RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս արդյունավետ պայքարել միայնակության դեմ  499

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինչպե՞ս արդյունավետ պայքարել միայնակության դեմ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Լինել միայնակ քեզ նման մարդկանց շրջանում սարսափելի է: Դա արդեն իսկ դեպրեսիայի է և ապատիայի աղբյուր է: Միայնակությունը շատ հաճախ անվանում են նաև 21-րդ դարի հիվանդություն:
 
Ինչպե՞ս արդյունավետ պայքարել միայնակության դեմ

Ամենաշատը ո՞վքեր են տառապում միայնակությունից...

Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի ուժեղ ու հաճախակի են տառապում միայությունից, քան տղամարդիկ: Նրանք հատկապես կարիք ունեն ընկերության, շփման, սիրո, զգացմունքային աջակցության, խորհուրդների, այն ամենի, ինչ պակասում է միայնակ մարդուն:

Միայնակության թերությունները:
 
Առաջացնում է ռիսկ առողջության համար

Չիկագոյի համալսարաններից մեկում անցկացված հետազոտություններից մեկի արդյունքում պարզ է դարձել, որ միայնակությունը ծայրաստիճան կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Այն մարդու մոտ կարող է հարբեցողության, շատակերության, ծխելու պատճառ դառնալ: Գիտականները կարծում են, որ հասարակությունից անձի մեկուսացումը կարող է հանգեցնել նրան, որ նա օրական 15 հատ ծխախոտ ծխի: Բացի այդ, մարդիկ, ովքեր տառապում են միայնակությունից, ունեն քայքայված  նյարդային համակարգ, տառապում են սրտային և հոգեսոմատիկ այլ հիվանդություններով:

Միայնակությունը վարակիչ է

Երբ միայնակ մարդը պատմում է, թե որքան միայնակ է ու դժբախտ, լսելով նրան, ակամա ապրում ես նույն զգացողությունները  քո հանդեպ: Իսկ մյուս կողմից էլ այդպիսի մարդիկ կարող են բացարձակ իրենց հեռու պահել բոլորից` ընկերներից, հարազատներից: Արդյունքում վերջիններս նույնպես ինչ որ առումով միայնակ են դառնում` կորցնելով  տվյալ  անձնավորության հետ իրենց կապը, շփումը:

Զարգացնում է  անվստահություն ուրիշների հանդեպ

Որպես կանոն` միայնակ են դառնում այն մարդիկ, ովքեր  կորցրել են իրենց համար էմոցիոնալ ու կարևոր հոգեբանական նշանակություն ունեցող մարդու: Օրինակ` սիրելիի դավաճանությունից հետո: Ահա այսպիսի սթրեսից հետո անձը կտրվում է աշխարհից, մեկուսանում բոլորից ու ներփակվում` ստեղծելով ամուր կաղապար իր շուրջը: Սա դառնում է տվյալ մարդու համար միակ հոգեվիճակը: Իհարկե սա շատ սխալ է, քանի որ միայնակության մեջ հոգումդ անվստահությունը սկսում է ավելի ու ավելի աճել:

Միայնակությունը շրջապատողների համար աննկատ է

Միայնակության յուրահատկությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հարազատները և մտերիմ մարդիկ ոչ միշտ է, որ կարող են նկատել, տեսնել, հասկանալ իրենց ընկերոջ խնդիրը: Թանկագին ժամանակն անցնում է, իսկ դրա հետ մեկտեղ միայնակությունն ավելի է սրվում ու դառնում «ագրեսիվ»:

Միայնակության օգտակարությունը

Համարվում է, որ ժամանակավոր միայնակությունն օգտակար է: Դրա ժամանակային տևողությունը պետք է որոշեք ինքներդ: Օրինակ՝ տվեք ինքներդ ձեզ հետևյալ հարցը` «Որքա"ն ժամանակ է ինձ պետք ինքս ինձ հետ մնալու համար»: Օրինակ՝ ինչ-որ մեկին անհրաժեշտ է լինում մոտ երկու ամիս,  քաղաքից հեռու բնության գրկում անցկացնել` հատուկ մեդիտացիաների շնորհիվ իր հոգեկան խաղաղությունն ու հավասարակշռությունը վերականգնելու համար, իսկ մեկ ուրիշի համար այդ երկու ամիսը չափազանց շատ ու վտանգավոր կարող է լինել, նրա համար մեկ շաբաթը կամ թեկուզ մի քանի ժամը բավարար կլինի ինքն իրեն վերագտնելու ու լիցքաթափվելու համար:

