RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Երջանիկ լինելը կարելի է և՛ սովորել, և՛ սովորեցնել  201

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Երջանիկ լինելը կարելի է և՛ սովորել, և՛ սովորեցնել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հանրահայտ Է, որ որևէ բան սովորելու համար անհրաժեշտ է ծանոթանալ, ուսումնասիրել այդ ուղղությամբ կուտակված գիտելիքներն ու մարդկանց նախորդ փորձը: Այդպիսով կարելի է ամեն ինչ սովորել՝ սկսած ամենահասարակ բաներից մինչև ամենաբարդն ու դժվարը, սկսած գրել-կարդալուց, ճաշ եփելուց, պատ շարելուց, մինչև մարդկանց բուժելն ու ղեկավարելը: Եթե մարդկանց ղեկավարելը հնարավոր է սովորել, ինքն իրեն ղեկավարելը հնարավոր է ու հնարավոր: Որքան էլ դա դժվար լինի: Եթե դա հաստատապես այդպես է, ուրեմն՝ իր կյանքը լավ ու ճիշտ կազմակերպելն ու երջանիկ ապրելը նույնպես հնարավոր է սովորել: Ոչ միայն հնարավոր է այլև անհրաժեշտ:

 

Երջանիկ լինելը կարելի Է և՛ սովորել, և՛ սովորեցնել

 

Երջանկությունն իրականում այն ամենակարևորն է մարդու կյանքում, որին իսկապես արժե ձգտել, որը ձեռք բերելն արժե սովորել: Չէ՞ որ մնացածը՝ ինչ որ մեզ սովորեցնում են՝ գրել-կարդալն ու հաշվելը, պատմությունն ու աշխարհագրությունը, գրականությունն ու երաժշտությունը, էթիկան ու էսթետիկան անհրաժեշտ են, ըստ էության, միայն հենց նրա համար, որպեսզի օգնեն, նպաստեն հաճելի ապրումների շարք զգալ, որպեսզի մեր ապրած կյանքից ավելի հեշտ հաճույք ու բավականություն ստանանք: Նշանակում է, լավ ու ճիշտ ապրելն էլ կարելի է սովորել այնպես, ինչպես մնացած գիտելիքներն ու հմտություններն են ձեռք բերվում, ինքն իրեն հաճելի պահեր պարգևելն ու իր համար բավականության ու երջանկության զգացումներ ապահովելն էլ:

Մարդկությունը հազարամյակների ընթացքում հսկայական փորձ է կուտակել այդ ուղղությամբ: Այսօր էլ բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ են կատարվում հանձնարարականներ ու մեթոդներ մշակվում, որոնք, սակայն, անցնում են մեր կողքով: Իսկ մենք շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրվում է: Եվ սթափվում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ դժբախտ ենք զգում ու զարմանում, որ երջանիկ չենք... Չհիշելով անգամ, որ երբեք դրա համար ոչինչ կոնկրետ չենք ձեռնարկել... Այն դեպքում, երբ դա լիովին հնարավոր է: Հնարավոր է դրական զգացողությունների փորձ դաստիարակել ու զարգացնել իր մեջ:

Գերազանց կլիներ, եթե դա արվեր մեր ծնողների կողմից: Եթե նրանց ջանքերն ուղղվեին ո՛չ թե մեզ երջանկացնելուն ու հաճույք պատճառելուն, որը մեզ միայն ընտելացնում ու սովորեցնում է դրանք ստանալ, սպառել ու նորերին սպասել: Սպասել, որ մեզ երջանկացնեն: Այլ օգնեին ու սովորեցնեին երջանիկ զգալ ու հաճույք ստանալ մեր արածից, այլ ոչ թե ստացածից: Օգնեին մեզ ինքնուրույն կազմակերպել մեր բավականությունն ու գոհունակությունը, ոչ թե մղեին մեզնից դուրս փնտրել դրանք, սպասել ուրիշներից, Եվ որ ամենավատն է՝ պահանջել որևէ մեկից:

