RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս խուսափել սթրեսից և պահպանել նյարդերը  6170

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ինչպե՞ս խուսափել սթրեսից և պահպանել նյարդերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Հոգեբան Ալբերտ Էլլիսը կազմել է մի ցուցակ, որտեղ ներառված են 11 այն սխալ պատկերացումները, որոնք ամենից հաճախ են խանգարում և հունից հանում մեզ: Ինչու՞ 
 
 
Հիմա կհասկանաք… ահա, օրինակ, դրանցից առաջինը...
 
1. «Բոլորը պետք է սիրեն ինձ և ողջունեն այն, ինչ անում եմ»:
 
Սպասել, որ այդպես կլինի, նշանակում է մշտապես գտնվել անբացատրելի անհանգստության, տխրությունների վտանգի տակ. հատկապես, եթե նկատում ենք, որ ինչ-որ մեկը մեզ չի սիրում և դեմ է մեր արարքներին: Անկասկած հակումը այդպես մտածելու հիմարություն է, որովհետև իր ճաշակով ու ապրելակերպով ոչ ոք չի կարող բավարարել միաժամանակ բոլոր մարդկանց: Ինչը դուր է գալիս ոմանց, արժանանալով նրանց հավանությանը, կարող է գրգռել երկրորդներին:
 
Բացի այդ` ձգտելով բոլոր շրջապատողների սիրուն արժանանալ, դուք գուցե կորցնեք ձեր ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, հոգեկան ներդաշնակությունն ու խորությունը: 
Բոլորին դուր գալու համար պետք է անընդհատ որսալ այլ մարդկանց զգացմունքները, որպեսզի դրանք ի օգուտ սեփական անձի օգտագործվեն: Բայց այնուամենայնիվ լավ է ակտիվորեն փնտրել այնպիսի մարդկանց, ում հետ դուք կկիսեք զբաղմուքներն ու հայացքները, որպեսզի շփվելը հետաքրքիր լինի: Ավելի լավ է ուժերը ծախսել իսկական ընկերների հետ շփվելու, քան բոլորի ու ամեն մեկի հավանությանն արժանանալու փորձերի վրա: 
 
Ավելի լավ է հավատարիմ մնաք ձեր սեփական անձին, ձգտեք սիրուն, ստեղծագործական աշխատանքին, արդյունավետ գործունեությանը, սեփական ընդունակությունները բացահայտելուն: Եթե մարդը հաջողությամբ իրականացնում է այս ամենը, ինչ-որ մեկը կարող է նրան սիրել կամ չսիրել, բայց դժվար թե դա արդեն այդքան ուժեղ հուզի իրեն: Ու այդ ժամանակ նա ավելի շատ ձեռք կբերի իսկական ընկերներ, և նրան չի անհանգստացնի տանջող ու անիմաստ լարվածությունը:

2. «Մարդը պետք է կատարյալ լինի և հաջողության հասնի ամեն մի բնագավառում, անսխալական լինի բոլոր հարաբերություններում»
 
Անկասկած կատարյալ լինել ամեն ինչում անհնար է: Նա, ով իր առջև այսպիսի խնդիր է դնում, դատապարտված է անվերջ ինքնաձաղկումների ու անհանգստացնող մտատանջությունների` կապված անցյալ և ապագա հնարավոր անհաջողությունների հետ: Անգամ եթե շրջապատողները ընդունում են նրա տաղանդը որևէ բնագավառում, նա մշտապես անհանգստանում է, թե վաղը կկորցնի իր այդ կարգավիճակը: Այսպիսի իռացիոնալ պատկերացումներ ունեցող մարդիկ կարող են շատ բանի հասնել կյանքում, բայց այն, թե ինչպես են նրանք հասնում հաջողության, խորթություն է ծնում իրենց և շրջապատողների հարաբերություններում:
 
Շատերը, ովքեր գերի են իրենց առջև դրած բարձր պահանջների ձեռքում, այդպես էլ չեն հասնում նրան, ինչի ձգտում էին: Չէ որ հնարավոր չէ (շատ քչերին է հաջողվել) հասնել ինչ-որ անբնականի (անմարդկայինի): Իհարկե, պետք է ձգտել բարձունքների, բեղմնավոր աշխատանքի հանուն զարգացման, ճանաչողության և առաջընթացի: Բայց նաև կարևոր է գիտակցել, որ ամեն մարդու կարող են հանդիպել անհաջողություններ, նա չի կարող զերծ մնալ թերացումներից և կախված է լինելու ամենատարբեր խոչընդոտներից:
Կարևոր է լավ անել այն, ինչը նպատակադրել եք, յուրացնել այն դասերը, որոնք տալիս է ինքը` կյանքը: Դա մեզ պարզապես անհրաժեշտ է:
 
