RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

...Եվ սթրեսները քեզ չեն սպառա  247

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


...Եվ սթրեսները քեզ չեն սպառա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


...Եվ սթրեսները քեզ չեն սպառաԿյանքի արագ և անընդհատ փոփոխվող ռիթմերը շարունակաբար ստիպում են մեզ հարմարվել իրավիճակի թելադրած նոր պայմաններին և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Ոմանք իրենց հանդիպող խոչընդոտներին նայում են որպես մարդու կյանքում առկա նորմալ երևույթների և հեշտությամբ հաղթահարում դրանք, իսկ ոմանք էլ ընկնում են խորը դեպրեսիաների մեջ և շարունակ կրկնում՝ ինչու՞ դա հենց ինձ պատահեց, մի՞թե ես արժանի էի դրան և այլն...

Ձանձրացե՞լ ես քո՝ կյանքից դժգոհ մշտական կարգավիճակից, ուրեմն բավական է փնթփնթաս, բավական է ընկնես սթրեսների և դեպրեսիաների մեջ: Սովորի՛ր հաղթահարել դրանք և վայելի՛ր կյանքը:
Քեզ ենք առաջարկում հոգեբանների կողմից ընդունված վեց սկզբունքներ, որոնք կօգնեն հաղթահարել հոգեկան ճնշվածությունը, լարվածությունն ու մելամաղձությունը:
Դրանք են՝

Լավատեսություն

Ըստ ռուս և ամերիկացի հոգեբանների՝ սա ամենակարևոր նախապայմանն է սթրեսային վիճակներից խուսափելու և դրանք հաղթահարելու համար: Հիշի՛ր՝ ընկճվածության հիմնական պատճառը բխում է նրանից, թե մենք ինչպես ենք ընկալում մեր շրջապատում և մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները:
Հոռետեսները, որ միշտ բացասական աշխարհընկալում ունեն, ավելի հաճախ են հայտնվում սթրեսային վիճակներում, քան լավատեսները: Այս խնդիրը կարելի է լուծել շատ պարզ եղանակով, երբ զգում ես, որ թախիծը կամաց-կամաց սկսում է համակել քեզ, փորձի՛ր միանգամից հեռու վանել տխուր մտքերն ու կենտրոնացի՛ր ինչ-որ լավ, ուրախ բանի վրա: Հետագայում դա արդեն տեղի կունենա ինքնաբերաբար:

Կազմակերպվածության հակում

Անկազմակերպվածությունը, անկայունությունը, թափթփվածության հակումը կարող են թվալ հանգստության կամ անհոգության դրսևորումներ, սակայն իրականում դրանք հանգեցնում են սթրեսային իրավիճակների: Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ կազմել օրվա պլան, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ հասցնել և չընկնել ցայտնոտի մեջ:

Սովորի՛ր ասել «ոչ»

Պետք չէ փխրուն ուսերիդ վերցնել ողջ աշխարհի հոգսը: Ինքդ քեզ համար պարզիր հնարավորություններիդ սահմանները և աշխատիր չանցնել դրանք: Եթե չունես ինչ-որ բան անելու ժամանակ կամ պարզապես ցանկություն, ուրեմն մի՛ արա: Սովորիր անկաշկանդ ասել «ոչ»:
Թող կյանքը քեզ ուրախացնի
Ուրախացի՛ր ամեն բացվող առավոտով: Ուրախացի՛ր, որ կաս, ապրում ես, կարողանում ես վայելել կյանքը, չէ՞ որ այն քեզ տրված ամենաթանկ պարգևն է: Սովորիր ուշադրությունդ կենտրոնացնել այն գործի վրա, ինչով զբաղվում ես, փորձիր հաճույք ստանալ կատարածդ աշխատանքից, և ոչ թե այն բանից, թե ինչ արդյունքներ կունենա այն: Հավատա՛, այդ դեպքում աշխատանքդ էլ ավելի արդյունավետ կլինի, որովհետև դու այն սիրով ես կատարել:

Մի՛ եղիր մաքսիմալիստ

Մի դիր քո առջև անիրագործելի նպատակներ և հետո էլ զուր մի՛ տառապիր դրանք չիրագործելու համար: Ձգտիր լինել համբերատար և զիջող ինչպես քո, այնպես էլ շրջապատիդ մարդկանց հանդեպ:

Մի՛ զղջա անցյալի համար

Մեզանից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում արել է բաներ, որ կցանկանար կատարած չլինել: Պետք չէ ափսոսալ և զղջալ այն բաների համար, որոնք արդեն կատարվել են, կամ կարող էին կատարվել:     Պարզապես     սովորիր սխալներիդ վրա. չէ՞ որ աշխարհում ամեն բան մարդու համար է:

Խաղաղ հոգի
 

Եվ սթրեսները քեզ չեն սպառա
 

Գոյություն ունեն նաև չորս ոչ հոգեբանական սկզբունքներ, որոնք յուրացնելով՝ դու էլ ավելի հզոր հակառակորդ կլինես  ամենակուլ թախծին, տխրությանն ու ըկճվածությանը: Դրանք են՝

☆ Ֆիզկուլտուրայով պարբերաբար զբաղվելը
Արագացնում է արյան շրջանառությունը, ցրվում են տխուր մտքերը, ֆիզիկական լարվածությունը թուլացնում է հոգեկան լարվածությունը:

