RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

12 սխալ, որոնք փչացնում են կյանքդ  191

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


12 սխալ, որոնք փչացնում են կյանքդ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


12 սխալ, որոնք փչացնում են կյանքդ

 

1. Սխալ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը

Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է շփվել հաջողակ մարդկանց հետ: Նրանք, ովքեր իրենք իրենց ձախողակ են համարում, մշտապես փնտրում ու իրենց ձախողումների համար արդարացումներ են գտնում:
Դրանից հետո նրանք իրենց արդարացումներն այնպես են պատմում՝ ասես դրանք փաստեր են: Եթե դու սկսես հավատալ դրանց, նույնպես կձախողվես: Ամեն ինչ շատ հեշտ է:

Շփվի'ր հաջողակ մարդկանց հետ ու հետևիր, թե ինչպես են նրանք առաջ շարժվում ու սովորիր նրանց քայլերից:

 

2. Բարդ իրավիճակներից խուսափելը

Գիտե"ս, թե ինչ է տեղի ունենում, երբ փախչում ես քո խնդիրներից. դրանք պարզապես հետապնդում են քեզ: 
Պատկերացրու, թե ինչ կլինի, եթե չհավաքես ու չմաքրես սենյակդ. այն գնալով ավելի ու ավելի կհայտնվի խառնաշփոթի, կեղտի մեջ:

Մի պահ կանգնիր ու փորձիր կողքից նայել կյանքիդ ու տես՝ կա՞ն այնպիսի խնդիրներ, որոնք չես կարողանում լուծել կամ դրան դեմ հանդիման դուրս գալ: Եթե կա այդպիսին, ապա տես, թե որն է իրական խնդիրը ու մի բան արա այն լուծելու համար: Եթե քեզ չհաջողվի ամեն ինչ միանգամից լուծել, գոնե սկսած կլինես:

 

3. Մարդկանց՝ քեզ կործանել թույլ տալը

Որոշ մարդիկ կան, ովքեր պարզապես կործանում են քեզ ու՝ իրենց շրջապատում բոլորին: Այսպիսի մարդիկ քիչ են, սակայն նրանց կողմից վնասն ահռելի է: Դու կճանաչես նրանց, որովհետև նրանք տրորում են երազանքներդ, ձևացնում են, թե օգնում են, երբ իրականում պարզապես կործանում են քեզ: Դու միանգամից կճանաչես նրանց, երբ կզգաս, թե որքան ճնշված ես զգում, երբ նրանք կողքիդ են: 
Այսպիսի մարդկանց հանիր ձեր կյանքից ու կտեսնես, թե կյանքումդ ամեն ինչ ինչպես է փոխվում:

 

4. Պատասխանատվություն չկրելը

Մեր օրերում շատերը պատասխանատվությունը շփոթում են մեղավորության հետ:

Նրանք կարծում են, որ եթե ընդունեն, որ իրենց քայլերն են ինչ-որ բանի պատճառը, ապա նրանք դրա համար կմեղադրվեն: Սա սխալ մտածելակերպ է, որը հիմնվել է հասարակության կողմից, որը ուզում է բոլորին պասիվ ու ոչինչ չանելու դիրքում տեսնել: Մարդիկ վախենում են որևէ բանի համար պատասխանատվություն կրելուց՝ վախենալով մյուսների կարծիքներից, սակայն, փոխարենը պետք է նախաձեռնող լինեք ու պատասխանատվություն կրեք ձեր արածների համար: Անգործությունն է ամենամեծ մեղքը և ո՛չ թե նախաձեռնողականությունը: Եթե շրջապատում ինչ-որ մեկին դուր չի գալիս քո եռանդն ու ակտիվությունը, ապա դու սխալ շրջապատում ես: Գտիր այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են գործել ու դուրս արի, սարեր շուռ տուր նրանց հետ:

 

 5. Լինել այն մեկը, ով իրականում չես

Երբ մյուսների հավանությանն արժանանալու համար փորձում ես լինել մեկը, ով չես, դու վնասում ես ինքդ քեզ երկու պատճառով.

Առաջինը՝ դու ընդունում ես, որ արժանի չես, որ քեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կաս, ինչը սխալ է: Ե՛վ դու, ինչպեսև մյուսները, հենց իրենց առանձնահատկություններով հրաշալի են ու արժանի ընդունված լինելու: Դու չափազանց շատ բան ունես աշխարհին տալու, եթե լինես այնպիսին, ինչպիսին կաս, որովհետև այն, ինչ կարող ես անել, չի կարող անել ուրիշ ոչ ոք... այն դեպքում, երբ շատերը ընտրում են անելու այդ միևնույն բանը մյուսների կողմից ընդունված լինելու համար:
Եվ երկրորդը՝ եթե մյուսներին դուր չի գալիս, թե ինչպիսին ես դու, նշանակում է, որ դու միջավայրում ես: 
Երբեմն չափազանց երկար ժամանակ է պահանջվում քո տեսակի մարդկանց գտնելը, գտնելը այն մարդկանց, ովքեր նույն մտածելակերպը կունենան: Հեշտ չէ, երբ շրջապատից տարբերվող, բոլորովին այլ մտածելակերպ ունես: Այնպես որ, ուղղակի փնտրիր քո՛ «խումբը»: Դա կարող է հեշտ չլինել, սակայն ամեն մի վայրկյանը, անկասկած, արժանի կլինի դրան:

