RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

10 վնասակար մոտեցումներ, որոնցից արժե ազատվել (ղեկավարների և ոչ միայն նրանց համար)  1430

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


10 վնասակար մոտեցումներ, որոնցից արժե ազատվել (ղեկավարների և ոչ միայն նրանց համար)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Երբեմն բիզնեսի մեջ բավարարվածության և ուրախության ճանապարհն այն չէ, թե ինչ ես անում, այլ թե ինչ չես անում: Օրինակ՝ մտածիր, թե ինչ կպատահի, եթե դու հետևյալ 10 սովորույթները դադարեցնես.
 

1. Մեղադրել

Մարդիկ սխալներ են գործում: Աշխատողները չեն արդարացնում ձեր սպասելիքները, իսկ առաքողները չեն առաքում ժամանակին: Դուք մեղադրում եք նրանց ձեր խնդիրների համար: Բայց, թերևս, դուք էլ մեղադրելու տեղ ունեք: Միգուցե բավական չեք պատրաստել նրանց կամ չափից շատ եք պահանջել չափից շուտ: Նեղության ու անհաջողության ժամանակ պատասխանատվություն վերցնելը զորացնող հատկություն ունի աշխատողների և թիմի վրա, որովհետև դուք կենտրոնանում եք բաներն ավելի խելացի անելու վրա: Իսկ երբ գործերն ավելի խելացի ու լավ են ընթանում, դուք էլ ձեզ ավելի լավ եք զգում:

2. Տպավորություն թողնել

Ձեզ ոչ ոք չի սիրում ձեր հագուստի, մեքենայի, պաշտոնի, ունեցվածքի կամ նվաճումների համար: Դրանք բոլորը առարկաներ են: Մարդիկ կարող է սիրեն ձեր ունեցածը, բայց դա չի նշանակում նրանք սիրում են ձեզ: Մակերեսորեն ձեզ կսիրեն ձեր ունեցվածքի համար, բայց մակերեսայնորեն նշանակում է անէականորեն: Իսկ ո՞ւմ է պետք այն հարաբերությունը, որոնք ըստ էության չեն: Իրական ու արժեքի հիման վրա ստեղծված հարաբերությունները ձեզ ուրախություն կբերեն, իսկ իրական ու էական հարաբերությունները ձևավորվում են միայն այն ժամանակ, երբ դուք դադարում եք մարդկանց տպավորել և սկսում եք փորձել ներկայանալ այն, ինչ որ կաք: Առանց ավելորդ տպավորությունների:

3. Կառչել

Երբ մի բանից վախենում եք կամ անապահով զգում, դուք սկսում եք պինդ բռնվել ձեր իմացածից, թեև դուք գիտեք, որ այն, ինչ գիտեք, այնքան էլ լավ չէ ձեզ համար: Վախի կամ անապահովության բացակայությունը նույնպես երջանկություն չէ: Մի՛ կառչեք ձեր իմացածից, երբ գիտեք, որ այն այնքան էլ լավ չէ ձեզ համար: Թողեք այն, երբ հարկ է, և փորձեք նոր մոտեցումներ: Եթե նույնիսկ դուք չհաջողեք, ապա միայն այն պատճառով, որ նոր բան փորձեցիք, դուք ձեզ լավ կզգաք:

4. Մի' ընդհատեք

Ընդհատելը միայն անքաղաքավարություն չէ: Երբ դիմացինին ընդհատում ես, դրանով նրան ասում ես, որ չես լսում, որ հասկանաս, այլ լսում ես, որ որոշես, թե ինչ ես ասելու: Ուզո՞ւմ եք, որ մարդիկ սիրեն ձեզ: Լսե'ք, թե ինչ են ասում: Կենտրոնացե'ք նրանց ասածի վրա: Հարցեր տվեք: Դրանք կօգնեն, որ ավելի լավ հասկանաք դիմացինի ասածը: Նրանք կսիրեն ձեզ, իսկ ձեզ դուր կգա սիրված լինելու զգացումը:

5. Մի նվնվացեք

Նվնվալը միշտ բարդացնում է իրավիճակը, քանի որ ձեր խոսքերն իշխանություն ունեն ձեզ վրա: Երբ գործը վատ է գնում, նվնվալու և բողոքելու փոխարեն ջանք թափեք իրավիճակը շտկելու: Մի' կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչն է սխալ, այլ թե դուք ինչպես կշտկեիք իրավիճակը: Ձեր ընկերներին էլ նույն խրատը տվեք: Ընկերը ընկերոջ բողոքն ու նվնվոցը լսելու համար չէ միայն, այլ նաև օգնելու բարելավելու ընկերոջ կյանքը:

