RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Բոլորը պետք է իմանան սա՝ սթրեսին դիմակայելու համար  210

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Բոլորը պետք է իմանան սա՝ սթրեսին դիմակայելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Այստեղ ցանկանում ենք ձեզ ծանոթացնել Ց. Ե. Միրցխուլավայի հետաքրքիր հետազոտությունների արդյունքներին, որոնք վերաբերում են սթրեսի ազդեցությանը մարդու կյանքի տևողության վրա:

 

Բոլորը պետք է իմանան սա՝ սթրեսին դիմակայելու համար

 

Սթրեսն այսօր կյանքի տևողության կրճատման գլխավոր գործոններից է: Իր հերթին սթրեսի մակարդակը կախված է տարբեր գործոններից, որոնք ուժեղացնում են սթրեսը կամ սթրեսադիմացկունությունը:

Հեղինակի գիտական դիտարկումների արդյունքում սթրեսն ուժեղացնող գործոնները կամ անձնային որակներն են.

- հավակնությունների բարձր մակարդակը,
- նախանձը,
- հոռետեսությունը,
- ագահությունն ու ժլատությունը,
- կասկածամտությունը,
- արժեքների կամ մտերիմների կորուստը,
- վտանգի, անհաջողության սպասումը,
- անընդհատ ռիսկային իրավիճակներում գտնվելը,
- դավաճանության տրավման,
- հիվանդությունները,
- անքնությունը,
- փառասիրությունը,
- փակ լինելը,
- շտապողականությունը,
- խոժոռ տրամադրությունը,
- զայրույթն ու կոնֆլիկտայնությունը,
- թշնամությունը,
- վրեժխնդրությունը,
- կյանքի արագ տեմպը կամ դրա կտրուկ փոփոխությունները,
- մեծագույն պարտության, անկման, կրախի զգացումը:

Սթրեսադիմացկունությունը բարձրացնում են.

- հետաքրքրվածությունը,
- լավատեսությունը,
- ինտելեկտուալ բարձր կարողությունները,
- հանդուրժողականությունը,
- հավակնությունները կրճատելու կարողությունը,
- սթրեսորների հետ գործ ունենալու կարողությունը,
- համեստությունը,
- բարեհոգությունը,
- հանգստությունը,
- զսպվածությունը,
- շփվողականությունը,
- բարեկամությունը,
- սառնասրտությունը,
- ներողամտությունը:

Ընդգծված առաջին չորս հատկություններով օժտված մարդիկ կարճ են ապրում, իսկ վերջին չորս հատկություններով օժտվածները` ավելի երկար: Դժվար չի լինի բացատրել, թե ինչու նախանձը կկրճատի մեր կյանքի տևողությունը: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նախանձի զգացումը, որը հավանաբար յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է, շատ ծանր և տհաճ ապրում է: Այդ պահին մենք, կարծես, չենք կարողանում համակերպվել որևէ մեկի առավել հաջողակ, առավել սիրված կամ գեղեցիկ լինելու հետ: Սա տանջում է մարդուն, հենց իրեն` նախանձ ապրողին: Հավակնությունների բարձր մակարդակը մարդուն ստիպում է իր առջև խոշոր նպատակներ դնել, այդ նպատակներին հասնելու համար չափազանց մեծ ջանքեր գործադրել: Նման դեպքերում ամեն փոքրիկ անհաջողություն շատ ծանր ապրումներ է առաջացնում: Սա տանջում է մարդուն, եթե նույնիսկ նա հասնում է իր նպատակին: Հաճախ նախանձն էլ ստիպում է հավակնությունների բարձր մակարդակ ունենալ, ձգտել հասնել մրցակցի հաջողություններին կամ անցնել նրան: Այս տեսակ լարվածությունը խանգարում է մարդուն վայելել կյանքի պարզ հաճույքները, այգի գնալ երեխաների հետ, պաղպաղակ ուտել զբոսնելով, զրուցել հարևան իմաստուն տատիկի հետ և այլն:

Կարծում եմ կարիք չկա պարզաբանելու, թե հոռետեսությունը, չարությունն ու ժլատությունն ինչու են կրճատում մարդու կյանքը: Միայն բավական է հիշել, թե ինչ բերկրանք է մարդն ապրում որևէ մեկին օգնելիս կամ լավ սպասելիքներ ունենալիս, և ամեն ինչ պարզ կդառնա: Վրեժխնդրությունը, կասկածամտությունը, փառասիրությունը և կոնֆլիկտայնությունը որակներ են, որոնք ոչ միայն չեն երջանկացնում այդ զգացմունքները ապրող մարդուն, այլև վնասում են շրջապատին:

Ի վերջո, կարծում եմ, որ կարիք չկա ապացուցել, թե որքան օգտակար կարող են լինել մեզ և մեր շրջապատի համար, ինչպես նաև երկարացնել մեր կյանքը հետաքրքրվածությունը, լավատեսությունը, ինտելեկտուալ բարձր կարողություններն ու հանդուրժողականությունը: Հաճախ մարդիկ սխալ են ընկալում հանդուրժել բառի իմաստը, այն հասկանում են որպես անսկզբունքայնություն կամ ամենաթողություն: Սակայն հանդուրժողականությունն ուրիշների և մեր իրավունքները ճանաչելու, տարբերությունները գնահատելու, մարդկային վատագույն որակները լավագույններով փոխարինելու պատրաստակամությունն է: Մարդկային բարձր որակները զարգացնելու, սեփական օրինակով ապացուցելու համառությունն է հանդուրժողականությունը: Հանդուրժողականությունն այլոց կարծիքի, համոզմունքների և տեսակետների հանդեպ արդարացի լինելն է, նաև դրանք ընկալել կարողանալը: Հանդուրժողականությունը ենթադրում է հարգանք այլոց իրավունքների հանդեպ: Ժամանակակից աշխարհում այն պետք է դառնա մարդկանց, ժողովուրդների, երկրների միջև փոխհարաբերության գիտակցված մոդել:

Մնացած որակները, որոնք նշում է հեղինակը, ուղղակի բացատրության և պարզաբանման կարիք չունեն, միայն բարեհոգության, համեստության և ներողամտության մթնոլորտում կարող է մարդն իրեն երջանիկ զգալ: Գուցե դուք կվիճեք, կասեք, որ ձեր շրջապատում շատ մարդկանց գիտեք, ովքեր կարճ են ապրել, բայց եղել են այս բոլոր որակների կրողը: Այո, ես ինքս ունեմ նման շատ օրինակներ, և երկար տարիներ սա ինձ տանջող հարցերից մեկն է եղել: Այսօր ես հասկացել եմ, որ ներելով բոլորին` հաճախ մենք միայն մեկին, ով մեր կյանքում մեծ դեր է ունեցել, կարող ենք չներել, կարող ենք սրտի խորքում պահել այդ վիրավորանքն ամբողջ կյանքի ընթացքում: Այդ տեսակ չապրված, չհաղթահարված վիրավորանքն ու զայրույթը ևս կարող են մեր կյանքում տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

Ա. Ալեքսանյան (2ov.am)


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բոլորը պետք է իմանան սա՝ սթրեսին դիմակայելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 210 | - Վարկանիշ -: 0.0/0