RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս հաղթահարել ինքնամփոփությունը  4089

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինչպե՞ս հաղթահարել ինքնամփոփությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



«Ոչ այնքան խելքը, որքան սիրտն է օգնում մարդուն մերձենալ մարդկանց հետ և հաճելի լինել նրանց»:
                                                                                                                                                                 Լաբրյուեր
                                                                                       
«Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ ոքի դուր չի գալիս»:                                                                                                                                              
 
Լարոշֆուկո
                                                                                                                                                                              
Ինչպե՞ս հաղթահարել ինքնամփոփությունը

Զգացմունքային ինքնամփոփության պատը քանդելը, որն առկա է անձի և շրջակա աշխարհի միջև, հեշտ խնդիր չէ, բայց լուծելի է: Վաղ թե ուշ տղամարդը կամ կինը նկատում են, որ հարաբերությունները հակառակ սեռի հետ չեն ստացվում, ծննդյան տոները մոռացված են բոլորի կողմից... փորձանք է տեղի ունենում, իսկ դրա մասին, պարզվում է, ոչ ոքի չի կարող պատմել, ոչ ոք չկա... Ուժերն էլ սպառվել են, կարծես կողպեք է դրված սրտի վրա:

Ինչպե՞ս դուրս գալ կամավոր մեկուսացումից կամ ինչպե՞ս անել, որպեսզի այդ հարցում ծանոթները, ընկերները կարողանան օգտակար լինել.

Ինչպե՞ս հաղթահարել ինքնամփոփությունը•    Համարձակվեք վստահել ձեր որևէ գաղտնիքը գոնե մեկ մարդու: Գուցե «ամոթ» բառի տակ դուք ուրիշների համեմատ բոլորովին այլ բան եք հասկանում:

•    Այսպիսի փորձ կատարեք. ստիպեք ձեզ (որքան էլ սարսափելի է թվում) առաջիկա շրջանում կիսվել ձեր անցուդարձի շուրջ ծանոթների հետ և տեսեք, թե ինչ է ստացվում:

•    Մի' ջանացեք լինել պերֆեկցիոնիստ, այսինքն՝ մարդ, որը ձգտում է ամեն ինչ գերազանց, կատարյալ անել: Դա պարտադիր չէ. չէ՞ որ թերությունները մեր առավելությունների շարունակությունն են: Երբեմն թերությունները մարդկանց ավելի ամուր են իրար կապում, քան առավելությունները:

•    Եթե ձեր ծանոթներից որևէ մեկը իրեն հոգեկան մենության է դատապարտել, փորձե՛ք նրան զրույցի կանչել, ցուցաբերել ձեր սերը, կապվածությունը, ցույց տվեք, որ հասկանում ու ոգևորում եք նրան:
Ինքնամփոփ մարդկանց համար հատկապես կարևոր է շրջապատի կարծիքը: Օգնեք նրան հավատալ իր ուժերին, բուժել իր հին վերքերը:

Հաջողությունը անմիջականորեն կաված է նրա հետ, թե ինչպես եք դուք կարողանում շփվել մարդկանց հետ: Հաջողությունը լավ, բարյացակամ փոխհարաբերությունների արդյունք է:  Գրեթե բոլոր հաջողակ մարդիկ օժտված են մարդկանց հետ հարաբերություններ կնքելու անսովոր կարողություններով: Նրանք դյուրին կերպով շփվում են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ:

Որքան հնարավոր է շատ կապեր ստեղծեք օտար մարդկանց հետ՝ ընդհանուր ինչ-որ բան գտնելով նրանց մեջ. օրինակ՝ նման կենսական փորձը կամ նույնիսկ լավ կատակի միանման ընկալումը:

 
Դի Սնայդեր.  Հատված «Գոյատևման դասընթաց երիտասարդների համար» զրույցների շարքից

Դի Սնայդերը ամերիկյան Twisted Sister ռոք խմբի անդամներից է: 1985թ. թողարկված «Դուրս արի և խաղա» ձայնասկավառակը դարձավ պլատինե: Մնացած բոլոր հինգ ալբոմները ևս հիթ-շքերթներում զբաղեցնում էին բարձր հորիզոնականներ:
1989թ.-ին խումբը փլուզվեց ներքին ստեղծագործական բախումների արդյունքում: Եվ հենց այդ ժամանակ էլ Սնայդերը որոշեց զրուցել երիտասարդության հետ կյանքի ամենաբարդ խնդիրների շուրջ: Զրույցների շարքը կոչվում է «Գոյատևման դասընթաց երիտասարդների համար»:

Հնարավորությունները սահմանափակ են, բայց դրանք կան: Պետք է պարզապես պինդ բռնել դրանք: Դու ևս ունես այդ շանսերը, գուցեև ոչ այսօր, բայց շատ շուտով դրանք կհայտնվեն: Ամենակարևորը հիշելն է, որ միայն դու՛ կարող ես ճշգրիտ գնահատել քեզ: Եվ եթե դու գոհ չես արդյունքներից, միայն դու՛ քո կյանքում կարող ես ինչ-որ բան փոխել: Եթե, օրինակի համար, գեր ես, միայն դու՛ կարող ես և պետք է անցնես դիետայի, և ապա՝ այդ մեկ որոշումը որոշակի չափով կավելացնի վստահության զգացումը քո մեջ:  Գուցե ամիսներ անցնեն, մինչև դու վերջապես «գցես» այդ մի քանի կիլոգրամները, բայց դու դե գիտես, որ դադարել ես մռայլ ու անհաղորդ զգալ:

