RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորույթները: Օգտակար խորհուրդներ  649

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորույթները: Օգտակար խորհուրդներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց բնորոշ են մի շարք սովորույթներ, որոնցից հիմնականներն են`
 

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորույթները: Օգտակար խորհուրդներ
 

1. Համեմատելու սովորույթը:  Ուրիշների հետ ինքն իրեն համեմատելու և բոլորին ներքևից վերև նայելու անձի սովորույթը անկասկած կախվածության նշան է: Բացառելով սեփական աձի յուրահատկությունն ու բացառիկությունը` աձը ինքնըստինքյան և աստիճանաբար դավաճանում է իրեն: Գնահատելով իրեն ուրիշների միջոցով` մարդը ռիսկի է գնում կորցնել  իր համար ամենակարևորը` ինքն իրեն իրապես ճանաչելու բացառիկ կարողությունը և շնորհը: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը` մարդը դատապարտված է որոնելու իր համար տիրոջ, ղեկավարի, առաջնորդի, ով, հավատացե՛ք, անկասկած կգտնվի: Եթե անձը չի կողմնորոշվում և չգիտի ինչ անել իր կյանքի հետ ու ինչպես այն տնօրինել, ապա կգտնվի մեկը, ով կանի դա նրա փոխարեն:

2. Մրցակցելու սովորույթը:  Ինչ որ մեկից   ավելի լավը երևալու անձի նախանձախնդիր ներքին ցանկության ու ձգտման   մեջ միշտ թաքնված է վերջինիս` ուրիշներից ավելի թերի, ավելի  վատը   լինելու փաստը   և դրա   հակառակն   ապացուցելու անձի   փորձը: Քանի դեռ մարդու ուռճացած ու ոչ բարենպաստ «Եսը»  հանդիսանում է նրա կյանքի միակ առաջմղիչ ու գերնպատակ գործոնը, ապա նա իր կյանքում միշտ «մրցավազքի» ու «պայքարի» մեջ է գտնվելու: Հիշե՛ք, որ միշտ կլինեն այնպիսիք, ովքեր լավն են և նրանցից ավելի լավերը: Ինչպես ասում են` միշտ լավից լավն էլ կա: Կյանքի նպատակը միայն նրանում է, որ «լինենք», այլ ոչ թե մրցակցենք: Լինել ինքդ քեզ հետ, լինել ինքդ քեզ հավատարիմ, այլ ոչ թե հարևանից ավելի լավը: Տեղին է մեջբերել Օշոյի հետևյալ իմաստուն խոսքերը` «Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել , որ նա երջանիկ է, միայն մահացած մարդն է պայքարում ապացուցել, որ նա կենդանի է, ապրում է, միայն վախկոտն է փորձում ապացուցել, որ նա անվախ է, քաջ ու խիզախ: Միայն այն մարդը, ով գիտի սեփական   աձի «փոքրությունը», փորձում է ապացուցել իր «մեծությունը»:

3. Հուսալու սովորույթը:  Հրաժարվելով հավատալ ինքն իրեն` մարդն ապրում է մշտապես հուսալով, ակնկալիքներով ու սպասումներով: Նա հույս ունի, որ ինչ որ գերբնական ուժ, հոսանք կամ պարզապես կհայտնվի ինչ-որ մեկը, ով կօգնի իրեն անցնել կյանքի միջով: Այդպիսի մարդիկ միշտ ինչ-որ բանի են սպասում   և չգիտեն էլ ինչ ակնկալել այդ անվերջանալի սպասումից: Նրանց վախեցնում է կյանքը, բայց ամենից շատ`  դրա պատասխանատվությունը: Ապրելով ուրիշի սցենարով և ինչ-որ մեկի նավակում` անձն ինքն իրեն զրկում է կյանքի կախարդանքից ու հրաշքներից: Միշտ հիշե՛ք` հրաշքները ոտնակոխ եղած ճանապարհներում   չեն, այլ   անհայտ արահետներում: Մի օր, երբ   ռիսկի գնաք ու որոշեք  փորձել   շրջել ձեր կյանքի անիվը, կտեսնեք, կհասկանաք ու կհամոզվեք, որ ձեզ առաջնորդներ պետք չեն:

4. Ճանաչում փնտրելու սովորույթը:  Երբ անձը չգիտի իր գինը, նրան մնում է միայն կառչել  շրջապատի գնահատականից: Ճանաչման և ինքնաճանաչման փնտրտուքների մեջ անձը կիսում է ոչ թե այն, ինչը իրեն է ցանկալի, այլ այն, ինչը նրան գումար կբերի ու կլցնի արժանիքների իր «քսակը»: Բայց   մարդկային «Ես»-ը բավարարվել չգիտի, նա անհագ է: Եվ որքան մարդ ճանաչված ու հայտնի է դառնում, դրա հետ մեկտեղ նույնչափ ռեսուրսներ ու գործոններ են անհրաժեշտ լինում սեփական անձի կարևորությունն ու նշանակությունն ընդգծելու և շեշտելու համար: Ստացվում է փակ շրջան: Դրանից դուրս գալ հնարավոր է` հասկանալով, որ սեփական արժեքավորությունը բխում է միայն ներսից, այլ   ոչ թե որոշվում է շրջապատի կարծիքով ու վերջինիս կողմից տրվող գնահատակներով:

5. Մանիպուլյացիայի   դիմելու  սովորույթը:  Երբ մարդը չի հավատում սեփական ուժերին, նա օգտագործում է ուրիշներինը իր առաջխաղացման և սեփական նպատակներին հասնելու համար: Կամովին, թե ոչ կամովին նա   դառնում է մանիպուլյատոր: Դրա համար նա  օգտագործում է ամեն հնարավոր միջոցները, խորամանկ հնարքներն ու ճարպկությունները` խղճահարություն, մեղքի և այլ զգացողություններ առաջացնելով մարդկանց մեջ: Իսկ երբ նրա կողմից օգտագործվող   հնարները ժամանակի ընթացքում հնանում ու դառնում են անարդյունավետ` չարդարացնելով սեփական սպասումներն ու ակնկալիքները, նա փնտրում ու գտնում է ավելի նորերը: Այսպես ասած` ժամանակի հետ զարգանում է ճարպկությունը, բայց ոչ հավատն   ու վստահությունը սեփական անձի հանդեպ: Հիշե՛ք, օգտագործելով և ստորացնելով ուրիշներին` դուք չեք բարձրացնի ձեր ինքնագնահատականը: Ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու և շահարկելու փոխարեն` փորձեք ինքներդ ձեզ մոտիվացնել ու զարգացնել:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորույթները: Օգտակար խորհուրդներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 649 | - Վարկանիշ -: 0.0/0