RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ի՞նչ կարող է անել սովորական ծիծաղը...  628

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ի՞նչ կարող է անել սովորական ծիծաղը...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Մենք բոլորս երջանկության և ուրախության ենք ձգտում, բայց մեզ շրջապատող կյանքում, հակառակի պես, աստիճանաբար ավելանում են տագնապահարույց իրադարձություններն ու սթրեսը: Արդյունքում մենք ավելի ու ավելի ենք կտրվում մեր բնական վիճակից, որին փոխարինում է արհեստական միջավայրը` արհեստական լուսավորություն, արհեստական սնունդ, արհեստական հարաբերություններ: Բայց մեր հոգին բոլորովին այլ բան է պահանջում: Եվ ահա մենք սկսում ենք փնտրել ցանկալին: Փնտրում ենք տարածության ու ժամանակի մեջ, փնտրում ուրիշների մեջ, փնտրում ինքներս մեր մեջ: Եվ պատկերացրեք, որ գտնում ենք…
 
Ի՞նչ կարող է անել սովորական ծիծաղը...
 
Չենք կարող ժխտել, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ կան երջանիկ պահեր: Դրանք կարող են լինել րոպեներ, ժամեր, օրեր: Մենք դրանք ընդունում ենք որպես պարգևատրում մեր ջանքերի դիմաց և սպասում, թե երբ են ավարտվելու, քանի որ հասկանում ենք` այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Բայց որքա՜ն կուզեինք,  որ այդ պահերը չավարտվեին: Իսկ դա հնարավոր է…
 
Պարզվում է` մեր հիշողությունը կարող է մեզ օգնել ժամանակի մեջ երջանկության զգացողությունն ավելի երկարաձգել: Իսկ դրա համար կա մի գործիք, որն էկոլոգիապես մաքուր մթերքի է նման, զերծ է վնասակար ազդեցություններից,  նույնիսկ երեխաները կարող են դա օգտագործել, չափազանց առողջարար է, դրանից կարող եք օգտվել երբ կուզեք և որտեղ կուզեք: Բոլորի համար մատչելի և ունիվերսալ լինելով` այն նաև շատ անհատական է: Գլխի չե՞ք ընկնում… 
 
Ծիծաղ. ահա թե որն է մեզ երջանկության պահեր պարգևող ունիվերսալ գործիքը: Դա իմունիտետի այն բնական հատիկն է, որ թաքնված է մեզնից յուրաքանչյուրի մեջ: Հենց նրա միջոցով են հոգեթերապևտներն առաջարկում երջանկություն արարել: 
Հիմա կմտածեք` ուրախանալու ինչ կա, որ ծիծաղենք: Հավատացեք, որ սխալվում եք:  Մենք խեղաթյուրել ենք ծիծաղի նշանակությունը, քանի որ այն միայն կապում ենք ուրախության հետ: Եթե ուրախանալու ոչինչ չկա, ուրեմն նաև ծիծաղելն է անտեղի: Բայց չէ որ բնության մեջ այդպես չէ:
 
Ծիծաղն առողջության հզոր գրավական է:  Եթե ժպտաս, ծիծաղես, անկախ քո տրամադրությունից, ուղեղդ էնդոֆրիններ կարտադրի: Իսկ օրգանիզմին դրանք նույնքան անհրաժեշտ են, որքան առողջ սնունդը: Դրանք կարգավորում են ցավային զգացողությունները, խթանում են իմունային համակարգը, բարելավում են սրտամկանի սնուցումը: Այլ խոսքով` էնդոֆրինները «երջանկության հորմոններն» են:  Դա պայմանավորված է նրանով, որ վերջիններս խթանում են ուղեղի աշխատանքը, մասնավորապես, բարելավում են ինֆորմացիայի մտապահումը: Էնդոֆրինների օգնությամբ անհաղթահարելի խոչընդոտները սկսում են ձեզ միանգամայն հաղթահարելի թվալ: «Ամենազորության» հենց այդպիսի վիճակը շատ մոտ է երջանկության զգացողությանը:
 
Երբեմն, անկախ մեր գործերի վատ ընթացքից և սոցիալական վիճակից, մենք ցանկանում ենք անհոգության տրվել, մանկության գիրկն ընկնել: Ինչ է կատարվում մեզ հետ: Օրգանիզմին էնդոֆրիններ են պետք, այսինքն, ծիծաղ: Եվ այդ պահանջն էլ մեզ դրդում է անել այն, ինչը ծիծաղի է հանգեցնում: Ցավոք, շրջապատի կարծիքը մեզ կաշկանդում է, մենք մեզ թույլ չենք տալիս սթափ ուղեղով չարաճճիություններ անել կամ, ինչպես ասում են, մանկության գիրկն ընկնել: 
 
Դրա համար մարդիկ երբեմն դիմում են արհեստական միջոցների, օրինակ, ալկոհոլի օգնությանը: Դրանից հետո մարդն իրեն կարճատև  «ամենազոր» է զգում: Բայց նրա օրգանիզմը ոչ միայն չի ստանում իրեն անհրաժեշտ արդյունքը, այլև թունավորվում է այդ արհեստական միջոցից և այդպես էլ չի սկսում սեփական էնդոֆրիններն արտադրել:
Երբ մարդը տարիներով չի ծիծաղում, խնդիրները նրան սկսում են ավելի բարդ թվալ, հետո դրանք դառնում են անհաղթահարելի խոչընդոտներ, սկսվում են նևրոզներն ու հիվանդությունները:
 
