RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

9 զգացում, որոնք չպետք է թերագնահատել՝ կյանքը լիաժեք ապրելու համար  203

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


9 զգացում, որոնք չպետք է թերագնահատել՝ կյանքը լիաժեք ապրելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Որքան բախտավոր ենք մենք՝ մարդիկս, որ զգալու կարողություն ունենք: Էմոցիաներն են մեզ մարդ դարձնում: Դրանք մեզ հնարավորություն են տալիս շփվելու, հոգ տանելու ու կապվելու մեր մոլորակի վրա գտնվող ամեն ինչին այնպես, ինչպես ոչ մի ուրիշ արարած չի կարող: Իհարկե, միայն դրական զգացումներ չէ, որ ունենում ենք` երբեմն նաև տխրելով, սակայն սա մարդկային կյանքի ի մասն է կազմում: Մարդկանց մեծ մասին կենսափորձն այնքան գեղեցիկ ու գարշելի է դարձնում, որքան այն կա: Ձեր զգացմունքները մի թերագնահատեք: Հենց այսօրվանից ինքներդ ձեզ թույլ տվեք զգալ:

 

9 զգացում, որոնք չպետք է թերագնահատել՝ կյանքը լիաժեք ապրելու համար

 

1.  Սիրահարվելը

Սիրահարվելը հրաշալի զգացում է: Ոչ մի ուրիշ զգացում չկա, որ կփոխարիներ սիրահարվելուն, և հատկապես, երբ այդ զգացմունքը փոխադարձ է: Երբեք մի թերագնահատեք այդ զգացմունքը: Այն կյանքը փոխող փորձառություն է: Ամեն ինչ արա սերը պահպանելու համար:

 

2.  Ինչ-որ մեկին կորցնելու զգացումը

Հարազատ մեկին կորցնելը չափազանց տխուր ու միաժամանակ իմաստալից է: Երբեք մի թերագնահատեք այդ զգացումը: Այն օգնում է հասկանալ, թե որքան արագ է անցնում կյանքը: Դու սկսում ես հասկանալ ու գնահատել նրանց, ում սիրում ես, երբ դեռ կողքիդ էին ու կյանքիդ մասն էին կազմում: Խոսիր, լաց եղիր, ուրախացիր, ամեն օր նրանց հետ կիսիր արժեքավոր ժամանակդ: Գնահատիր այն մարդկանց, ովքեր կողքիդ են, ինքդ եղիր ծնողներիդ, կնոջդ, ամուսնուդ, երեխաներիդ կողքին:

 

3.  Ինքդ քեզ սիրելը

Ինքդ քեզ սիրելը ու հանգիստ, բավարարված ու ինքնավստահ զգալը ինքդ քո հանդեպ չափազանց կարևոր զգացում է: Այն քեզ թույլ է տալիս այս աշխարհում ամուր կանգնել երկու ոտքերիդ վրա: Ինքդ քեզ սիրիր ու ընդունիր: Ամեն օր հիշեցրու ինքդ քեզ, որ գեղեցիկ ես, խելացի ու հրաշալի ստեղծված: Ամեն դեպքում դու չես կարող սիրել ու հոգ տանել մյուսների նկատմամբ, եթե առաջինը ինքդ քեզ չսիրես ու քո մասին հոգ չտանես:

 

 4. Ընկերությունը

Եթե քո կյանքում կա գոնե մեկը, ում հետ ամբողջովին հանգիստ ես զգում, ում հետ կիսվում ես քո անձնական կյանքի մանրամասներով՝ առանց ամաչելու կամ անհարմար զգալու, մի թերագնահատիր այդ հարաբերությունները: Այսօր շատ մարդիկ միայնակ ու կորած են զգում, նույնիսկ, երբ շրջապատված են բազմաթիվ մարդկանցով, որովհետև նրանց հարաբերությունները խորը չեն: Հաճախ շփվեք ընկերների, հարևանների ու հարազատների հետ, կամ ընտանի կենդանի ձեռք բերեք, եթե դրա անհրաժեշտությունը կա:

 

 5. Կոտրված սիրտը

Կոտրված սրտի զգացումը կարելի է զգալ յուրաքանչյուր տարիքում: Երբ այդ զգացումը խոցում է սիրտը, այն ազդում է ուղեղի այն նույն հատվածի վրա, որը պատասխանատու է ֆիզիկական ցավը զգալու համար: Մի փորձիր անզգայացնել այդ զգացումը կամ էլ մի երդվիր, որ այլևս երբեք ոչ մի հարաբերություն չես ունենա: Փոխարենը ինքդ քեզ թույլ տուր զգալ այն, ինչ զգում ես: Քո փորձառությունից սովորիր ու ժամանակ տուր ինքդ քեզ բուժվելու համար: Ժամանակը իրապես բուժում է բոլոր վերքերը, նույնիսկ եթե այդ պահին կասկածում ես:

 

6. Աշխատանքը լավ կատարելու բավարարվածություն

Բավարարվածության խորը զգացում է պատում քեզ, երբ գիտես, որ լավագույն կերպով ես արել առաջադրանքդ: Այս զգացումը մի թերագնահատիր: Այն մոտիվացնող ուժեղ զգացում է, որը ոգեշնչում ու ոգևորում է քեզ: Այնուամենայնիվ, երկար մի տարվիր հաջողություններով: Հպարտ եղիր այն ամենով, ինչ անում ես, կարևոր չէ՝ որքան փոքր կամ անկարևոր կթվա, ու շարունակիր առաջ շարժվել:

 

7. Բարություն գործելուց հետո բավարարվածության զգացումը

Մեկ այլ մարդու նկատմամբ թե կենդանու, ինչ-որ յուրահատուկ, ջերմ ու անբացատրելի բավարարվածության ու հպարտության զգացում ես ունենում: Այն թե քեզ թե մյուսներին իրապես երջանիկ է դարձնում: Պարզապես բարություն արա առանց դրա համար որևէ այլ բան ակնկալելու: Իրական բարություն ցույց տուր և այն իրական բարություն կծնի:

 

 8. Համեղ ճաշը վայելելը

Լավագույն զգացումներից է համեղ, անուշաբույր ճաշը վայելելը՝ հատկապես, երբ շրջապատված ես սիրող ընտանիքով ու ընկերներով: Այդ զգացումը մի թերագնահատեք: Պարզապես ըմբոշխնեք տանը պատրաստած հրաշալի ճաշը՝ մի գավաթ անուշաբույր գինով: Շատերը տարբեր պատճառներով՝ առողջական խնդիրներից մինչև ուտելիքի թանկ գինը, չեն կարողանում վայելել ուտելիքը:

 

 9. Հաջողությունը

Հաջողությունը հեշտ չի գալիս: Դու ծանր աշխատանք ես կատարում, արյուն ու քրտինք զոհաբերում: Ցավի ու դժվարությունների դիմակայում: Իսկ վերջում դու հաղթում ես, չեմպիոն դառնում: Դա իրապես որ փառավոր զգացում է: Վայելիր, երբ այն գա: Հաղթողները հաճախ շարունակում են հաղթել, որովհետև նրանք արդեն զգացել են հաղթանակի համը:


 

HD որակով դիտել այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 9 զգացում, որոնք չպետք է թերագնահատել՝ կյանքը լիաժեք ապրելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 203 | - Վարկանիշ -: 0.0/0