RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Բնավորության տիպերի մասին. ինչու՞ են ոմանք միշտ ուրախ, մյուսները՝ թախծոտ...  557

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Բնավորության տիպերի մասին. ինչու՞ են ոմանք միշտ ուրախ, մյուսները՝ թախծոտ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մենք բոլորս սովորական մարդիկ ենք. ունենք մեր երազանքները, պատկերացումները, նպատակները, ունենք կյանքի նկատմամբ որոշակի վերաբերմունք, սակայն մենք շատ տարբեր ենք: Ինչպես ծառի վրա երկու միանման տերև չես գտնի, այնպես էլ երկու միանման մարդ չես գտնի: Այսինքն՝ մարդիկ ունեն անհատական տարբերություններ, որոնք ապահովում են յուրաքանչյուրի յուրօրինակությունը: Այդ անհատական տարբերություններից մեկն էլ մարդու բնավորությունն է:

 

Բնավորության տիպերի մասին. ինչու՞ են ոմանք միշտ ուրախ, մյուսները՝ թախծոտ...

 

Բնավորությունն անձի քիչ թե շատ կայուն գծերի համագումարն է, որով որոշվում են նրա հարաբերությունները, վերաբերմունքը այլ մարդկանց, շրջապատի և աշխարհի հանդեպ,- գրում է 2ov.am-ը: Օրինակ՝ կան ուրիշների հետ շփման դժվարություններ ունեցող մարդիկ, ուրախ ու հեշտ շփվող մարդիկ, կան շուտ գրգռվող և շատ զգայուն մարդիկ և այլն: Այս բոլորը բնավորության գծեր են: Դրանք ժառանգաբար չեն փոխանցվում, այլ ձևավորվում են մարդու անհատական զարգացման ընթացքում: Ճիշտ է, դրանք համեմատաբար կայուն են և մեծ տարիքում քիչ են փոփոխության ենթարկվում, սակայն ինչպես և վերը նշված ծառի տերևները, այնպես էլ մարդիկ նույնը չեն, բայց կարող են նման լինել: Ուստի որոշ հոգեբաններ որոշեցին առանձնացնել բնավորության տիպեր, խմբավորել մարդկանց ըստ բնավորության ինչ-որ գծերի:

 

Այդ հոգեբաններից մեկն էլ Ա. Ե. Լիչկոն էր: Նա ուսումնասիրում էր, թե կա՞ն արդյոք բնավորության գծեր, որոնք առավել արտահայտված են տվյալ մարդու մոտ, քան մյուս գծերը: Բազմաթիվ ուսումնասիրությունների ընթացքում նրան հաջողվեց գտնել օրինաչափություններ: Առավել արտահայտված գծերն սկսեցին անվանվել բնավորության շեշտվածություններ: Այսպիսով, Լիչկոն առանձնացրեց  բնավորության տասնմեկ շեշտվածություն: Հենց դրանք էլ մաս առ մաս կներկայացնենք ձեր ուշադրությանն այս և հետագա գրառումներում:

 

Հիպերթիմ տիպ: Այս տիպի մարդիկ միշտ բարձր տրամադրություն ունեն: Մանկության տարիներից սկսած նրանք տարբերվում են մեծ շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, հակված են արկածախնդրության: Նրանք ունեն լավ ախորժակ և առողջ քուն, անկեղծ են և ինքնավստահ, հեշտ են գրավում շրջապատի ուշադրությունը և սովորաբար շրջապատի սիրելին են լինում:

 

Հիպերթիմ մարդիկ կան, ովքեր տարբերվում են նաև անկայունությամբ: Նրանք սիրում են ռիսկի դիմել, անըդնհատ նոր և սուր զգացողությունների կարիք ունեն: Այսպիսի շեշտվածությամբ մարդիկ հաճախ են ունենում թմրադեղերից և ալկոհոլից կախվածության որոշակի աստիճաններ: Լինում են հիպերթիմ և միաժամանակ աֆեկտիվ մարդիկ, ովքեր կարծես պայթյունավտանգ լինեն: Ամեն մանրուքից կարող են զայրանալ, պայթել, սակայն հետո շատ շուտ ընդունում են իրենց սխալներև ու ներողություն խնդրում:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բնավորության տիպերի մասին. ինչու՞ են ոմանք միշտ ուրախ, մյուսները՝ թախծոտ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 557 | - Վարկանիշ -: 0.0/0