Ծիծաղը շատ բարենպաստ ազդեցություն է ունենում մեր հոգեբանության վրա:
Մեր բոլոր հոգեբանական խնդիրները` բարդույթները, ջղագրգիռ վիճակը, խորը հույզերը սովորաբար գիտակցված չեն, այսինքն գտնվում են ենթագիտակցական մակարդակում: Դրանք արտացոլվում են մեր երազներում, ստեղծագործություններում և շրջապատի մարդկանց նկատմամբ նյարդային վերաբերմունքում:
 
Ի՞նչ կարող է անել սովորական ծիծաղը...Ծիծաղի եթերային ալիքը ամբողջ մարմնին ստիպում է շարժվել և տատանվել: Մարմնի լարվածությունը ծիծաղի ժամանակ թուլանում է, և հոգու խորքում ամբարված խնդիրները ջրի երես են դուրս գալիս, մատչելի դառնում գիտակցական մակարդակում: Առողջ մարդը ծիծաղում է ամբողջ մարմնով, ինչպես երեխաները: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես է ծիծաղում  վտիտ, վատառողջ մարդը. նա պարզապես քթի տակ է քրքջում: Ծիծաղի ալիքը ավելի խորը չի հասնում, քանի որ նրա ողջ մարմինը լարված է: Այդ լարվածությունը  տարիների ընթացքում յուրօրինակ պատյանի է վերածվում: Իսկ ծիծաղն ի զորու է կոտրել այդ պատյանը:
 
Նախկինում մենք  զարմանում էինք փողոցով քայլող եվրոպացիների անհեթեթ ժպիտի վրա: Դա մեզ համար խորթ էր ու անբնական: Սակայն այստեղ տեղին է հիշել բացասական հույզերի դեմ պայքարի յոգայի մեթոդները: Այն հոգեբաններն ու յոգերը, ովքեր մարդկանց հետ աշխատելիս օգտագործում են ծիծաղը, նկատել են, որ ծիծաղի միջոցով բուժումն ամենաարդյունավետն է:
 
Մենք պետք է կարողանանք վերականգնել ծիծաղելու սովորությունը: Ի դեպ, հումորային ծրագրեր դիտելն այնքան արդյունավետ չէ, որքան այն իրավիճակը, երբ մարդը ոչ թե դիտող է, այլ տվյալ ծիծաղելի իրավիճակի մասնակից:
 
Այժմ աշխարհում գործում են ավելի քան 8000 ծիծաղի ակումբներ:
 
Մարդիկ այստեղ ոչ միայն շնչառական մարզանքներ են անցնում, այլև հոգեպես են նախապատրաստվում: Մարդկանց, ովքեր վաղուց հետ են վարժվել ծիծաղելուց, վերադարձնում են ծիծաղելու ունակությունը այնպիսի վարժություններով, որոնք հիմնված են ծիծաղի վարակիչ լինելու վրա: Մարդը ոչ թե պետք է անեկդոտների ու կատակների օգնությամբ ծիծաղի, այլ հոգում ունենա ուրախության, ծիծաղի ջերմությունն ու էներգիան: Պարբերաբար այդպիսի մթնոլորտում գտնվելով, մարդը փոխում է իր աշխարհընկալումը: Մարդն ավելի ուրախ է դառնում: Նա սկսում է հումորով դիտել իր շուրջը: Ոչ թե նա ուրախ է դառնում, որովհետև սկսում է երթևեկել ծուռ հայելիներից կառուցված մետրոյով, այլ պարբերաբար ծիծաղելով, հաղթահարվում է հոգին կաշկանդող պատյանը: Մարդը պետք է հասնի նրան, որ ներքուստ ուրախ լինի, և ոչ թե տխրությունը հումորային ծրագրով փորձի ցրել: 
Հոգով ուրախ մարդու  ծիծաղն անկեղծ է ու բնական և փոխանցվում է մյուսներին, բարձրացնում նաև նրանց տրամադրությունը: 
 
Ի վերջո, հասնում է այն պահը, երբ «ժպտուն տրամադրությունը» մեզ չի լքում. այլևս էական չէ` կծիծաղենք, թե ոչ, քանի որ մեր հոգու խորքում հիմնավորվում է ժպիտը: Իսկ հոգուց բխող անկեղծ ծիծաղը գրավիչ է ու վարակիչ: Դուք դառնում եք շրջապատի սիրելին, արժանանում հիացմունքի: Իսկ խոժոռ, կյանքից դժգոհ մարդիկ ձեր կողքով են անցնում, ի տարբերություն «յուրայինների» որոնք  հավաքվում են ձեր շուրջը և մնում ձեզ հետ…  
 
Ծիծաղը դառնում է ձեր այցեքարտը, որը բոլորին ազդարարում է` «Ես երջանիկ եմ, ես անկեղծ եմ, ես վայելում եմ կյանքը»:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ կարող է անել սովորական ծիծաղը...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 628 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0