Բայց ինչպես մեր ծնողների ու մեր մտքով չէր անցնում սովորեցնել ու իր երեխային ցույց տալ, թե ինչից իմաստ ունի գոհունակություն ու բավարարվածություն ստանալ և ինչու՞, որո՞նք են այն իրական ու անանց արժեքները, որոնցից միայն արժե ինքն իրեն երջանիկ զգալ, այնպես էլ ժամանակակից ծնողների մտքով չի անցնում: 
Ինչպես մենք էինք մտածում. «Ի՞նչ երջանկություն, ի՞նչ բան, թող դեռ իրեն կարգին պահի, լավ սովորի... Թող մեզնից սովորի... Եթե մենք ինչ-որ բանից երջանիկ ենք, թող դա էլ տեսնի ու սովորի...», այնպես էլ նորերն են մտածում: Բայց, քանի որ և՛ մենք, և՛ նրանք շատ ավել հաճախ ապերջանիկ ենք լինում, տխուր, մտահոգված ու չարացած, հենց այդ էլ երեխաները սովորում են: Տխուր ու մտահոգված լինելը և՛ իրենց ծնողների հետ, և՛ հետո՝ ապագայում իրենց նույն ձևով պահելու համար:

Հենց դա է պատճառը, որ կյանքը դրանից հետո որքան էլ լավ հնարավորություններ է ընձեռում կամ շանսեր տալիս, նրանք չեն կարողանում օգտվել դրանցից, չեն կարողանում կառուցել ու կազմակերպել իրենց երջանկությունը: Այնպես, ինչպես մենք չէինք կարողանում դա անել, այնպես էլ նոր ծնողները չեն կարողանում... Հիմա էլ նրանք են փորձում իրենց երեխաներին ապահովել ամեն ինչով (ինչով կարող են, եթե չեն էլ կարող՝ կաշվից դուրս են գալիս), պայմաններ են ստեղծում, որ նա երջանիկ զգա իրեն, ոչ մի բանի կարիք չունենա: Ապահովում են, սակայն հիմնականում այն բաներով, ինչի կարիք իրենք են ժամանակին զգացել, նրանցով ինչը, երևի թե, իրենց կերջանկացներ: Ամեն դեպքում, նրանք կազմակերպում են վերջնական արդյունքը, այնինչ որևէ բան ձեռք բերել (տվյալ դեպքում՝ երջանիկ լինելը) սովորեցնելու համար անհրաժեշտ է նրա ձեռքբերման պրոցեսը կազմակերպել:

Ասենք, մեր ապրելակերպում մի տեսակ ընդունված չէր երջանիկ լինելը: Կարծես դրանում ինչ-որ ամոթալի ու անհարմար բան կար այն ժամանակ, որը պետք էր թաքցնել: Եվ կար, իհարկե, ինչպես և հիմա կա: Բայց այսօրվա հատուկենտ իրենց երջանիկ զգացողները ոչ թաքցնում են, ոչ ամաչում իրենց ստով, կեղծիքով ու խաբեությամբ ձեռք բերած երջանկությունից: Իրական, իր ձեռքով ու տաղանդով կառուցած երջանկությունը թաքցնելու անհրաժեշտություն երբեք չի ունենա:

(Մյուս կողմից էլ ինչպե՞ս քեզ երջանիկ զգաս, եթե անգամ ինքդ ես կառուցել քո երջանկությունն ու քեզ դժբախտ զգալու որևէ առիթ և պատճառ չունես, երբ շրջապատում ինքն իրենից, իր ապրելակերպից, կյանքից ու աշխարհից գոհ մարդ գրեթե չկա... Չէ՞ որ միայնակ երջանկություն չի լինում, միայնակ երջանկությունն անհետաքրքիր է և անիրականանալի: Որքան էլ գոհ ու բավարարված զգանք մեզ, եթե որևէ մեկը մեր կողքին իրեն դժբախտ է զգում, մեր երջանկությունը կորցնում է իր «համն ու հոտը», թեկուզ դրանում մենք որևէ մասնակցություն և մեղավորություն էլ չունենանք, մեր երջանկությունը դրանից խամրում է): Իսկ ամենագլխավորն այն է, որ ինչպես մենք չէինք հասկանում ժամանակին, այնպես էլ նրանք չգիտեն այսօր, որ մինչև երեխան (և ընդհանրապես մարդը) որևէ բանի կարիք չզգա, չի ձգտի ձեռք բերել այն: 

