

Ուղղվածությունը բացառապես կոլեկտիվի վրա է, որը որոշակի պայմաններում նպաստում է կոնֆորմիզմի ձևավորմանը։ Մեծամասնությանը ենթարկվելը ենթադրում է անհատականության, դրա առանձնահատկությունների անտեսում, ինդիվիդուալության ճնշում։

Կոնֆորմիզմի զարգամանը նպաստում է ծայրահեղ կենտրոնացվածությունը, երբ կյանքի տարբեր ոլորտներում ստեղծվում են էտալոններ։ Վարչահրամայական համակարգի պայմաններում ենթադրվում է այդ էտալոնների անվեապահ ընդունում։ Կենտրոնացումը բերում է ստեղծագործական նախաձեռնության ճնշման, ցանկացած անհատականության և յուրահատկության ճնշման։

Մասնագետները կարծում են, որ մարդու նորմալ զարգացումը պահանջում է նազագույնը երեք անհրաժեշտ պայմանների բավարարում` ազատության, մոտիվացիայի և անվտանգության։ Ընդգծված կենտրոնացվածության պայմաններում խախտվում է դրանցից երկուսը. մարդը կորցնում է ազատության զգացումը և ճնշվում են կառուցողական մոտիվները, նախևառաջ` մասնագիտական կատարելագործման ոլորտում։

Փոխարենն առաջարկվում է անվտանգության երաշխիքներ` հիվանդության դեպքում, աշխատունակության կորստի, ծերության ժամանակ սոցիալական ապահովության տեսքով։ Թեեւ իրականում այդ երաշխիքները մեծ մասամբ երևակայական են։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինքնաքայքայման հակում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 251 | - Վարկանիշ -: 0.0/0