RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

5 միֆ երջանկության մասին  244

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


5 միֆ երջանկության մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


5 միֆ երջանկության մասին Միֆ 1. Երջանիկ կլինեք, եթե միշտ ընտրեք լավագույնը:

Կան որոշում ընդունող մարդկանց մի քանի տեսակներ՝ բավարարվածներ. նրանք սահմանափակվում են այն ամենի ընտրությամբ, ինչը բավարարում է նրանց համար ցանկալի որակ, մաքսիմալիստներ. ցանկանում են լավագույն որոշումներն ընդունել։ Երբ գտնում են իրենց պահանջներին համապատասխանող ինչ-որ բան, որոշում են կայացնում բոլոր հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո։ Սա շատ ժամանակ, էներգիա և ջանքեր է խլում նրանցից։ Եվ արդյունքում նման մարդիկ գլխացավանքի տակ են ընկնում, ոչ թե դառնում են երջանիկ։

Միֆ 2. Երջանիկ կլինեք, եթե…

Մենք հաճախ երևակայում ենք, որ երջանիկ կլինենք, եթե գտնենք հենց այդ աշխատանքը, մեր պաշտոնը բարձրացնեն, մեքենա գնենք և այլն։ Սա կոչվում է «ինչ-որ բանի հասնելու մոլորություն»։ Սա ինքնախաբեություն է, քանի որ ինչ-որ բանի հասնելը մեզ հազվադեպ է այնքան երջանիկ դարձնում, որքան մենք կարծում էինք։ Հաճախ որևէ նպատակի իրականացումը նոր հարցեր է բերում, և երջանկությունը կրկին թվում է հորիզոնից այն կողմ։

Միֆ 3. Զայրույթն ինչ-որ մեկի վրա թափելուց հետո հանգստություն եք զգում:

Հակառակ այս տարածված կարծիքին՝ փաստարկ կա, որ դա կարող է միայն վնասել. բացասական արարքներով մենք բացասականի շղթայական ռեակցիա ենք առաջացնում և միայն ավելացնում ենք բարկությունն ու չարությունը։

Միֆ 4. Փողով երջանկություն չես գնի:

Իհարկե, փողով երջանկություն չես գնի, բայց կարելի է շատ այլ իրեր գնել, որոնք նպաստում են երջանիկ լինելուն։ Բացի այդ՝ փողի բացակայությունն ավելի մեծ դժբախտություն է բերում, քան փողի առկայությունը՝ երջանկություն։ Մարդիկ ամենաշատը մտահոգվում են ֆինանսական կայունության, առողջության և աշխատանքի համար։ Փողը ողջամտորեն ծախսելը շատ խնդիրներ կլուծի։

Միֆ 5. Երջանիկ լինելու փորձ անելը եսասիրություն է:

Սա երջանկության մասին ամենավնասակար միֆն է։ Այն դրսևորման տարբեր ձևեր ունի։ Շատերը կարծում են, որ աշխարհում բազում տառապանքներ կան, և դուք կարող եք երջանիկ լինել, եթե միայն եսասեր եք ու եսակենտրոն։ Մյուսներն ասում են, թե երջանիկ մարդիկ թաքնվում են իրենց երջանկության ետևում, բավարարվում են ձեռքբերածով և ոչնչով չեն հետաքրքրվում։ Այնինչ պետք է որ հակառակը լինի. ավելի մեծ է հավանականությունը, որ երջանիկ մարդիկ կօգնեն ուրիշներին և բարեգործությամբ կզբաղվեն։



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 5 միֆ երջանկության մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 244 | - Վարկանիշ -: 0.0/0