Ստացվում է, ուրեմն, այնպես, որ նախ այդ կարիքն է անհրաժեշտ ձևավորել երեխայի մեջ՝ երջանիկ լինելու յուրաքանչյուր բանական արարածի համար պարտադիր պահանջմունքը: Նախ, հարկավոր է ցանկանալ սովորեցնել՝ ցանկանալ ու ձգտել: Ապա հարկավոր է կարողանաք սովորեցնել, ինքն իր համար երջանկություն ստեղծելու հմտություններ պատվաստել՝ իր լավ զգալու, իր հաճույքի ու բավարարվածության մթնոլորտն ինքնուրույնաբար կազմակերպել սովորեցնել:

Այսինքն, այն, ինչ մտադրվել են սովորեցնել ու պատվաստել իրենց սաներին Վելլինգտոնյան քոլեջում: Միայն այդ կարիքը կարող Է ստիպել կազմակերպել դրանք: Երջանիկ լինելու կոնկրետ պահանջմունքը թույլ չի տա նստել ու սպասել, որ որևէ մեկն իրեն երջանկացնի կամ ծուլորեն խորհրդածել, թե ի՞նչ է պակասում իրեն երջանիկ լինելու համար, ի՞նչ պետք Է անեին ու անեն ուրիշները, բայց չարեցին ու չեն անում, ի՞նչ ունեն ուրիշները, որ ինքը չունի, դրա համար Էլ չի կարող իրեն երջանիկ զգալ:

Այսինքն՝ ստացվում է այնպես, որ մենք կդադարենք ապերջանիկ զգալ մեզ միմիայն հասկանալով, որ մեր բոլոր զգացումներն անհերքելիորեն կախված են ոչ թե մեզնից դուրս գտնվող աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից ու հանգամանքներից, այլ նրանց նկատմամբ մեր դրսևորած վերաբերմունքից, մեր մոտեցումներից և այն նշանակությունից, որ մենք տալիս ենք դրանց: Միայն հասկանալով, որ եթե մենք չենք կանխատեսում, կազմակերպում և ուղղորդում մեզ համար հարմար հանգամանքներն ու իրադարձությունները, եթե մենք վերահսկողություն չենք սահմանում այն ամենի նկատմամբ, ինչ մեզ հետ կատարվում Է կամ կարող է կատարվել, մեզ հետ պետք Է կատարվի հենց այն, ինչ կատարվում է, որքան Էլ տհաճ լինի այն կամ նույնիսկ ցավ պատճառի: Մինչև չհասկանանք, որ եթե ցանկանում ենք արևածագը տեսնել ու վաղորդյան ցողի թարմությունը վայելել, պետք Է շատ վաղ արթնանանք, որ ժամին էլ քնած լինենք... Մինչև չհասկանանք, որ երջանիկ մարդկանց ամենամեծ բախտավորությունն էլ այն Է, որ նրանք շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ոչ միայն ամեն ինչ գիտեն իրենց մասին, այլև շատ լավ գիտեն, թե որն Է այն լավագույնը, որն իրենց կերջանկացնի և միշտ պատրաստ են այն ձեռք բերելու:

Ամալյա Սաղաթելյան


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երջանիկ լինելը կարելի է և՛ սովորել, և՛ սովորեցնել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 201 | - Վարկանիշ -: 0.0/0