Երբեմն օգտակար է պարզապես խորհրդանշական փոփոխություններ մտցնելը` ինքդ քեզ հիշեցնելու համար, որ առաջընթացը կա. օրինակ՝ սկսիր շփվել նոր ընկերախմբի հետ: Ծայրահեղորեն փոխիր սանրվածքդ: Փոխիր աշխատանքդ: Գնիր ինչ-որ բան: Կատարիր անսովոր մի քայլ... Մի կո՛ղմ թող քո առաջվա «ես»-ը և ստիպիր քեզ զգալ, որ ԱՊՐՈՒՄ ԵՍ...

 
Ինչպե՞ս հաղթահարել ինքնամփոփությունը

Իմ սեփական սիմվոլիկ փոփոխությունն այն էր, որ ես փոխեցի իմ անունը Դենիելոյից՝ Դի-ի: Դա իմ յուրահատուկ «հայտարարությունն» էր աշխարհին և ինքս ինձ, որ Դեննի–«պատյանավոր մարդը» մահացել է... Դիմավորեք Դի-ին:

Դու ամաչկո՞տ ես. Բարեհաճիր փոխվել

Ամաչկոտությունը հաղթահարելը դժվար է, որովհետև այն կարծես շարժիչի նման սնում է ինքն իրեն: Ահա, ինչ-որ մեկը մոտենում է, ասում՝ «Բարև», և դու սառում ես սարսափից, դու ուժեղ չես զրույցներում, որովհետև ամաչկոտ ես: Դու նույնիսկ մի արտահայտություն չես կարողանում անել, բառերը ինչ-որ ուրիշ տեղ են թաքնվում: Այնքան լարված ես, որ ժպիտի փոխարեն միայն սարքովի անհաջող դիմակ է հայտնվում:
Երբեմն քո ամաչկոտությունն ընդունում են որպես մեծամտություն և սառնություն՝ «Նա ոչ մեկի հետ չի խոսում: Գոռոզ է»:

Քեզ անհանստացնում է միտքը՝ «Իսկ դու դու՞ր ես գալիս մարդկանց»... Բայց եթե դու քե՛զ դուր չես գալիս, ինչու՞ քեզ պետք է սիրեն շրջապատի մարդիկ: Հիմա՝ շարունակենք տրամաբանական կառույցը. եթե դու սովորես սիրել քեզ, ինչու՞ չպետք է ուրիշները սիրեն քեզ: Եվ եթե անգամ դու այդքան էլ նրանց դուր չես գալիս, ու՞մ է դա հուզում: Դա նրանց խնդիրն է, ո՛չ քո:

Երբ ես որոշեցի, այսպես ասած, աչք մտնել, ստիպում էի ինձ լինել ինքնավստահ, անգամ լկտի՝ անկեղծ ասած: Բայց այնուամենայնիվ ինձ շատ անհարմար էի զգում: Այդժամ ես փորձեցի գնալ այլ ճանապարհով. եթե մինչև այդ աշխատում էի խուսափել մեծ խմբերից՝ թույլ տալով ամաչկոտությանը կանգնել դեպի մարդիկ, դեպքերն ու արկածները  տանող ուղուս մեջտեղում, ապա հիմա սկսեցի միտումնավոր ամեն տեղ գնալ, բառացիորեն սկսեցի մղել ինձ ամենատարբեր իրավիճակների: Դա մարտահրավեր էր ինքս ինձ և արդարացվեց:

Ես միշտ վախենում է խոսքի մեջ մտնել աղջիկների հետ, իսկ այժմ բավական էր տեսնել ինձ դուր եկած որևէ էակի՝ հակառակ սեռին պատկանող (իսկ ես, անկեղծ ասած, հավանում էի բոլորին, ովքեր շրջազգեստ էին կրում), անմիջապես մղվում էի առաջ և խոսակցություն սկսում նրա հետ (նախքան կհասցնեի վախենալ կամ ամաչել): Եվ հրա՜շք... դա երբեմն գործում էր: Փոխանակ թույլ տալու իրավիճակին տիրելու ինձ, ես էի տիրում իրավիճակին:

Դու պնդում ես, թե վախենում ես վճռական քայլ կատարել: Մի՛ թող ժամանակ մտածելու: Վերջապես՝ վատագույն դեպքում ինչպե՞ս կվերջանա. ծայրահեղ դեպքում կմրթմրթա՝ «Փախար...»: Շատերն հենց այդպես էլ վարվում էին, բայց միջին թվերի օրենքը գործում էր: Այդ ժամանակ էլ ես հասկացա, որ երբ հրաշալի անծանոթուհին ուղարկում է քեզ գրողի ծոցը, դա դեռ մահացու հարված չէ...

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս հաղթահարել ինքնամփոփությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Admin (07.11.12) Դիտումներ: 4089 | Տեգեր: թերարժեքության բարդույթ, Հոգեբանական, ինքնագնահատական | - Վարկանիշ -: 0.0/0