RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

6 խոսք, որոնցով կօգնես դեպրեսիայից տառապող մարդուն  264

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


6 խոսք, որոնցով կօգնես դեպրեսիայից տառապող մարդուն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


6 խոսք, որոնցով կօգնես դեպրեսիայից տառապող մարդունԴեպրեսիան սարսափելի հիվանդություն է, որն ամբողջովին կարող է քայքայել մարդուն: Այն վնասում է մարդուն թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Ամենասարսափելի զգացումը, որ ունենում են դեպրեսիայով տառապող մարդիկ չհասկացվածությունն է. նրանց թվում է. թե ոչ-ոք աշխարհում իրենց չի հասկանում:

Եթե ճանաչում ես մեկին, ով տառապում է դեպրեսիայից և ցանկանում ես օգնել նրան, պետք է նախ գիտակցես, որ դեպրեսիան հիվանդություն է:
Մտավոր առողջության մասնագետները խորհուրդ են տալիս դեպրեսիայով տառապող մարդկանց օգնելու համար ահա այս արտահայտություններն ասել:

 

♦ «Միշտ կողքիդ եմ»

Երբեմն ամենափոքր ժեստը կարող է չափազանց կարևոր լինել: Միայն ասելը, որ ինչ-որ մեկի կողքին ես ու գործով դա ցույց տալը կարող է այնքան շատ օգնել, որ չես էլ կարող պատերացնել:


♦ «Դու մենակ չես»

Դեպրեսիան կարող է քեզ այնպիսի զգացում փոխանցել, ասես միայնակ ընթանում ես մութ թունելի միջով: Կարևոր է, որ քո սիրելի մարդուն ցույց տաս, որ նա այդ ճանապարհը միայնակ չի անցնում: Շատ կարևոր է ցույց տալ նրան, որ նրա զգացումը ժամանակավոր է, և նրանք իրենց ավելի լավ կզգան, երբ նրանց կողքին լինես և զգան, որ կարող են վստահել ու հույս դնել քեզ վրա:


♦     «Սա քո սխալը չէ»

Նախ դու ինքդ պետք է գիտակցես, որ դեպրեսիան ընտրություն չէ և այնուհետև պետք է ցույց տաս դեպրեսիայով տառապող մարդուն, որ նա մեղք չունի իր այդ ապրումների համար: Այսպես դու կօգնես նրանց հաղթահարել այն զգացումը, որ ունեն, քանի որ հաճախ նրանց թվում է, որ իրենք այդպես են զգում, քանի որ ինչ-որ բան իրենց հետ այնպես չէ: Երբ օրինակ՝ հարբուխով հիվանդ ես, դժվար է հիշել այն զգացումը, երբ առողջ էիր. այդպես է նաև դեպրեսիայի ժամանակ, դե իսկ երբ ուղեղդ է հիվանդության հիմնական թիրախը, ավելի բարդ է դառնում հաղթահարել խնդիրը ու քեզ թվում է, թե ամեն ինչ քո մեղքով է: Կրկին, չափազանց կարևոր է գիտակցել, որ նրանք տառապում են հիվանդությունից հենց այնպես, ինչպես հարբուխից:

Մասնագետները նշում են, որ շատ կարևոր է գիտակցել, որ դեպրեսիան մարդու ընտրությունը չէ, այնպես, ինչպես հարբուխով հիվանդանալը ընտրություն չէ: Եթե դու չհասկանաս սա, դա կարող է հանգեցնել նրան, որ դեպրեսիայով մարդն ավելի շատ ինքն իիրեն տառապանք հասցնի:


♦     «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար»