6. Մի իշխեք

Հասկացանք, որ դուք ղեկավարն եք: Բայց դուք կարող եք վերահսկել ու իշխել միայն ձեզ: Իշխող վերահսկումը երկար չի գնա: Այն հաճախ պահանջում է ուժի գործադրում, վախ, անհարկի հեղինակություն կամ որոշակի աստիճանի ճնշում: Սրանցից ոչ մեկր ձեզ չի թողնի, որ լավ զգաք: Այնպիսի մարդկանց գտեք, որ ուզում են ձեզ հետ այնտեղ գնալ, ուր դուք եք ուզում հասցնել ձեր ընկերությունը: Նրանք ավելի շատ կաշխատեն, ավելի շատ հաճույք կստանան գործից և ավելի լավ հարաբերություններ կստեղծեն գործնական և անհատական հողի վրա:

7. Մի քննադատեք չափից շատ

Թերևս դուք ավելի կրթված եք ու ավելի փորձառություն ունեք, բայց դա ձեզ չի դարձնում ավելի իմաստուն, ավելի լավ ու ավելի խելացի: Դուք՝ որպես գործիչ, կառավարիչ, անզուգական չեք, այլ այս ամենը ձեզ միայն դարձնում են այն, ինչ որ եք: Ամեն մարդ տարբեր է՝ ոչ թե լավ կամ վատ, այլ պարզապես տարբեր: ԳՆԱՀԱՏԵ'Ք այդ տարբերությունը, այլ ոչ թե թերությունները և դուք ձեզ, ընկերներին ու գործը կտեսնեք ավելի լուսավոր բարձունքում:

8. Չափից շատ մի' քարոզեք

Զգո՛ւյշ եղեք: Չափից շատ քարոզելն էլ քննադատության պես մի բան է: Իսկ այդտեղից մինչև դատել ընդամենը մի քայլ է: Երբ շատ եք բարձրանում, սկսում եք մարդկանց վերևից նայել ու ձեզ թվում է, թե ամեն ինչ գիտեք բոլորի մասին: Այնուհետև սկսում եք մարդկանց գլխին քարոզներ կարդալ ավարտաճառերի տեսքով, այլ ոչ թե մտքի խորությամբ: Այդ ժամանակ մարդիկ կսկսեն ձեզ լսել, բայց ականջ չեն դնի:

9. Մի' դոփեք անցյալի վրա

Երբ դասը սովորել եք, անցյալը շատ արժեքավոր է: Սովորե'ք անցյալի սխալներից, սովորե'ք ուրիշի սխալներից ու անցեք առաջ: Բայց սա կախված է նպատակի վրա ձեր կենտրոնանալու կարողության աստիճանից: Անցյալն ընդամենը ուսուցանելու համար է: Այն չի բնութագրում ձեր ներկան, եթե դուք ճիշտ դաս եք քաղում անցյալից ու անցնում առաջ՝ կերտելու ձեր ապագան: Պարզապես տեսեք՝ ինչն էր սխալ և թե դուք ինչ կարող եք անել, որ հաջորդ անգամ այդ սխալը չկրկնվի:

10. Մի' վախեցեք

Բոլորս ինչ-որ բանից միշտ վախենում ենք: Հետևաբար, հաճախ տատանվում ենք վճռական որոշումներ կայացնելուց: Շաբաթներն ու տարիներն անցնում են, իսկ մեր երազները մնում անկատար: Մի' թողեք, որ վախը հետ պահի ձեզ ձեր բարի նպատակներից: Մի' թողեք, որ ձեր երազանքներն անկատար մնան: Ինչ բարի նպատակ որ ունեք, սկսեք ի կատար ածել այսօ'ր: Ձեր վախը մի կո'ղմ դրեք ու սկսեք այսօր: Հակառակ դեպքում այսօրը կգնա, ու վաղը կգա, իսկ այսօրը կգնա հավիտյան: Հիշե՛ք՝ բիզնես սկսելու համար քաջություն է պահանջվում: Այս օրը, որ դու ունես քո ամենաթանկ ակտիվներից մեկն է: Սկսի'ր այսօր քո հողի վրա:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 վնասակար մոտեցումներ, որոնցից արժե ազատվել (ղեկավարների և ոչ միայն նրանց համար)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Admin (01.03.13) Դիտումներ: 1430 | Տեգեր: կարիերա, Հոգեբանական, աշխատանք | - Վարկանիշ -: 0.0/0