☆ ճիշտ սնվելը
Վիտամիններով և այլ անհրաժեշտ նյութերով հագեցած սնունդը ևս անփոխարինելի «գործընկեր» է սթրեսի դեմ պայքարում: Դա է պատճառը, որ դիետաներով տարված մարդիկ գրեթե ամեն օր սթրես են ապրում:

☆ Ալկոհոլը չչարաշահելը
Սթրեսը ալկոհոլի օգնությամբ հաղթահարելը հանգեցնում է հակառակ արդյունքի:    

☆ Խորը քունը
Քունը անփոխարինելի դեր ունի սթրեսը հաղթահարելու և առողջությունը պահպանելու գործընթացում: Փորձիր քնել օրը 7-8 ժամից ոչ պակաս: Եվ հիշեք՝ սթրեսներն ու դեպրեսիաները հաղթահարելու ամենալավ միջոցը դրանց մեջ չընկնելը:

Աշխարհում ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք տեսնում դրանք, չէ՞ որ կիսով չափ ջրով լցված բաժակը մարդկանց մի մասի դժգոհությունն է առաջացնում, որ այն կիսով չափ դատարկ է, մյուսների գոհունակությունը, որ կիսով չափ լիքն է, իսկ երրորդների համար դա ընդհանրապես կարևոր չէ, նրանք պարզապես վերցնում են այն ու խմում: Մի՛ ընկեք կյանքի մանրուքների ետևից:


Թեստ. ԱՐԴՅՈ՞Ք ՍԹՐԵՍՆԵՐԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՆ

Լիարժեք հանգստի, առողջ քնի, փոխշփումների և բուժման համար ժամանակի մշտական անբավարարությունը մասնագետները համարում են մեր օրերի ամենահզոր սթրեսային գործոնը, որը ստիպում է վաղաժամ թոշնել:
Իսկ դու կարողանո՞ւմ ես խուսափել դրանից... Փորձիր դա պարզել այս թեստի օգնությամբ: Եվ այսպես՝

  • Քնում ես 8 ժամից պակա՞ս: (խոսակցության մեջ մտնելով՝ հաճա՞խ ես ընդհատում զրուցակցին:
  • Նախասիրություն զարգացրելու, գեղեցկության սրահ և ժամանցային ակումբ հաճախելու ժամանակ բոլորովին չունե՞ս:
  • Խի՞ստ ես նյարդայնանում որևէ մեկին սպասելիս:
  • Արա՞գ ես քայլում, մեքենա վարելիս գերազանցու՞մ ես արագությունը:
  • Հանգստանալիս մեղքի զգացողությու՞ն ես ունենում աննպատակ վատնված ժամանակի համար:
  • Համբերությունը չի՞ բավականացնում ատամները մաքրել 2-3 րոպե, ինչպես ընդունված է: (մշտապես ամեն տեղից ուշանու՞մ ես:
  • Հաճա՞խ ես երկար «կախվում» հեռախոսից:
  • (Շվարությա՞մբ ես լիցքաթափվում և շեղվում պրոբլեմներից:
  • Արձակուրդում չես եղել 6 ամսից ավելի՞:
  • Ոչնչով չզբաղված մարդիկ նյարդայնացնու՞մ են քեզ:
  • Մեկ տարուց ավելի է՝ չես այցելել ատամնաբույժին կամ ուրիշ բժիշկների:
  • Ամեն ին անմիջապե՞ս ես ձեռնարկում, մ՞իշտ ես պատրաստ հընթացս ներգրավվել աշխատանքի մեջ:
  • Վաղո՞ւց է, ինչ չես գնացել կինո, թատրոն կամ հյուրընկալվել ծանոթներին:

Արդյունքներ

1-3 «այո» պատասխան.

Ցայտնոտը, բարեբախտաբար, առայժմ քեզ չի սպառնում: Ընդհակառակը՝ դու հսկայածավալ ազատ ժամանակ ունես: Տնօրինիր այն հօգուտ առողջության. սկսիր զբաղվել լողով, այցելել մարզադահլիճ և գեղեցկության սրահ:

4-7 «այո» պատասխան.

Քո օրակարգը համարժեք է ապրելակերպին: Դու խելամտորեն հերթագայում ես հանգիստն ու աշխատանքը՝ հասցնելով զբաղվել քեզնով, փոխշփումներ ունենալ, թատրոն գնալ այլ խոսքով՝ ճիշտ ապրել ու վայելել կյանքը:

8-ից ավելի «այո» պատասխան

Դու մշտապես ցայտնոտի մեջ ես, իսկ դա վտանգում է առողությունդ: Միշտ լարված ես, ժամանակ չունես հիվանդանալու և մրսածությունն անցկացնում ես ոտքի վրա: ժամանակ չունես պարբերաբար հետազոտվելու բժիշկների մոտ, մինչև իսկ՝ ականջ դնել օրգանիզմի պահանջներին: Դադարի՛ր սկյուռիկի նման պտտվել փակօղակի մեջ, անցիր կանոնավոր օրակարգի:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ...Եվ սթրեսները քեզ չեն սպառա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 247 | - Վարկանիշ -: 0.0/0