Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Բարձրացնել հետույքը և ազատվել ցանցերի ազդեցությունից  5045

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

«Հարգելի «Մտերմիկ զրույցներ» , ես նամակներ գրել չեմ սիրում, ընդհանրապես` գրել չեմ սիրում, սակայն, ընդգրկված լինելով սոցցանցերում, նկատեցի, որ առանց գրելու չի լինում, մի տեսակ գրելացավ կա այս ցանցերում եւ ամենքը առավոտից-իրիկուն գրում են, ջնջում են, ընկերանում են, բաժանվում են, քննադատում են, գովաբանում են, մի խոսքով, սոցցանց ասվածը իրոք, ցանց է, րը անգամ ինձ է գրավել, ինչ անեմ, ինչպես ազատվեմ էս ցանցերից»,- գրում է մեզ 20-ամյա Հայկ Ավետիսյանը:

Բարձրացնել հետույքը եւ ազատվել ցանցերի սադրիչ ազդեցությունից



Այս կարգի նամակներ մենք էլի էինք ստացել եւ մտորում էինք դրանց ընդհանրական պատասխաններ տալու ձեւերը: Իրականում, այդ պատասխանները մենք չգտանք , քանի որ իրոք, հեշտ չէ խորհուրդներ տալ մի բանի մասին, որում ինքդ եւս ընդգրկված ես եւ քեզ նույնպես սոցցանցային այս սարդոստայնը երբեմն տանում է հեռու եւ ի վերջո, չի հասցնում ոչ մի տեղ: Սակայն, իրոք, խնդիրը կա եւ իրոք` այդ խնդրի լուծման ուղիները տարբեր կարող են լինել եւ բազմազան: Ուստի, որոշեցինք պատմել մեր մասին, պատմել այն ապրումների, բարկությունների, ուրախությունների , մի խոսքով, այն բոլոր հոգեվիճակների մասին, որ մենք եւս ունենում ենք սոցցանցերի գերին դառնալուց ի վեր: Վերջերս տարածվեց մի տեղեկություն, ըստ որի սոցցանցերում ակտիվ երիտասադարներին է հատում ներամփոփվածությունը, ընկճախտը (դեպրեսիա), շրջապատից կտրված լինելը եւ այս կարգի այլ արատներ եւ վիճակներ:

Եվ սա բնական է, պատկերացրեք մարդ, ով օրվա բոլոր ժամերն անցկացնում է համակարգչի առջեւ, նախ` աչքերն են վնասվում, հետո` լսողությունը եւ ամենից կարեւորը` հոգեկան աշխարհը: Այդ կարգի մարդիկ այլեւս դժվարությամբ են շփվում իրական մարդկանց հետ, ռեալ կյանքը նրանց համար դառնում է տաժանակրություն, այս կարգի մարդիկ իրենց օրը չեն պատկերացնում առանց համակարգչի եւ անգամ հարազատների վիշտը, մահը եւ այլ արտակարգ իրավիճակներ «տեղափոխում են» ցանցերից ներս եւ փոխանակ հարազատի վշտի պահին առավոտից-իրիկուն գտնվեն այդ հարազատի կողքին, բռնեն նրա ձեռքը եւ մխիթարեն, հետույքները չեն բարձրացնում աթոռներից եւ տուփին են հանձնում իրենց տխրությունը եւ այդ տուփի միջոցով են հայտնում իրենց ցավակցությունը: Չենք չափազանցնում, կան այս դեպքերը եւ դրանք արդեն քանակից վերածվում են որակի:

 

 


Հիշեք նաև այն դեպքը, երիտասարդ մայրը այնքան երկար էր նստել համակարգչի առջեւ, որ օրերով մոռացել էր կերակրել իր մանկանը, արդյունքում` երեխան մահացավ հյուծվածությունից:

Իմ խորհուրդը շատ կարճ է` իրական կյանքը մարդային շփումներից է բաղկացած եւ մարդը մարդու հետ պետք է շփվի ոչ թե վիրտուալ եւ հորինված աշխարհում, այլ` իրական կյանքում: Կարո ՞ղ եք այդպես ապրել` ուրեմն, արեք այդ բանը, չե ՞ք կարող` ուրեմն ձեր իսկ մահվան համար չմեղադրեք ոչ մեկին; Գուցե դաժան է, բայց այդպես եմ կարծում, հոգեբանությունը մարդ-մարդ հարաբերություներին է վերաբերում եւ այդ հարաբերությունների մասին է եւ ոչ թե մարդ-տուփ երեւակայական հարաբերությունների:

Ամեն ինչ չափավորության եւ չափի մեջ է ճիշտ, հաճելի եւ առողջարար: Ողջ եղեք:


Աղբյուր

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017