 
3. «Որոշակի արարքներ սխալ են, և նրանք, ովքեր դա անում են, պետք է խստորեն պատժվեն»:
 
Շատ արարքներ, որոնք անում են ուրիշները, մենք չէինք սկսի անել և հակառակը` շատ բան որ մենք կուզեինք անել, ուրիշները չէին անի: Բայց չպետք է,  դրանից ելնելով, համարել նրանց վատ մարդիկ: Խուսափեք անգամ թեթև մեղադրանքից, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրանց դատապարտելը քիչ օգուտ կբերի ու հաճախ կբերի վնաս:
Վերլուծելով ուրիշների արարքների պատճառները` արժի դիտարկել դրանք նրանց տեսանկյունից: Որոշակի պահվածքի իմաստը հասկանալու համար պետք է նայել  այդ ամենին հենց նրանց դիրքից, ու այդ ժամանակ մեծիմասամբ իմաստը պարզ կդառնա ձեզ համար:
Եթե մարդն ինչ-որ վատ արարք է թույլ տվել, հնարավոր է` դա պատահած լինի նրա խելքից, անհեռատեսությունից կամ զգացմունքների գերիշխանությունից: Ուստի մենք պետք է համբերատար վերաբերվենք, փորձենք բացատրել ու լուսաբանել, օգնել` փոխել պահվածքը ճիշտ ուղղությամբ: Դրանից կշահեն բոլորը:
  
Այդպես պետք է վերաբերվել նաև մեր սեփական անձին: Եթե մեկին դուր չի գալիս այն, ինչ դուք անում եք, գուցեև ընդհանրապես պետք չէ հուզվել: Պարզապես պետք է ընդունել, որ շրջապատողների տեսակետից ձեր պահվածքը կարող է թվալ սխալ կամ անտեղի: Մի՞թե արժե մեղադրել ձեզ դրա համար: Եվ մի՞թե արժի դրա համար ընկճվել կամ հուսահատության գիրկն ընկնել: Ավելի խելամիտ է քննարկել տեսանկյունները, համադրել դրանք և տեսնել` կա արդյոք  օգտակար մի բան դրանց մեջ:

4. «Սարսափելի է, երբ մի բան ստացվում է ոչ այնպես, ինչպես ուզում էի»:
 
Ակնհայտ է այսպիսի դժգոհ պատկերացման անխելամտությունը: Բայց շատ հաճախ մենք մտածում ենք հենց այդպես` ելնելով այն պատրանքից, թե ամենն ինչ կատարվում է, պետք է մեր սրտով լինի: Երբեմն մեզ շատ ուժեղ խոցում է նշույլն այն բանի, որ ցույց է տալիս մեր սպասելիքների անհնարինությունը:
Իհարկե երբեք չի կարող այնպես դասավորվել, որ որևէ բան լինի ի օգուտ բոլորի: Կյանքի անխախտ օրենքը պնդում է այն, որ աշխարհը մեր հաճույքի համար չէ ստեղծված և երկրագունդը մեր շուրջը չի պտտվում: Ուստիև պետք է համակերպվել այն մտքին, որ ինչպես աշխարհը, այնպես էլ դրա այն հատվածը, ուր մենք ապրում ենք, երբեք չեն պատկերանա մեզ մեր պատկերացումների համաձայն: Եվ պետք էլ չէ ակնկալել այդ: Երբեմն մենք հանդիպում ենք իրավիճակների, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ կատարվածը պետք է ընդունել որպես անձնական  վիրավորանք կամ նվաստացում:
 
  Միակ բանը, որ անհրաժեշտ է անել, հետևյալն է. ասել ինքն իրեն. «Այո, դա վատ է կամ ինձ դուր չի գալիս» և հետո գործնական կերպով փորձել դեպի լավը փոխել առկա իրավիճակը: Մենք հաճախ ենք բացատրում երեխաներին, որ հնարավոր չէ ունենալ այն ամենն, ինչ ցանկալի է: Բայց երբեմն, անգամ հասուն մարդիկ լինելով, ընկնում ենք  նույն սխալ պատկերացման գիրկը, որն այս դեպքում ավելի նրբացված ու խճճված է լինում: Իսկ դա բերում է միայն ավելորդ հույզերի և անհարմարության զգացման:

5. «Մարդն ընկճվում է արտաքին հանգամանքների ու պայմանների արդյունքում, որոնց վրա ազդել չի կարող»:
 
