Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Ինչպե՞ս են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկում. 11 կանոն  490

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

Ինչպե՞ս են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկում. 11 կանոն
 

1. Հմուտ մանիպուլյատորը պահանջում է իր թիրախից, որպեսզի նա որոշումները կայացնի «հենց հիմա և հենց այստեղ»՝ ստիպելով հավատալ, որ «վաղն արդեն ուշ կլինի»:

2. Մանիպուլյատորը խաղում է զոհի ազարտի զգացողություն, ժլատության, նախանձի և դրամատիզմի նկատմամբ ունեցած թուլության («Սա վերջին օրինակն է...», «Ես կգնամ մեր մրցակիցների մոտ..», «Մրցակիցներն արդեն անում են դա, իսկ մե՞նք», «Միթե մենք այդքան աղքատ ենք ու փող չունենք»... և այլն):

3. Մանիպուլյատորը անընդհատ պետք է իրենց ձեռնտու չափորոշիչներ սահմանի զոհի համար, անգամ եթե դրանք կեղծ են: Հատկապես կիրառական են «վախենալու չափորոշիչները», որոնց համեմատ իրենց առաջարկածը ուղղակի հրաշք է: Օրինակ. «Ամբողջական սպասարկումը մեզ մոտ արժե 2 հազար դոլար, բայց եթե դուք հրաժարվեք լազերային էպիլյացիայից, իսկ այն Ձեզ պետք էլ չէ, ապա կոմպակտ փաթեթը Ձեզ վրա կնստի ընդամենը 1000 դոլար...»

4. Մանիպուլյատորը պետք է անընդհատ շեղի զոհի ուշադրությունը և թույլ չտա, որպեսզի նա բավարար աստիճանի կենտրոնանա քննարկվող հարցի վրա: Դրան կարելի է հասնել, ասենք, կողմնակի զանգի ձայնով կամ՝ զոհին հաղորդելով ինչ որ մի լուր, որ նշանակություն ունի նրա համար, բայց կապ չունի քննարկվող հարցի հետ:

5. Մանիպուլյատորը պետք է անընդհատ փոխի շփման նպատակը և այլ նպատակներ հրամցնի՝ փոխարինելով իրական նպատակը դրանցով: Օրինակ՝ մանիպուլյատորը ունի X նպատակ, բայց նա անընդհատ խոսում է Y նպատակից, իսկ հետո սահուն անցում կատարում YX նպատակին այնպես, որ զոհի մոտ այնպիսի զգացողություն լինի հասունացած, ասես X-ը ընդհանուր կոնտեքստի բնական ու անդրժելի մասն է:

6. Մանիպուլյատորը պետք է օգտվի զոհի սեփական անձի կարևորության զգացողությունից և փորձի անընդհատ մատուցել իրեն ենթակայի դերում, ցուցադրաբար ձևացնի իր անգիտակից ու ոչ կոմպետենտ լինելը: Դա շոյում է զոհի էգոն և թուլացնում է նրա զգոնությունը:

7. Մանիպուլյատորը պետք է հղում անի հեղինակությունների վրա, կամ ինքը պետք է հանդես գա իբրև հեղինակություն (միլիոնատեր, գիտնական, ազդեցիկ կամ հայտնի մարդ): Բնականաբար, շատ օգտակար կլինի, եթե դա ամրագրվի նաև համապատասխան արտաքին տեսքով:

8. Մանիպուլյատորը պետք է հմտորեն օգտվի «շոյելու» տեխնիկայից որն իր մեջ ներառում է.

- պարբերաբար համաձայնելը զոհի արտահայտած մտքերի հետ

- ընկերական ժեստերը (ուսին թփթփացնելը, գրկելը, աչքով տալը)

- պաշտպանելն ուրիշներից («ի՞նչ եք կպել մարդուց, ինքն ամեն ինչն էլ ճիշտ է անում»)

- հանգստացնելը՝ «Մի վախեցեք / անհանգստացեք, ամեն ինչ լավ է»

- զոհին անունով դիմելը (դա շատ է թուլացնում նրա զգոնությունը)

- կոմպլիմենտների հաճախակի օգտագործումը

- դրական լուրեր հաղորդելը

- ընդհանուր հետաքրքրությունների բացահայտումը և դրանց հաճախակի ընդգծումը

9. Մանիպուլյատորը փորձում է օգտվել ընկերական կամ բարեկամական կապերի ընձեռած հնարավորություններից: Իզուր չէ, որ մարդկանց կյանքում ամենաուժեղ մանիպուլյատորները հենց այդ երկու խմբերից են լինում:

10. Մանիպուլյատորը պետք է տիրապետի նաև «զիջման» տեխնիկային՝ ստիպելով զոհին հավատալ, որ հրաժարվում է ինչ-որ կարևոր բանից կամ ինչ-որ զոհողություն է անում հանուն զոհի:

11. Մանիպուլյատորը պետք է լինի հետևողական և հետևի, որ զոհը ևս հետևողականորեն, փոքրիկ քայլերով ու չգիտակցելով շարժվի դեպի իրեն սպասվող ծուղակը:


 

Ալան Դալեսի «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը» 

 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017