 

 6. Ձախողվելուց վախենալը

Կյանքում չկա գոնե մեկը, ով սխալված չլինի, և հենց այդ սխալներն են, որոնք ի վերջո հաջողության են բերում. չէ՞ որ եթե չփորձես, երբեք էլ չես իմանա արդյունքը: Միակ սխալն ու իրական ձախողումը ձախողվելուց վախենալն է: Որովհետև յուրաքանչյուր քայլ, որ մենք կատարում ենք, իր արժեքավոր հետքն է թողնում մեր կյանքի վրա: Ու հենց այդ ձախումներն են, որոնց արդյունքում դառնում ենք այն, ինչ կանք: Այնպես որ, նախաձեռնող եղիր ու մի՛ թաքնվիր: Եթե թաքնվես, ոչինչ էլ չես անի ու չես հարգի քեզ դրա համար, ինչը, հավատա՛, որ կարևոր է:

 

 7. Սպասել, մինչև որ պատրաստ կլինես

Կյանքը զվարճալի է: Ամեն ինչ կարող է այստեղ լինել մի պահ ու անհետանալ հաջորդ պահին: Եթե ինչ-որ կարևոր բան ես ուզում անել, դա պետք է անել հենց հիմա, հենց այս պահին: Եվ հիշի՛ր, ոչ ոք էլ երբեք չունի պատրաստ լինելու զգացումը, և մինչ դու տատանվես ու մտածես, թե պատրաստ չես, հնարավորությունները կսպառվեն, ժամանակն էլ երբեք չի սպասի, այնպես որ, կրկին պետք է նշել` նախաձեռնող եղիր:

 

 8. Մշտապես քեզ վերջին տեղում թողնելը

Քո կյանքը մի քանի մասերի է բաժանված. բոլոր այդ մասերը պետք է հավասարակշռության մեջ լինեն միմյանց հետ, այլապես կարող են քանդվել: Ինչպե՞ս կարող ես միշտ հասնել ուրիշներին ու ուժեղ լինել բոլորի համար, երբ տկար ու ուժասպառ ես: 
Հանգիստ քնիր, լավ սնվիր, հետևիր առողջությանդ, անձնական կյանքիդ: Եվ հիշի՛ր, եթե ինքդ քո մասին հոգ չտանես ու ուժասպառ լինես, չի լինի այն մեկը, ով կհասնի մյուսներին ու կօգնի: Դու պարտավորված ես ինքդ քո մասին հոգ տանելու:

 

 9. Նախանձ լինելը

Նախանձ մարդիկ չարությամբ են լցվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն մի բան, որ իրենք չունեն և ուզում են ունենալ: 
Եթե դու չարությամբ լցված փորձես վնասել ինչ-որ մեկին, դրանով կվնասես ինքդ քեզ: Ինչպես ուզում ես, կոչիր դրան` կարմա կամ մեկ այլ բան, սակայն դա ճշմարտություն է: 
Փոխարենը գնա ու հարցրու այդ մարդկանց, թե ինչպես են հասել իրենց ուզածին: Կյանքում չկա մի բան, որին հնարավոր չի լինի հասնել, գնա ու սովորիր, թե ինչպես է պետք դա անել ու առաջ շարժվիր:

 

10. Բողոքել ու պատրաստ չլինել որևէ բան անելու՝ այն ուղղելու համար

Շատ մարդիկ են բողոքում ու ավելացնում` «ոչինչ հնարավոր չէ անել»: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է այդպես: 
Եթե ինչ-որ բան սխալ է, դու պետք է բողոքես, սակայն ոչ այն դեպքում, երբ չունես դրա լուծումը:

 

11. Մտածելը, թե դու պարզապես միս ու ոսկոր ես

Դու պարզապես միս ու ոսկոր չես, դու շատ ավելին ես` հոգևոր էակ: Եթե դպարզապես միս ու ոսկոր լինեիր, չէին ստեղծվի այն արվեստի աշխատանքները, որոնք այդքան ոգեշնչում են պարունակում իրենց մեջ: 
Կովերը չեն հորինում երաժշտական գլուխգործոցներ: Մենք կենդանիներ չենք, մենք շատ ավելին ենք:

 

12. Մյուսներին մեղադրելը

Մյուսներին մեղադրելը սխալ է ու բացասական, սուտ է, որով մենք ինքներս մեզ խաբում ենք: Յուրաքանչյուր բան, որ մեր կյանքում պատահում է, մեր քայլերի ու մեր ընտրության հետևանքն է: Եվ եթե ինչ-որ բան սխալ է, սա դեռ չի նշանակում, որ վատ մարդ ենք, ո՛չ: Սխալներ բոլորս ենք կատարում ենք. դրանք մեզ սովորեցնում են ճիշտ ապրել: 

 


 

HD որակով դիտել այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 12 սխալ, որոնք փչացնում են կյանքդ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 191 | - Վարկանիշ -: 0.0/0