RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ի՞նչը կօգնի դուրս գալ սթրեսային վիճակից  246

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ի՞նչը կօգնի դուրս գալ սթրեսային վիճակից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն, խանգարվում է քունը: Մարդը նյարդայնանում է ամեն մի մանրուքից և սկսում ամբողջ զայրույթը թափել շրջապատի վրա:
 

Ի՞նչը կօգնի դուրս գալ սթրեսային վիճակից
 

Մշտական լարվածության դեպքում իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ ճանապարհ է բացում վիրուսների համար: Տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը, որն էլ հանգեցնում է մշտական անհանգստության և անհարմարավետության: Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես արագ հանել նյարդային լարվածությունը, որպեսզի այն չվերածվի քրոնիկական հոգնածության, անտարբերության և հետագայում` ծանր դեպրեսիայի:

Նյարդային լարվածության դրսևորման առաջին նշաններն են.

    ակտիվության նվազումը,
    քնի խանգարումը,
    օտարացումը,
    գրգռվածությունը:

Հարկ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանել նյարդային լարվածությունը և թույլ չտալ, որ զարգանան քրոնիկական հիվանդություններ և դեպրեսիա:

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն թուլանալ և շեղվել առկա խնդիրներից:

Զբաղվեք սպորտով: Կօգնեն ամենօրյա զբոսանքներն այգում կամ տան շրջակայքում, մայրուղուց հեռու: Չարժե անտեսել նաև մարզադահլիճը: Ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունը բարձրացնում է էնդորֆինների` ուրախության հորմոնի մակարդակը, որի շնորհիվ մարզումներից հետո բարձրանում է տրամադրությունը:
 

Ի՞նչը կօգնի դուրս գալ սթրեսային վիճակից
 

Շփվեք հաճելի մարդկանց հետ: Անհրաժեշտ է, ինչքան հնարավոր է շատ տրամադրվել դրական հույզերի: Խուսափեք այնպիսի մարդկանցից, ում հետ շփումը սթրեսի է հանգեցնում: Շրջապատի մարդկանցով է պայմանավորված, թե ինչպես եք զգում ձեզ:

Փորձեք շեղվել և չմտածել առկա խնդիրների մասին: Ինքներդ ձեզ համար ինչ-որ հետաքրքիր զբաղմունք ստեղծեք. հետաքրքիր ֆիլմ, հաղորդում դիտեք, զբաղվեք սիրած գործով, այցելեք թանգարաններ: Կարևորը մռայլ մտքերից ազատվելն է: Թույլ մի տվեք կենտրոնանալ առաջացած խնդիրների վրա գոնե ինչ-որ ժամանակ:

Ինչ-որ համեղ ուտեստ փորձեք: Դա կօգնի բարձրացնել տրամադրությունը և ավելի լավ զգալ: Միայն հիշեք, որ սնվելու մեջ հարկ է պահպանել չափավորությունը: Շոկոլադի փոքր կտորից անգամ տրամադրությունը բարձրանում է, իսկ ամբողջ սալիկից վատանում, նաև քաշն է ավելանում:

Հանգստյան օրերին քաղաքից դուրս եկեք, ընկերների, երեխաների հետ խաղեր կազմակերպեք: Հեռուստացույցի առջև պարզապես նստելը ցանկալի արդյունք չի տա:

Ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքին: Իսկ եթե այդպիսին չկա, ապա հարմար ժամանակ է դրա մասին մտածելու: Հետաքրքիր ու սիրած զբաղմունքը կօգնի ավելի շատ շեղվել կենցաղային խնդիրներից:

Շատ մրգեր ու բանջարեղեն օգտագործեք: Դրանցում պարունակվող վիտամինները կօգնեն վերականգնել օրգանիզմի նյութափոխանակությունը և լրացուցիչ էներգիա կտան: Ամենակարևորը, հարկ է միշտ գտնվել հանգիստ, հաճելի միջավայրում, որտեղ չկան գրգռող գործոններ: Հնարավորության սահմաններում խուսափեք այդ գործոններից, հանգստացեք և ուրախացեք կյանքով:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչը կօգնի դուրս գալ սթրեսային վիճակից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 246 | - Վարկանիշ -: 0.0/0