Դեպրեսիայով տառապող մարդուն օգելու մեկ այլ միջոց է ցույց տալը, որ նրանք կարող են վստահել քեզ և որ դու միշտ պատրաստ ես նրանց հետ լինել՝ անկախ ամեն ինչից: Առաջարկելն ինչ-որ բան անել նրանց համար կամ նրանց հետ միասին կարող է չափազանց օգտակար լինել: Անկախ նրանից, թե դա պարզապես նրանց հետ զբոսանքի դուրս գալն է, թե նրանց կողքին բազմոցին նստելը, կարող է ցույց տալ, որ միշտ ամեն ինչի պատրաստ ես նրանց համար, ու նրանք կարող են հանգիստ զգալ իրենց քո կողքին: Դեպրեսիայից տառապող մարդկանց կարևոր է քաջալերել անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրենց առօրյա կյանքը նորմալ ապրելու համար: Դա ներառում է քնելու, սնվելու, մարզվելու ու հասարակական շփման նրանց նորմալ օրակարգը:


♦     «Ի՞նչ ես մտածում»

Մասնագետները նշում են, որ շատ կարևոր է խոսել նրանց հետ, ովքեր տառապում են դեպրեսիայից ու թույլ տալ նրանց արտահայտել այն, ինչ զգում ու մտածում են: Սա նաև նշանակում է նրանց հետ խոսել սուիցիդալ մտքերից, որքան էլ դրանք անհարմար լինեն լսել:
Մի՛ վախեցիր հարցնել նրանց, թե ինչ են մտածում: Դեպրեսիան կարող է մահացու հիվանդություն լինել: «Մի՛ հարցնրու, մի՛ պատմիր» մոտեցումը կարող է դեպրեսիայով հիվանդ մարդկանց մահացու վտանգի մեջ դնել: Հարցնելը երբեք մարդկանց վատ դրության մեջ չի դնում, իսկ չհարցնելը ռիսկի տակ է դնում սարսափելի բաներ չիմանալը, որը կարող է չափազանց կարևոր լինել դեպրեսիայով տառապող մարդուն օգնելու համար:

Երբ ժամանակը հասունանա դեպրեսիայով տառապող մարդու հետ նրա սուիցիդալ մտքերի մասին խոսելու համար, չափազանց կարևոր է ըմբռնումով մոտենալ, հասկանալ ու համբերատար լինել, առանց քննադատության՝ թույլ տալով, որ նա խոսի ու բացվի մինչև վերջ և ոչ թե դու խոսես ու ստիպես նրան միայն լսել՝ այսպիսով թույլ չտալով նրան ազատվել իրեն տանջող մտքերից: Այս դեպքերում պետք է նրանց ասել, որ դեպրեսիայի ժամանակ նորմալ է նման մտքեր ունենալը, սակայն դրանք ժամանակավոր են, ու կարևոր է, որ նա գիտակցի դա ու հասկանա, որ մտքերը չեն նշանակում, թե ինքնասպանությունը տարբերակ է:


♦ Ոչինչ մի՛ ասա

Երբեմն միայն ներկայությունդ կարող է արդեն իսկ չափացանց մեծ աջակցություն լինել մեկի համար, ով տառապում է դեպրեսիայից: Այն, ինչ կարծում ես, թե աննշան մի բան է իրականում մեծ ազդեցություն կարող է թողնել:
Մարդկանց օգնելու լավագույն միջոցը երբեմն պարզապես նրանց կյանքում հայտնվելն է: Դա թույլ է տալիս մարդուն տեսնել, որ դու մենակ չես թողնում նրան, որ նրա կողքին ես, ինչ էլ լինի ու պատրաստ ես մինչև վերջ նրա կողքին լինել:

Հիշեցնելով, որ դեպրեսիան հիվանդություն է՝ դուք անպայման պետք է կարողանաք քաջալերել դեպրեսիայով տառապող մարդուն բուժօգնության դիմել՝ ասելով, որ նրա հետ կգնաք, սակայն՝ առանց նրան ճնշելու՝ թույլ տալով վստահել ու հանգիստ զգալ ձեր կողքին ու զգալ ձեր աջակցությունը:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 6 խոսք, որոնցով կօգնես դեպրեսիայից տառապող մարդուն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 264 | - Վարկանիշ -: 0.0/0