RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինչ պետք է իմանալ հասարակության պարտադրած «պետք է»-ներից ազատվելու համար  499

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինչ պետք է իմանալ հասարակության պարտադրած «պետք է»-ներից ազատվելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Առողջ» մարդու իրավունքները
 

1. Դուք իրավունք ունեք քննադատաբար մոտենալ ձեր վարքին, մտքերին, զգացմունքներին և պատասխանատու լինել դրանց հետևանքների համար:

Մենք իրավունք ունենք լինել մեր վարքի գերագույն դատավորը: Որքան մեր բնավորությունը թույլ է, այնքան հավանականությունը մեծ է, որ չենք օգտվի մեր այս իրավունքից: Որքան մենք ուժեղ լինենք և օգտվենք մեր այս իրավունքից, այնքան վտանգավոր կդառնանք թույլ և անվստահ մարդկանց համար, ովքեր ապրում են այլ մարդկանց ստեղծած կանոններով:

 

2. Դուք իրավունք ունեք չարդարանալ և ներողություն չխնդրել ձեր պահվածքի համար:


Եթե դուք ինքնավստահ մարդ եք, ձեր վարքի վերաբերյալ այլ մարդկանց բացատրություններ տալու կարիք չունեք, որ նրանք էլ որոշեն ճիշտ էր դա, թե սխալ: Իհարկե, մարդիկ իրավունք ունեն հայտնել իրենց տեսակետը ձեր վարքի վերաբերյալ, իսկ դուք իրավունք ունեք անտեսել դա կամ հարգելով և խնայելով նրանց՝ փոխել ձեր վարքը:


3. Դուք իրավունք ունեք որոշել՝ արդյոք պե՞տք է պատասխանատվություն կրեք ուրիշների խնդիրների համար, թե՞ ոչ:


Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք օգնել մեր մտերիմներին, հաճելի պահեր պարգևել, բայց նրանք իրենք պետք է լուծեն իրենց բոլոր խնդիրները, ջանք թափեն հանուն իրենց երջանկության: Հոգեբանական թերապիայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ բուժումն ինքնին չի լուծում այցելուի խնդիրները, այն օգնում է հասնել դրանք լուծելու հոգեվիճակին:

 

4. Դուք իրավունք ունեք միտքը փոխել (փոշմանել):


Մենք մարդ ենք, և փոխվելը հատուկ է մեզ: Մի իրավիճակում մեր ընտրությունն աշխատում է մեզ համար, մյուս իրավիճակում՝ մեր դեմ: Որպեսզի ապրենք առողջ և բանական որոշումներ կայացնենք, պետք է ընդունենք, որ տեսակետի փոփոխությունը նորմալ և առողջ արձագանք է:

 

5. Դուք իրավունք ունեք սխալվել և պատասխանատվություն կրել դրա համար:


«Թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել»: Աստվածաշնչյան այս առակը շատ գործնական իմաստ ունի և լավագույն կերպով նկարագրում է մարդու գոյության հատկանիշներից մեկը: Մենք բոլորս էլ սխալական ենք, ոչ ոք անթերի չէ: Սխալվելը մարդու գոյության անբաժանելի մասն է, և մեր սխալների համար պատասխանատվություն կրելը մեր իրավունքն է:

 

6. Դուք իրավունք ունեք ասել՝ ես չգիտեմ:


Մենք կարող ենք որոշումներ կայացնել առանց կանխատեսելու այդ որոշումների բոլոր հետևանքները: Մեզ մանիպուլյացիայի ենթարկող մարդիկ ցանկանում են, որ մենք տեսնենք և կանխատեսենք ամեն բան: Նրանք մեզ կմեղադրեն այն բանում, որ մենք, գործում ենք՝ չկանխատեսելով մեր արարքների հետևանքները: Սակայն կա մի ճշմարտություն՝ կյանքը կանխատեսելի բան չէ: Երբեմն ինքնավստահ մարդկանց մեղադրում են անպատասխանատու լինելու մեջ, քանի որ ենթադրում են, որ մարդը պետք է գործի միայն այն դեպքերում, երբ վստահ է իր արարքների հետևանքների հարցում: Սա վախկոտ մարդկանց պահվածք է: Ինքնավստահ մարդիկ դիմում են ռիսկի, և հենց նրանք էլ ունենում են հաջողություններ:

 

7. Դուք իրավունք ունեք հաշվի չառնել ուրիշների կարծիքը:


Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե այս աշխարհում բոլորը լինեին մեր բարեկամները: Բնականաբար, ցանկացած պարագայում կլիներ մեկը, ով չէր համաձայնի մեր որոշման հետ, ով չէր հավանի մեր քայլերը և ով անբարոյական կհամարեր մեր արարքները: Հետևաբար մենք իրավունք ունենք հաշվի առնել միայն մեզ մտերիմ, մեզ համար այս կյանքում թանկ մարդկանց զգացմունքներն ու կարծիքները` անտեսելով մնացածինը: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք հաջողության հասնել` շփվելով մարդկանց հետ, ովքեր մեզ չեն հավանում:

 

8. Դուք իրավունք ունեք անտրամաբանական որոշումներ կայացնել:


Տրամաբանությունը դատողությունների շարք է, որն օգնում է մեզ որոշումներ կայացնել, սակայն ոչ բոլոր տրամաբանական դատողություններն են ճիշտ: Ինչպես նաև տրամաբանությունը չի կարող օգնել այն հարցերում, որտեղ զգացմունք, ցանկություն և ապրում կա: Եթե մենք ցանկանանք երեխային բացատրել, թե ինչ է տրամաբանությունը, չենք սխալվի, եթե ասենք, որ տրամաբանությունը պետք է ուրիշ մարդկանց, որպեսզի ապացուցեն մեզ, որ մենք սխալ ենք:

 

9. Դուք իրավունք ունեք ասել՝ ես չեմ հասկանում:


Սոկրատը նկատել էր, որ իրական իմաստությունը գալիս է այն ժամանակ, երբ մենք հասկանում ենք, թե որքան քիչ ենք հասկանում ինքներս մեզ, մեր շրջապատը, կյանքը: Մենք այնքան խելացի չենք, որ հասկանանք այն ամենը, ինչ կատարվում է մեր շրջապատում: Այնուամենայնիվ, մեր հասկացողության սահմանափակումները մեզ չեն խանգարում երջանիկ լինել: Մեզ շրջապատող մեծահասակները հաճախ փորձում են լռությամբ, հայացքով կամ ինչ-որ անհասկանալի պահվածքով ստիպել մեզ անել այն, ինչն իրենք են ուզում: Այս դեպքերում մանիպուլյացիան հիմնվում է այն գաղափարի վրա, որ մենք պարտավոր ենք հասկանալ ամեն բան…

 

10. Դուք իրավունք ունեք ասել՝ ես թքած ունեմ, ինձ մեկ է, ինձ հետաքրքիր չէ:


Մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու լավագույն միջոցներից մեկը նրանց համոզելն է, թե պետք է ձգտեն կատարելության: Իրականում սա շատ ծիծաղելի տեսակետ է, քանի որ այն, ինչը կատարյալ է մեկի համար, մյուսի համար այլասերվածություն է:


Աղբյուր՝

2ov.am
Հոգեբանական մասնագիտացված կենտրոն

 

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ պետք է իմանալ հասարակության պարտադրած «պետք է»-ներից ազատվելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 499 | - Վարկանիշ -: 0.0/0