RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն  4148

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինչպե՞ս ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Դուք ցանկանում եք հասնել հոգեկան հավասարակշռության, հաղթահարել ներքին հակասությունները, հարթել միջանձնային հարաբերությունները…   Իհարկե, ցանկանում եք: Բոլորն են դա ուզում… Հաշտվել ինքդ քեզ և շրջապատի հետ, հոգեկան հանգստություն ունենալ:
 Այդ ժամանակ և միմիայն այդ ժամանակ կնահանջեն տարատեսակ հիվանդություններն ու մեծ ու փոքր տհաճությունները: 
 
Ահա խորհուրդների մի շարք, որոնք առաջարկում են հոգեբանները:
 
1. Տալով` ստանում ես
 
Երբ ձեզ մոտ ծանր շրջան է, և թվում է, թե ամենքն ու ամեն ինչ ձեր դեմ են, մի փորձեք փնտրել մեկին` ուսին  լաց լինելու համար: Ընդհակառակը, ուշադիր նայեք շուրջբոլորը և տեսեք, թե ձեր մտերիմներից ու ընկերներից ով է հենց այդ նույն ժամանակ ավելի ծանր վիճակում, քան դուք եք: Ինչ-որ  միջոց գտեք նրան օգնելու համար: Կենտրոնացե'ք դրա վրա, և ձեր հոգածությունն այդ մարդու հանդեպ կվերադառնա ձեզ: Նվիրելով նրան ձեր անկեղծ հոգածությունն ու սերը` ձեռք կբերեք հանգիստ և հոգեկան հավասարակշռություն:
 
 
 
2. Մի' պահանջեք և կարողացեք ներել
 
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան հաճախ ենք մեզ համար ինչ-որ բաներ պահանջում դիմացիններից: Այո', դա տեղի է ունենում օրվա մեջ բազմաթիվ անգամ: Դուք ուշ զարթնեցիք, որովհետև զարթուցիչը չզնգաց… Ախ, այդ անիծյալ զարթուցիչը… Ջուրը նորից չի գալիս` նորից ինչ-որ տեղ վթար է… Շտապեցիք կանգառ, իսկ ձեզ տանող երթուղայինը շարժվեց հենց մոտենալու պահին… Աշխատավայրում նորից խնդիրներ են. ինչ-որ մեկն իր գործը չի արել, ինչ-որ մեկը ձեզնից շտապ ինչ-որ բան է պահանջում, դուք էլ ձեր հերթին` նույնը ուրիշից … Եվ այսպես շարունակ…
 
Հոգեկան հավասարակշռությունը կգա միայն այն ժամանակ, երբ կսովորեք ներել և կդադարեք ամեն ինչ կապել շրջապատող մարդկանց ու հանգամանքների հետ:
 
«Իսկ ինչու՞ ես պետք է ներեմ նրանց նմաններին, ինչպիսիք են…»,- կհարցնեք դուք: Լավ, այդ դեպքում պատասխանեք` դուք հանգստությու՞ն եք ուզում ձեր մտքի համար, թե՞ կոնֆլիկտ:  Եթե առաջինը, ապա մի կո'ղմ գցեք ձեր մշտական պահանջները, իսկ եթե երկրորդը, նետվեք «հարձակման», և կյանքը ձեզ նորից կներքաշի վեճերի ու կռիվների ամենօրյա շրջապտույտի մեջ, կգցի անկումային տրամադրության և հիվանդությունների հերթական փոսը, որից աստիճանաբար ավելի դժվար կլինի դուրս գալը:
 
 
 
3. Կյանքը նեղսրտելու առիթ չէ
 
Քանի որ մարդիկ հիմնականում համոզված մատերիալիստներ են, ապա մտածում են, որ հենց  շրջապատող կյանքի գործոններն են որոշում իրենց ինքնազգացողությունը: Եթե այդ գործոններն անբարենպաստ են, ապա մեզ վատ ենք զգում: Եթե քիչ թե շատ նորմալ են, նորմալ է նաև մեր հոգեկան վիճակը:
 
Համաձայնեք, գրեթե բոլորիս ուղեղում իշխում է այս մտայնությունը… Իսկ եթե այն գլխիվայր շրջենք, կարող ենք պնդել, որ արտաքին աշխարհն արձանագրվում է մեր ներքին տրամադրվածության միջոցով: Մեր բանականությունը մի յուրահատուկ տեսախցիկ է, որը ճերմակ կտավի վրա «արտատպում է» մեր մտքերը: Եվ եթե դրանք այսօր սև են, ապա պատկերն էլ կտավի վրա այդպիսին կլինի: Իսկ եթե մեր հոգին խաղաղ է, ապա կյանքն էլ գունեղ կլինի ու լի ներդաշնակ հնչյուններով: Ձեր հոգեկան հավասարակշռությունը կախված է միմիայն ձեզնից: Ավելի ուժեղ եղեք հանգամանքներից: Վերցրեք միայն դրականը, և բացասականին տեղ չի մնա:
 