Իրականում 100-ից 99 դեպքում մարդն ընկճվում ու անհանգստանում է ոչ թե կյանքի այս կամ այն հանգամանքից, այլ նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում իր համար:  Թեև ազդել արտաքին զանազան հանգամանքների վրա մենք կարող ենք միայն չնչին չափով, բայց տիրապետել վերլուծությանը, թե ինչպես պետք է ընդունել դրանք, կարող ենք: Օրինակ` կորցնելով դրամապանակը` դուք կարող է  շատ տխրեք ու դուրս գաք հավասարակշռությունից, թեև, ըստ էության, կորուստն այդքան էլ անդառնալի չէ, իսկ դեպքը ձեր կյանքին վտանգով չի սպառնում:
 
Ծանր տանելով եղածը` դուք ընդամենը չափազանցնում եք դրա հետևանքը և խորացնում դրությունը: Փաստորեն մենք ինքներս ենք վնասում  մեզ` այդպես ընդունելով կատարվածը: Խելամիտ մոտեցման դեպքում այդպիսի իրադարձությունը չպետք է սթրես առաջացնի: Այսպիսի մոտեցման Ճշմարտացիությունը ապացուցվում է նրանով, թե ինչպես ենք պահում մեզ, երբ նման դեպք պատահում է այլ որևէ անձի հետ. ասում ենք` «Այ, եթե իմ ամենամեծ խնդիրը դա լիներ»: Այս ճշմարտությունը չպետք է մոռանալ, երբ անհաջողությունների ենք հանդիպում:

6. «Հնարավոր անհաջողությունը ստիպում է անհանգստանալ և մինչև վտանգը չի անցել, պետք է անվերջ սպասել դրան»:
 
Այսպես մտածելը անխելամիտ է: Այսպիսի մտքերը անկարող են կանխել անհաջողությունները: Դրանք կարող են նույնիսկ նպաստել վտանգի վրա հասնելուն: Անհանգստությունը կարող է այն աստիճան թուլացնել, որ երբ անհաջողությունն իսկապես տեղի ունենա, ուժ չունենաք հարցը ճիշտ լուծելու համար: Մյուս կողմից` անհաջողությունների զգալի մասը, որոնց մասին անհանգստանում ենք, տեղի չեն ունենում: Իսկ երբ կատարվում են, ապա նշմարվում են ոչ այնքան սարսափելի, ինչպիսին պատկերացնում էինք մեր երևակայության մեջ:
 
Լավագույնը, որ կարելի է անել այս դեպքում հետևյալն է. դիմավորել անհաջողությունը կամ փորձանքը լիովին զինված: Կարևոր է, որ փորձեք վտասազերծել իրավիճակը, գտնեք ճիշտ ելքը: Ավելորդ անհանգստությունը ոչ մի օգուտ չի բերի: Եթե անգամ սպասվում է վատթարագույնը, անհրաժեշտ է ռեալ ընդունել, որ այդ իրադարձությունը տհաճ է, անցանկալի, բայց փորձել շեղվել» դրանից: Պետք է դադարել մտածել, որ ամեն ձախորդություն մի ողբերգություն է և նախանշանն ամեն վախճանի: Դա այդպես չէ:

7. «Կենսական դժվարություններից և պատասխանատվությունից խուսափելն ավելի հեշտ է, քան դրանք ստանձնելն ու հաղթահարելը»:
 
Եթե մարդը փորձում է հեռանալ դժվարություններից և պատասխանատվությունից, սրանով ընդամենը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ իր համար ապագայում: Ավելի լավ է չթաքնվել և լծվել դրանց լուծմանը, ընդ որում` գործի դնելով սեփական լավագույն ընդունակությունները: Խնդիրների հետաձգումը միայն կավելացնի լարվածությունը, դեպրեսիան և խղճի խայթը: Եվ հակառակը` խնդրի լուծումը կամրապնդի հավատը սեփական ուժերի, հարգանքը սեփական անձի հանդեպ և կառաջացնի ուրախության զգացում: Երջանիկ կյանքը խնդիրների բացակայությունը չէ, այլ դրանց հաջող լուծումը:
  

8. «Պետք է ավելի ուժեղ ինչ-որ մեկը, ում վրա կարելի է հենվել»:
 
Ոչ ոք չի լինում բացարձակապես անկախ, և սարսափելի չէ, եթե կախված ենք ուրիշներից այնքան, որքան նրանք են կախված մեզնից: Դա հատուկ է բոլոր մարդկանց, քանի որ նրանք կարիք ունեն շփման և փոխօգնության: Բայցևանպես ձեր ամբողջ կյանքը չի կարող կախված լինել մի մարդուց: Երբեմն մեզ կարող է թվալ, որ կյանքն անիմաստ է առանց այսինչ մարդու, բայդ դա այդպես չէ: Կյանքը, միևնույն  է, շարունակվում է անկախ նրանից, ձեր կողքին է այդ մարդը, թե ոչ: Պետք է զարգացնել սեփական անձի ինքնուրույնությունը, անհատականությունը, ինքնավստահությունը և ինքնաարտահայտվելու ընդունակությունը:  Այդ դեպքում անհաջողությունները կամ մոտ մարդկանց կորուստը չեն լինի կործանարար: Չափազանց մեծ կախվածությունը մի այլ մարդուց կարող է ի վնաս գործել երկուսի համար էլ: Այն կարող է մարդուն զրկել շատ կարևոր մի բանից կյանքում` ինքանավստահությունից և ինքնաազարգացումից:
 
