Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանությունը  386

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանությունը

 

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:

***

Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:

***

Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ

***

Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:

***

Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

***

Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:

***

Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է, որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

***

Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել – անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:

***

Ակնոցով սեղանին թխկթխկացնելը – դժգոհ է, հարկավոր է կրկնել:

***

Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը – խորհում է, ինչ-որ բան կասկածում:

***

Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը – փորձում է պարզել:

***

Ցուցամատով քթի տակ շոյելը – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:

Անուշ Պետրոսյան


Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017