RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինչ վնաս են հասցնում սոցիալական ցանցերը  194

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինչ վնաս են հասցնում սոցիալական ցանցերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Եթե կարողանաք գտնել երիտասարդ սերնդի մի ներկայացուցչի, որ ծանոթ չլինի Facebook-ին կամ одноклассники.ru-ին, ապա այդ մարդու պատվին պետք է հուշարձան կանգնեցնել: Այնպես է ստացվել, որ երիտասարդների մեծ մասը ոչ թե պարզապես տարված է սոցիալական ցանցերով, այլև իր «երկրորդ» կյանքն է վարում համացանցի տիրույթներում:

 

Ինչ վնաս են հասցնում սոցիալական ցանցերը


Ի սկզբանե այնպիսի տպավորություն էր, թե սոցիալական ցանցերը միայն ուրախություն են բերում. մարդիկ հնարավորություն ստացան շփվելու միմյանց հետ, կիսվելու լուսանկարներով ու նորություններով արտասահմանում գտնվող ընկերների և բարեկամների հետ: Սակայն որքան շատ վիրտուալ շփումը սկսեց տարածում գտնել, այնքան շատ մինուսներ մենք սկսեցինք նկատել: Կողքի շենքում բնակվող մարդու հետ մենք կարող ենք ժամերով շփվել համացանցով: Մի՞թե դա նորմալ է:

Սոցիալական ցանցերը դեռահասների և երիտասարդների, ինչու չէ նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների համար վտանգավոր «հիվանդություն» են: Դրանք դառնում են գլուխ գովելու գործիք: Ոմանք տեղադրում են անհամար պրոֆեսիոնալ լուսանկարներ, որտեղ բրեդ պիտերից ու անջելինա ջոլիներից վատ տեսք չունեն, որպեսզի հավաքեն բազում լայքեր ու մեկնաբանություններ: Մյուսներն էլ չափազանց օպերատիվորեն ստատուսների ու check-in-ների միջոցով պատմում են, թե որ գլամուր սրճարանում են այժմ գտնվում ու տեղադրում են իրենց կերած ամեն ձվածեղի ու թեյի լուսանկարը: Որոշ մարդիկ էլ շաբաթական հիսուն ֆոտոալբոմ են ստեղծում, որտեղ տեղադրում են իրենց ճանապարհորդությունների նկարները: Իհարկե դժգոհ մարդկանց կարելի է խնդրել պարզապես չնախանձել, սակայն նման արարքներն իսկապես կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց իրական կյանքի Սոցիալական ցանցերի հաջող վիրտուալ պատկերը կարող է մյուսներին հանգեցնել դեպրեսիայի: Ի դեպ` մոտ մեկ տարի առաջ ամերիկացի բժիշկները հայտնեցին հոգեբանական խանգարման մի տեսակի գոյության մասին, որը ստացել էր «Facebook Depression» անվանումը:

Դեռևս այս հիվանդությունը պաշտոնական կարգավիճակ չի ստացել, թեև բժիշկները ակտիվորեն կոչ են անում դեռահասներին սահմանափակել սոցիալական ցանցերում իրենց անցկացրած ժամանակը:


Բացի այդ` շատ դեռահասներ մտահոգվում են ոչ միայն իրենց հասակակիցների վիրտուալ ակտիվ և վառ ներկայությունից, այլև նրանց բացակայությունից: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, երիտասարդները խոստովանել են, որ իրենցից հաջողակ են համարում այն հասակակիցներին, որոնք արհամարհում են սոցիալական ցանցերը: Տեսնելով իրենց ընկերներին off-line` նրանք նախանձում են, որ ընկերները կարողանում են զվարճանալ վիրտուալ իրականությունից դուրս:

Դեպրեսիայի վերոնշյալ առիթից բացի , սոցիալական ցանցերն այլ կերպ նույնպես հրահրում են սթրեսային իրավիճակներ: Մասնագետները հետազոտություն են անցկացրել ուսանողների շրջանում և պարզել, որ ընկերության առաջարկի մերժում ստանալիս ամեն երրորդ ուսանող դիսկոմֆորտ, մեղավորության զգացում ու անհանգստություն է ապրում: Ընդ որում անհանգստությունն աճում է` կախված ընկերների քանակից: Մասնագետները բացատրում են, որ մարդ կարող է սթրես ապրել նաև այն ժամանակ, երբ ի վիճակի չէ հետաքրքրել իր վիրտուալ ընկերներին: Միևնույն ժամանակ սթրես կարող է առաջանալ նաև որոշակի կայքից կամ ցանցից լիովին հրաժարվելու դեպքում:

Գիտնականները համեմատում են սոցիալական ցանցերից կախվածությունը մոլախաղերի կախվածության հետ: Նրանք խորհուրդ են տալիս խիստ վերահսկել, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում և չմոռանալ իրական շփման մասին: 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ վնաս են հասցնում սոցիալական ցանցերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 194 | - Վարկանիշ -: 0.0/0