RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Հանգստացնող մեդիտացիա  465

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հանգստացնող մեդիտացիա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մեդիտացիայի օգտակարությունն ապացուցված է հազարավոր գիտական հետազտություններով։ Այն նվազեցնում է անոթային ճնշումը, լավացնում է քունը, օգնում է ազատվել լարվածությունից և վնասակար սովորություններից, օրինակ՝ ծխելուց կամ սթրեսը հաղթահարելու համար շատ ուտելուց։ Ինչպես հայտնում է Sotskiy.am-ը, մեդիտացիայի հիմնական սկզբունքը հաճախ մեզ տանջող ներքին երկխոսությունը լռեցնել-խաղաղեցնելն է, ինչը հնարավոր է անել նաև ինքնուրույն։

 

Հանգստացնող մեդիտացիա

 

Իրականում դա շատ հեշտ է։ Պետք է նստել հարմար դիրքով, փակել աչքերը և փորձել հանգստացնել միտքը։ Ինչպե՞ս։ Կենտրոնացեք ինչ-որ բանի վրա, օրինակ՝ շնչառության կամ էլ մոմի կրակի։ Լավ միջոց է նաև հաշվելը։ Հաշվեք մինչև մտքերը կրկին խանգարեն։ Դա բնական է, թույլ տվեք, որ մտքերը գան և գնան։ Որքան հաճախ մարզվեք, այնքան հեշտ կկարողանաք խաղաղեցնել միտքը։ Ահա սովորական մեդիտացիայի օրինակ, որի արդյունքը կարող եք ստուգել հենց հիմա։

Ուղղահայաց դիրք ընդունեք։ Մեջքն ուղիղ է, կրծքավանդակը՝ առաջ, ուսերը՝ տարված հետ։ Իմացեք, որ ուղիղ կեցվածքն ինքնին նպաստում է առույգությանն անգամ առանց մեդիտացիայի։

Երեք անգամ խորը ներշնչեք և արտաշնչեք։ Զգացեք, թե ինչպես է օդն անցնում ձեր մարմնով, հասնում թոքերին և դուրս գալիս դրանցից։

Մի ձեռքը դրեք կրծքին, մյուսը՝ փորին։ Հաջորդ ներշնչման ժամանակ փորձեք շնչել փորով։ Կրծքի վրա դրված ձեռքը պետք է չշարժվի։

Դանդաղ արտաշնչեք բերանով։ Ֆիզիկապես զգացեք, թե ինչպես է դա լինում։

Պատկերացրեք, որ ներշնչելով լցվում եք էներգիայով։ Եթե ձեզ դուր է գալիս մտքում պատկերներ ստեղծելը, պատկերացրեք, թե ձեր մարմինը լցվում է լույսով, սնուցում օրգանիզմի ամեն մի բջիջը, հանգստացնում և լիցքավորում էներգիայով։ եթե դժվարանում եք, ապա ընտրեք մի պատկեր, որը մոտ է ձեզ։ Սխալ կամ ճիշտ տարբերակ չկա։

Թեթև ժպտացեք այս շնչառական մեդիտացիայի ամբողջ ընթացքում, եթե անգամ չունեք լավ տրամադրություն։ Դա ևս կօգնի լցվել էներգիայով։

Կրկին կենտրոնացեք շնչառության վրա ամեն անգամ, երբ մտքերը վերադառնան կամ ուշադրությունը շեղվի այլ բանի վրա։ Արեք դա նուրբ և դանդաղ։ Փորձեք չզայրանալ ինքներդ ձեր վրա․ չէ՞ որ դուք դեռ սովորում եք։

Հինգ րոպեից ավարտեք մեդիտացիան։ Դանդաղ բացեք աչքերը։ Զգո՞ւմ եք։ Հոգնածությունն անհետացել է։

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Что такое медитация?
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հանգստացնող մեդիտացիա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 465 | - Վարկանիշ -: 0.0/0