RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

25 բան, որ պետք է անեք ձեզ համար  841

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   Mari Love


25 բան, որ պետք է անեք ձեզ համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հիշիր այսօրվա օրդ, քանի որ այն ընդամենը սկիզբն է: Այսօրը հիանալի ապագայի սկզբնական կետն է միայն:
 

1. Ժամանակ անցկացրեք միայն ճիշտ մարդկանց հետ

- Դրանք այն մարդիկ են, ովքեր հաճելի են ձեզ, սիրում և գնահատում են ձեզ, ձեզ վրա լավ ազդեցություն են թողնում, ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք իրականում կաք:


2. Արժանապատվորեն դիմակայեք խնդիրներին

- Ձեր փոխարեն խոսում են ոչ միայն ձեր խնդիրները, այլև այն, թե ինչպես եք դրանք լուծում: Խնդիրները չեն վերանա, մինչև չսկսեք գործել:  


3. Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ

- Անկեղծորեն ընդունեք, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը շտկման կարիք ունի: Անկեղծորեն ընդունեք, թե ինչի եք ուզում հասնել և ինչ եք ուզում դառնալ: Ճշմարտությունը ձեր հոգու խորքում փնտրեք: 


4. Սեփական երջանկությունն առաջնային դասեք

- Ձեր պահանջները կարևոր են: Եթե չեք գնահատում ձեզ, ձեր մասին հոգ չեք տանում, չեք պաշտպանում ձեզ, վնասում եք ինքներդ ձեզ: Երբ ձեր պահանջները բավարարված լինեն, դուք ավելի շատ հնարավորություն կունենաք օգնելու կարիքավորներին:


5. Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք և հպարտացեք ինքներդ ձեզնով

- Ինչ-որ մեկին նմանվելու փորձերը վնասում են ձեզ: Օգտագործեք այն մեկին, ով ապրում է ձեր մեջ. նրա մտքերը, ուժեղ կողմերը, հմայքը: Ձեզ ձեր լավագույն կողմից ցույց տվեք:


6. Ապրեք ներկայով

- «Հենց այս պահը» զարմանալի բան է: «Հենց այս պահը» միակն է, որը երաշխավորված ձերն է: Կյանքը հենց այս պահին է տեղի ունենում: Դադարեք ապագայի մեծ գործերի մասին մտածել: Մոռացեք անցյալը: Սովորեք ապրել այս պահով: 


7. Գնահատեք ձեր սխալների միջոցով սովորած դասերը

- Սխալները նորմալ բան են, դրանք առաջընթացի ապացույցն են: Եթե ժամանակ առ ժամանակ սխալներ չգործեք, կդադարեք սովորելուց և ջանալուց: Ռիսկի դիմեք, ընկեք, բարձրացեք ու առաջ գնացեք:


8. Հարգեք ինքներդ ձեզ

- Այն, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ, օրինակ է ծառայում մյուսների համար: Պետք է սիրեք ինքներդ ձեզ, որպեսզի մյուսներն էլ սիրեն:


9. Հաճույք ստացեք նրանից, ինչ ունեք

- Շատերիս խնդիրն այն է, որ մենք կարծում ենք, որ երջանիկ կլինենք միայն այն ժամանակ, երբ հասնենք կյանքի որոշակի մակարդակի: Արդյունքում ամբողջ կյանքն անց ենք կացնում` ակնկալելով ստանալ ինչ-որ բան ավել: 


10. Կառուցեք ձեր երջանկությունը

- Եթե սպասում եք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն ձեզ երջանիկ է դարձնելու, զուր ժամանակ եք վատնում: Ընտրեք ձեր երջանկությունը: Եղեք այն փոփոխությունները, որ ցանկանում եք տեսնել աշխարհում: 


11. Ձեր երազանքներին և գաղափարներին շանս տվեք

- Շանսերը շատ են, պետք է միայն օգտվել դրանցից: Երբեք 100%-ով վստահ չեք կարող լինել, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե ոչինչ չանեք: Պետք է պարզապես փորձել:


12. Հավատացեք, որ պատրաստ եք հաջորդ քայլին

- Դուք պատրաստ եք: Մտածեք դրա մասին: Արդեն անհրաժեշտ ամեն ինչ ունեք: Օգտվեք հնարավորություններից:


13. Ծանություններ հաստատեք մարդկանց հետ այն ժամանակ, երբ արժե

- Ծանոթություններ հաստատեք միայն վստահելի մարդկանց հետ, ովքեր այնպիսի հատկանիշներ ունեն, որոնք դուք ցանկանում եք ունենալ: Ընտրեք այնպիսի ընկերների, որոնց հետ հարաբերություններով կարող եք հպարտանալ:


14. Նոր մարդկանց շանս տվեք

- Տհաճ է հնչում, սակայն ամեն ընկերոջ հետ չէ, որ կկարողանաք հավերժ ընկերություն պահպանել: Մարդիկ և առաջնահերթությունները փոխվում են: Գնահատեք նոր հարաբերությունները` հասկանալով, որ անծանոթ տարածքում եք գտնվում: 


15. Մրցակցեք նախկին ձեզ հետ

- Ոգեշնչվեք ուրիշներից, գնահատեք նրանց, սովորեք նրանցից, սակայն իմացեք, որ նրանց հետ մրցակությունն անիմաստ բան է: Կարող եք մրցակցել միայն մի մարդու հետ. դա դուք եք:


16. Ուրախացեք մյուսների հաջողություններով

- Ուշադրություն դարձրեք, թե ինչն եք հավանում մյուսների մեջ և ասացեք դա նրանց: Այն բանի գիտակցումը, թե որքան լավն են ձեզ շրջապատող մարդիկ, տանում է դեպի լավը: Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց:


17. Դժվար իրավիճակներում փնտրեք լավը

- Երբ ամեն ինչ վատ է, և դուք հուսահատված եք, մի քանի անգամ խորը շունչ քաշեք, ապա սկսեք լավ բաներ փնտրել տվյալ իրավիճակում: Դուք անպայման հույսի մի քանի շող կգտնեք:


18. Ներեք ինքներդ ձեզ և մյուսներին

- Լինում է, որ տառապում ենք մեր գործած սխալներից: Պատահում է, որ այդ ցավը շատ երկար է տևում: Այնքան երկար, որ թույլ չի տալիս առաջ գնալ: Պետք չի ջնջել անցյալը, սակայն պետք չի կառչել գործած սխալներից: Անցյալը չեք փոխի:


19. Օգնեք ձեզ շրջապատող մարդկանց

- Հոգ տարեք մարդկանց մասին: Եթե ճիշտ ճանապարհը գիտեք, ցույց տվեք մարդկանց: Որքան շատ եք օգնում մյուսներին, այնքան ավելի շատ են նրանք ցանկանում օգնել ձեզ: Սերն ու բարությունը ծնում են սեր ու բարություն:


20. Լսեք ձեր ներքին ձայնին

- Եթե կօգնի, քննարկեք ձեր գաղափարները ամենահարազատ մարդկանց հետ, սակայն վերջինը թող ձեր ներքին ձայնը լինի: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ: Ասեք այն, ինչ պետք է ասեք: Արեք այն, ինչ ձեր սիրտը կհուշի ձեզ:

Շարունակությունը՝ այստեղ
 






Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 25 բան, որ պետք է անեք ձեզ համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (17.09.16) | Հեղինակ: Mari Love W Դիտումներ: 841 | Տեգեր: 25, ձեզ, անեք, ՀԱՄԱՐ, պետք, բան, որ | - Վարկանիշ -: 0.0/0