Եթե դուք ստիպված եք լինել միայնակության մեջ, օրինակ`մեկնել եք անծանոթ քաղաք, բաժանվել եք ձեր սիրելիից կամ պարզապես վիճել եք ամենամտերիմ ընկերուհու հետ, այդ ժամանակ պետք է փորձեք միայն դրական կողմեր ու պլյուսներ գտնել ձեր միայնակության մեջ:

Ձեզ լայն հնարավորություն է ընձեռվել աշխատել ինքներդ ձեզ վրա, այդ մեծ ժամանակահատվածը կարող եք օգտակար օգտագործել, օրինակ`սովորել բարդ ու յուրահատուկ բաղադրատոմսերով  ճաշատեսակներ պատրաստել, պատմական, գիտական գրականություն ընթերցել, օտար լեզուններ սովորել կամ էլ պարզապես ինտենսիվ մերսումների գնալ: Զբաղվե՛ք ձեր արտաքինով, արե՛ք այն, ինչ հաճելի է և դուր է գալիս ձեզ:

 
Ինչպե՞ս արդյունավետ պայքարել միայնակության դեմ

Միայնակության դեմ պայքարի մի քանի հնարներ:
 
Ճանաչի՛ր ինքդ քեզ և ուրիշներին

Շատ միայնակ մարդիկ սխալ կարծիք ու պատկերացում ունեն իրենց և իրենց շրջապատողների մասին: Որքան շատ են նրանք կենտրոնանում ու մեղադրում ինքն իրենց, այնքան ավելի շատ է ընկնում նրանց ինքնագնահատականն  ու ավելի դժվար դառնում ուրիշ մարդկանց հետ  շփումը: Որքան շատ են նրանք թշնամիներ  փնտրում  ու տեսնում  իրենց շրջապատող մարդկանց մեջ, այնքան ավելի ամուր են դարձնում իրենց և սոցիումի  միջև կառուցած պատնեշը: Ճշմարիտ է ասված` «Ուզո՞ւմ ես փոխել իրավիճակը`սկսի՛ր քեզանից»:

Բացվի՛ր աշխարհի առաջ

Մարդը միշտ ինտուիտիվ պաշտպանվում է: Ներքուստ նա կարող է հեռու փախչել միայնակությունից, իսկ արտաքուստ լինել շատ սառը, դաժան ու վանող: Այդ դեպքում շրջապատի մարդիկ ինչպե՞ս կարող են հասկանալ, թե տվյալ անձնավորությանը իրենց օգնությունը` շփումն ու ջերմությունն է պետք:
Օրինակ` ինչ-որ մի կին ասում է. «Այո, ես արտաքինից թվում եմ շատ դաժան ու կոպիտ, բայց դա միայն նրանից է, որ կյանքն ինձ շատ է ցավեցրել»: Բայց չէ՞ որ ուրիշները մեղավոր չեն, որ կյանքն այդ կնոջն այդքան ցավեցրել է:
Որքան էլ որ դժվար լինի, պետք է սովորել կարողանալ ժպտալ աշխարհին, բարևել հարևաններին, ձեռք բերել նոր ընկերներ աշխատանքային կոլեկտիվում, գնացքներում, շրջագայությունների ժամանակ, մանկական խաղահրապարակներում զբոսնող մայրիկների, ինչու չէ՞ նաև երեխաների մեջ:

Վերականգնե՛ք նախկին կապերը

Մենք շատ հաճախ խղճում ենք ինքներս մեզ և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ ներծծվում միայնակության մեջ: Մոռանում ենք մեր հարազատներին, որոնց վաղուց չենք տեսել, մոռանում ենք հոգ տանել մեր տատիկների ու պապիկների մասին, որոնց մեր օգնությունը, ուշադրությունն ու ջերմությունը այնքա՜ն պետք է:

Ինչո՞ւ փնտրել նոր մարդկանց, եթե կան հին ու քեզ հավատարիմ ընկերներ: Գուցե պարզապես պետք է գտնել,
սրբել վրայի փոշին ու բացե՞լ հեռախոսահամարների կամ հասցեների այն հին գրքո՞ւյկը, որը խնամքով թաքցրել ես քո աչքից...
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս արդյունավետ պայքարել միայնակության դեմ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 499 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