RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

13 գործողություն, որոնք չեն կատարում հոգեպես ուժեղ մարդիկ  239

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


13 գործողություն, որոնք չեն կատարում հոգեպես ուժեղ մարդիկ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


13 գործողություն, որոնք չեն կատարում հոգեպես ուժեղ մարդիկ

 

1. Նրանք ժամանակն իզուր չեն վատնում: 

Բարոյապես ուժեղ մարդիկ երբեք ձեոքները ծալած չեն նստում՝ բողոքելով հանգամանքներից և այն փաստից, որ իրենց հանդեպ անարդարացի են վարվել: Նրանք պատասխանատվություն են ստանձնում կյանքում իրենց կատարած դերի հանդեպ և ընդունում են այն փաստը, որ կյանքը միշտ չէ, որ թեթև ու արդար է լինում: Եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, նրանք կարող են հանգիստ արձանագրել, որ այդպես էլ է պատահում:

 

2. Նրանք չեն կորցնում ինքնատիրապետումը: 

Նրանք մյուսներին թույլ չեն տալիս ղեկավարել իրենց: Իրավիճակն ապրում են սեփական զգացմունքներով և իրենք են որոշում, թե ինչպես պետք է դրան արձագանքել: Նրանք գիտակցում են, որ իրենց ուժը սեփական արձագանքները վերահսկելու հմտությամբ է արտահայտվում:

 

3. Նրանք փոփոխություններից չեն փախչում: 

Նրանք միշտ պատրաստ են լինում փոփոխությունների: 

 

4. Նրանք ժամանակ չեն ծախսում այն բաների վրա, որոնք չեն կարող կառավարել:

Դուք բարոյապես ուժեղ մարդուց չեք լսի, որ նա բողոքի խցանումներից, ճանապարհին կորած բեռից կամ այլ մարդկանցից, քանի որ նա հասկանում է, որ այդ գործոնները դուրս են իր վերահսկողության տարածքից: Դրա փոխարեն նրանք կենտրոնանում են այն բաների վրա, որոնք իրենց կողմից կառավարելի են, և հաճախ դա հենց նրանց վերաբերմունքն է տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, որից նրանք հմտորեն օգտվում են:

 

5. Նրանք չեն փորձում բոլորին դուր գալ: 

Կան մարդիկ, որոնք միշտ փորձում են բոլորին դուր գալ և կան նաև այնպիսիք, որոնք մշտապես հակադրվում են բոլորին, իրենց «ես»-ը հաստատելու համար: Բայց ոչ առաջիններն են շահում, ոչ էլ երկրորդները: Բարոյապես ուժեղ մարդը գիտակցում է, որ ինքը չպետք է միշտ և բոլորին դուր գա: Նրանք չեն վախենում «ոչ» ասելուց կամ անհրաժեշտության դեպքում հակադիր կարծիք հայտնելուց: Նրանք փորձում են արդարացի լինել, սակայն հարգում են իրենց ժամանակը և կարողանում են հարգալից կերպով մերժել դիմացինին:

 

6. Նրանք չեն վախենում գիտակցված ռիսկի դիմելուց:

Իհարկե խոսքը հիմար ռիսկերի մասին չէ, այլ գիտակցված և մտածված: Նրանք մինչև այդ քայլին դիմելը մանրազնին ծանր ու թեթև են անում հնարավոր բոլոր կորուստներն ու օգուտները և նոր միայն սկսում գործել:

 

7. Նրանք անցյալի վրա չեն սևեռվում: 

Բարոյապես ուժեղ մարդը իզուր ժամանակ չի վատնում՝ մտածելով անցյալի և այն մասին, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Նրանք ընդունում են անցյալը և դասեր են քաղում դրանից: Սակայն վատ պահերը նրանք կրկին չեն վերապրում և ափսոսում անցած փառքը: Դրա փոխարեն նրանք ապրում են ներկայով և ապագայի պլաններ են կազմում:

 

8. Նրանք նույն սխալները մի քանի անգամ չեն գործում: 

Բարոյապես ուժեղ մարդիկ իրենց արարքների համար պատասխանատվություն են զգում և սովորում են սեփական սխալների վրա: Արդյունքում նրանք սխալները մի քանի անգամ չեն կրկնում: Դրա փոխարեն նրանք առաջ են շարժվում և ավելի ճիշտ որոշումներ են կայացնում:

 

9. Նրանք չեն նախանձում ուրիշներին իրենց հաջողությունների համար: 

Բարոյապես ուժեղ մարդը կարողանում է գնահատել և ուրախանալ այլ մարդկանց հաջողություններով: Դա շատ կարևոր է: Նրանք իրենց վատ չեն զգում, երբ ուրիշները գերազանցում են իրենց: Դրա փոխարեն նրանք ընդունում են, որ հաջողությունը ձեռք է բերվում դժվարին աշխատանքի արդյունքում և պատրաստ են լինում համառորեն աշխատել սեփական հաջողությանը հասնելու համար:

 

10. Նրանք առաջին անհաջողությունից հետո չեն հանձնվում: 

Յուրաքանչյուր պարտություն ավելի լավ անելու հնարավորություն է: Նույնիսկ մեծ ձեռներեցներն են ընդունում, որ իրենց նախնական փորձերը մեծաթիվ անհաջողությունների են հանգեցրել: Բարոյապես ուժեղ մարդը պատրաստ է լինում երբեք թևաթափ չլինել և շարունակել փորձել այնքան ժամանակ, մինչև հասնի ցանկալիին, քանի որ յուրաքանչյուր պարտություն ավելի է մոտեցնում հաղթանակը:

 

11. Նրանք չեն վախենում մենակությունից: 

Բարոյապես ուժեղ մարդը գնահատում և հաճույք է ստանում այն պահերից, երբ կարողանում է մենակ մնալ սեփական մտքերի հետ: Այդ ժամանակն օգտագործում է մտածելու և նախագծեր կազմելու վրա: Նա անընդհատ կախված չէ ուրիշներից ու նրանց տրամադրություններից: Նրանք կարողանում են երջանիկ լինել թե ուրիշների հետ և թե մենակ ժամանակ:

 

12. Նրանք չեն մտածում, որ ամբողջ աշխարհն իրենց պարտք է: 

Բարոյապես ուժեղ մարդը չի մտածում, որ ուրիշները պետք է հոգ տանեն իր մասին:

 

13. Նրանք ակնթարթային արդյունքների չեն սպասում: 

Բարոյապես ուժեղ մարդն իր եռանդն ու ժամանակը ներդնում է որոշակի չափաբաժիններով և տոնում է իր գործում գրանցվող  յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակը: Նրանք հասկանում են, որ որակական փոփոխությունների հասնելու համար ժամանակ է պահանջվում:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 13 գործողություն, որոնք չեն կատարում հոգեպես ուժեղ մարդիկ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 239 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