Մասամբ այդ կախվածությունն առաջանում է պարտականության զգացման դեպքում, երբ մեկը կարևոր ինչ-որ արարք է  կատարել ձեզ համար, կամ երբ մեզ են պարտական, երբ տվյալ մարդը կախված է մեզանից: Եթե մենք ուզում ենք օգնել ինչ-որ մեկին, ապա պետք է անենք դա առանց որևէ հետին մտքի, փոխարենը ոչինչ չսպասելով, բացի բավարարվածությունից. պետք է մտածել, որ մենք արեցինք այն, ինչ ուզում էինք: Ու հետևաբար մեզ էլ չպետք է ուրիշներին պարտական համարենք նմանատիպ հանգամանքներում:
Անիմաստ ու անխելամիտ է տառապել, որ մեր բարության համար վարձահատույց չեղան կամ փոխադարձեցին ոչ ամբողջությամբ:
 
9. «Այն, ինչ ազդել է մեզ վրա անցյալում, որոշում է մեր պահվածքը ներկայում, իսկ անցյալի ազդեցությունը հնարավոր չէ հաղթահարել»:
 
Դա լիովին սխալ է: Այնուամենայնիվ հնարավոր է փոխել այն, ինչ կազմավորվել է մանկության ժամանակ: Հարցն այն է, որ ամեն մարդու նպատակը  անձնական աճն ու զարգացումն է: Եվ մենք երբեք չենք դադարում փոխվել: Մենք այն չենք, ինչ էինք 10 տարի առաջ: Բացի այդ` պայմաններն էլ, որում ապրում էինք առաջ, փոխվել են: Կարևոր է անցյալի փորձի հիման վրա սովորելը և անցյալի հետ չափից դուրս կապված չլինելը: Այն ինչ անհրաժեշտ ու տեղին է եղել անցյալում, կարող է պիտանի չլինել այժմ: Խելամիտ մարդը զարգանում է և կատարելագործում իրեն ամբողջ կյանքի ընթացքում:

10. «Ամեն  խնդիր ունի մեկ ճիշտ լուծում: Ինչ սարսափելի է, եթե այն չես գտնում»:
 
Այսպես մտածելը անխելամիտ է, քանի որ խնդիրների մեծ մասն ունեն բազմաթիվ լուծումներ, և հազվադեպ է գոյություն ունենում ինչ-որ մեկ բացառիկ, ճիշտ լուծում: Հնարավոր լուծումներից ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները: Մեզ մնում է միայն ընտրել տարբերակներից մեկը և փորձել այն կյանքի կոչել: Եթե ընտրված ելքը չի գործում, ապա պետք է կիրառել ուրիշը: Իսկ ձգտումը գտնել միակ հնարավոր ճիշտ լուծումը  տանջում է հոգին ու հաճախ բերում ավելի անշահութաբեր ու չգործող տարբերակի ընտրության:
 

11. «Ղեկավարել սեփական զգացմունքները անհնար է. մենք դրանց գերին ենք: Ոչինչ չենք կարող անել մեր զգացմունքների հետ»:
 
Իրականության մեջ կան ոչ քիչ ձևեր սեփական զգացմունքային իրավիճակների վրա ազդելու համար: Դրանց վրա հատուկ աշխատելու դեպքում կարելի է հասնել սեփական զգացմունքների ղեկավարմանը և հնարավոր է դուրս գալ, այսպես ասած, անկառավարելի զգացմունքների ազդեցությունից:
 
Վերջում ցանկանում ենք հավաստիացնել, որ սեփական կամ այլոց տարածված պնդումները վերլուծելով, ռացիոնալ մոտեցումների կիրառումով հնարավոր է պայքարել անպետք ու անիմաստ լարվածության դեմ:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս խուսափել սթրեսից և պահպանել նյարդերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Admin (05.01.12) Դիտումներ: 6170 | Տեգեր: կառուցողական դիրքորոշումներ, խաղաության ձեռքբերում, Հոգեբանական, հոգեկան հավասարակշռություն, ինչպես խուսափել սթրեսից | - Վարկանիշ -: 0.0/0