4. Կյանքին այլ տեսանկյունից նայեք
 
Գրեթե բոլորս «թրծված ենք» կյանքի այն փորձով, որ գներն աստիճանաբար ավելի են բարձրանալու, որ կառավարությունը չի մտածում մեր մասին, աշխատավարձերը նույնն են մնալու և այսպես շարունակ… Կարծես մնում է մի բան` մաղձոտել ու չարանալ:
Նմանատիպ մշտառկա մտքերի արդյունքում, որոնք փոխանցում ենք շրջապատին և որոնցով ինքներս ենք  սնվում, վերածվում ենք ամենասովորական ռոբոտների կամ զոմբիների: 
Դադար տվեք: Հրաժարվեք այդ մտքերից, ինչպեսև ցանկացած բացասական կենսական փորձից: Ազատվեք: Միայն դուք եք պատասխանատու ձեր մտքերի բովանդակության համար և ուրիշ ոչ ոք:
 
5. Դուք զոհ չեք
 
Մեզնից շատերն իրենց զգում են դարան քշված գազանի պես:  Այդ դարանը ենթադրում է անբարենպաստ հանգամանքների ամբողջ շարք և լի է շրջապատողների ագրեսիայով: Փորձեք հենց այսօր դադարել ձեզ զգալ շրջակա աշխարհի զոհը: 
Ձեզ կանչել են շեֆի մոտ: «Ի՞նչ է եղել տեսնես,- մտածում եք դուք միջանցքով դեպի աշխատասենյակ գնալիս,- նորից երևի կսկսի զայրանալ ուշանալու համար: Ամեն օր մի պատրվակով խոսում է: Ինչ է ուզում ինձնից: Ինչի է ուզում հասնել: Որ ամեն ինչ թողնեմ, այլ տե՞ղ գնամ…  Իսկ ես հենց այդպես էլ կանեմ: Ամեն ինչ գրողի ծոցը կթողնեմ ու կգնամ: Ինձ նման մասնագետները փողոցում թափված չեն: Թող գրողի ծոցը կորչի…»:
Այդպես մտածում եք դուք` ակամա սեղմելով բռունցքները, այտոսկրերը և ամեն ինչ, ինչ հնարավոր է սեղմել: Կարմրած դեմքով և վառվող աչքերով վճռականորեն մտնում եք ղեկավարի աշխատասենյակ… Իսկ նա… միգուցե կանչել է ձեզ ֆինանսական խրախուսման համար: Քիչ հավանական է… Կամ պաշտոնի բարձրացման համար, իսկ ինչու ոչ:  Միգուցե ցանկանում է խորհրդակցել ինչ-որ նախագծի շուրջ: Չէ որ դուք ձեզ բարձրակարգ մասնագետ եք համարում, իսկ ինչու չպետք է խորհրդակցեր այդ դեպքում: Իսկ դուք մի քանի րոպե շարունակ, նախքան շեֆի մոտ մտնելը, իսկ գուցեև ամբողջ կես ժամ, հարձակվում էիք ինքներդ ձեզ վրա` թեկուզև շեֆի անունից: Միթե դա ձեզ պետք է:
 
 
 
6. Մի' մեղադրեք
 
Այո, ջանքեր թափեք և հենց այսօր ոչինչ և ոչ մեկի մի մեղադրեք: Վերահսկեք ձեզ: Եթե պոռթկաք որևէ հարցում, փորձեք վաղվանից: Պետք է ամբողջ օրն ապրել  առանց մեղադրելու: Նույնիսկ` առանց ներքին մեղադրանքների, այո, հենց` առանց ներքին, լուռ մեղադրանքների:
 
7. Կա միայն ներկան
 
Մարդը հասարակական էակ է, ուստի հաճախ հիշում է անցյալի տհաճ դեպքերը… Հիշում է և «տարածում» իր այդ բացասական մտքերը ապագայի վրա` գալով այն անմխիթար եզրահանգման, որ ապագայում ամեն ինչ լինելու է նույնքան վատ, եթե ոչ ավելի…
 
Կա'նգ առեք: Օրինակ` հենց հիմա ինչ եք անում: Նստած կարդում եք այս տեքստը: Այս պահին  ձեզ հետ ոչինչ չի պատահում: Միգուցե մի փոքր ծարավ եք: Ուրեմն` ջուր խմեք: Եվ շարունակեք կարդալ: Ձեզ համար թեյ կամ սուրճ դրեք և ուրախացեք հենց հիմա ձեզ «ուղեկցող” ներկայով:  Բացասական անցյալ չի եղել, իսկ վատ ապագա դեռ չկա: Ձեր «կողքին» հիմա միայն «նորմալ» ներկան է և` վերջ: Ամեն ինչ այնքան վատ չէ, վստահ եղեք: Համապատասխան տրամադրվածության դեպքում կազատվեք անցյալի ազդեցությունից:
 
8. Դուք պատասխանատու եք ամբողջ աշխարհի համար
 
Սա այն իմաստով, որ կրում ենք պատասխանատվություն: Եվ եթե տեսնում ենք բացասականը, ապա արտացոլում ենք նույնը: Փորձենք այլևս չլինել չարի ու բացասականի «հաղորդիչ»… Միայն դրականի:
 
Մեր նպատակը մտքի հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունն է:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Admin (30.10.11) Դիտումներ: 4148 | Տեգեր: խաղաղություն, հոգեբանություն, հոգեկան հավասարակշռություն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