RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

10 սխալ, որ բնորոշ է բոլորիս. Ի՞նչ անել հետագայում ափսոսանքներից խուսափելու համար  179

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


10 սխալ, որ բնորոշ է բոլորիս. Ի՞նչ անել հետագայում ափսոսանքներից խուսափելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ափսոսանքներից ամբողջովին խուսափելը դժվար է կյանքում, սակայն կարևոր է դրանցից  ժամանակին դաս քաղելն ու կյանքն իրականում ապրելը: Ահա այն մի քանի սխալները, որոնք պետք է դադարել թույլ տալ` ապագայում սխալներից խուսափելու hամար:

 

10 սխալ, որ բնորոշ է բոլորիս. Ի՞նչ անել հետագայում ափսոսանքներից խուսափելու համար

 

1.  Ուրիշի երազանքի հետևելը

Չիրականացված երազանքների ցավը շատ ավելի ուժեղ է, քան հիասթափության ցավը: Քսան, երեսուն կամ քառասուն տարի այս պահից հետո շատ ավել քիչ հավանական է, որ հիասթափված լինես նրա համար, որ չես հետևել կարիերայի այն ուղղուն, որն ընտրել են ծնողներդ, սակայն դու կափսոսաս, որ չես հետևել քո կյանքի իրական կրքերին ու իրականացրել այն, ինչ իրականում ինքդ ես ցանկացել:  
Ինքդ քեզ լավություն արա ու դադարիր ապրել ուրիշերի երազանքներով: Ապրիր քո սեփական կյանքը: Ի վերջո սա քո կյանքն է, այդպես չէ՞:

 

2.  Սիրելի մարդկանց թերագնահատելը

Քո երեխաներն ընդմիշտ երեխաներ չեն մնա: Եթե չօգտագործես այս ժամանակը, քանի դեռ նրանք դեռահաս են, շուտով դու այն կկորցնես, երբ նրանք արդեն հասուն լինեն և երեխաներիդ հետ լինելու հնարավորությունն ընդմիշտ կկորցնես: Ծնողներդ նույնպես հավերժ չեն ապրի: Դու քեզ հետո երբեք չես ների, որ չես ասել ու ցույց չես տվել նրանց, թե որքան թանկ են քեզ համար, երբ նրանք այլևս չլինեն:  Ժամանակ անցկացու և իսկապես շփվիր նրանց հետ, ում սիրում ես:

 

3.  Մեկ այլ մարդ ձևանալը

Հասարակությունը մեզնից ամեն ինչ սպասում է որոշակի ձևով անել: Եվ չնայած հեշտ է  հասարակության ճնշումներին չդիմանալը, սակայն երբեք մի՛ փոխվիր միայն նրա համար, որ մարդիկ սիրեն քեզ: Մի՛ ապրիր կյանքդ՝ ձևացնելով քեզ այն մարդը, ով չես, միայն նրա համար, որ ընդունված լինես: Եղիր նա, ով կաս: Ամենաոգեշնչող մարդիկ, ումով կարելի է հիանալ, այն մարդիկ են, ովքեր հավատարիմ են մնում իրենք իրենց: Երբ  դու դու ես, հարմարավետ ես զգում քո մաշկի մեջ: Դու դեպի քեզ  ես ձգում քեզ նման մտածող մարդկանց, ովքեր սիրում են քեզ նրա համար, ով կաս և ովքեր քեզ կօգնեն ապրել ամենագոհացուցիչ կյանքը, որ կարող ես:

 

4.  Բոլոր կամուրջներն այրելը

Ինչպես հին ասացվածքն է ասում. «բարի եղիր բոլոր այն մարդկանց նկատմամբ, որ կհանդիպես բարձրանալիս, որովհետև դու կարող ես նրանց կարիքն ունենալ, իջնելիս»: Կարող է քեզ դուր չգալ այս միտքը, սակայն կյանքը վերելքներով ու վայրէջքներով մի ճամփորդություն է: Այսօր դու կարող ես հաջողության ալիքները բռնել անձնական ու մասնագիտական կյանքում, սակայն ով գիտի, թե ինչ է պահված վաղվա համար:  Մի՛ այրիր անցյալի այն կամուրջները, որոնք օգնել են քեզ հասնել այնտեղ, որտեղ այժմ կաս, այդ թվում հին ընկերություններն ու ծանոթությունները: Դու կարող ես նրանց կարիքն ունենալ ապագայում:

 

5.  Ամեն անգամ ստելը

Շատ մարդիկ այնքան հեշտությամբ են խաբում, որ դա դառնում է նրանց երկրորդ բնույթը: Այնինչ այս մարդիկ չեն գիտակցում, մինչև որ արդեն ուշ չի լինում, որ ստերը հարաբերություններ ու ընտանիքներ են կործանում, ու հաճախ` վերջնականապես:  Իրական հարաբերությունները չեն կարող երկար տևել, եթե դրանք ստերի վրա են հիմնված: Ստիր ու հետագայում կափսոսաս բոլոր այդ ստերիդ համար: Ճմարտությունն ասա ու երբեք կյանքում քեզ ծանրացած չես զգա ափսոսանքներով:

 

6.  Պահն ապրելը մոռանալը

Կյանքը հոսում է: Մի՛ թաղվիր ժամանակակից կյանքի խելահեղ շտապողականության մեջ ու մի՛ մոռացիր վայելել այն փոքրիկ պահերը, որոնք կյանքը արժանի են դարձնում ապրել:  Դադարիր այդքան շատ աշխատել ու սովորիր գնահատել այն ամենն, ինչ շրջապատում է քեզ և նրանց, ովքեր կողքիդ են հիմա: Չկա ավելի վատ բան, քան հասնելը նպատակներին ու հայտնաբերելը, որ դու չգիտես, թե ինչպես ես հասել այդտեղ:

 

7.  Իրական սիրուց հրաժարվելը

Սիրո համար շատերն են ափսոսանք ապրում կյանքում: Շատ անգամներ մարդիկ մերժում են իրական սերը, որովհետև վախենում են դրանից, չեն գիտակցում դա կամ էլ չափազանց զբաղված են այլ բաների հետևից գնալով: Ինքդ քեզ մերժելով սիրելու ու սիրված լինելու հնարավորությունից` դու զրկում ես այն միակ իրական բանից, որը կյանքը արժանի է դարձում ապրելու համար: 
Բոլորից ընդունիր մաքուր սերն ու ինքդ այն առատաձեռնորեն տուր:  Եթե այնքան բախտավոր լինես, որ իրական ռոմանտիկ սեր գտնես, գնահատիր այն ու ջերմեռանդորեն պաշտպանիր, որքան որ կարող ես: Մենք մեր սիրո մասին սկսում ենք մտածել միայն  տասնամյակներ հետո: Թույլ մի՛ տուր, որ սրա համար կյանքում երբևէ զղջաս:

 

8.  Մյուսներին երջանկությունից զրկելը

Լավություն արա բոլորին ու երջանկություն տարածիր: Այն արժևորում է սեփական կյանքդ ու մյուսներին իսկապես երջանիկ դարձնում: Երբ արդեն բավականին մեծ լինես ու հետ նայես, ժպիտով կհիշես բոլոր այն դեպքերը, երբ ինչ-որ մեկին օգնել ու երջանկացրել ես և կամ ոգեշնչել՝  լավագույնը լինել: Կյանքի վերջում կարևոր չեն այն գումարը կամ նյութական սեփականությունները, որ կուտակել ես, այլ՝ թե քանի կյանքերի ես կարողացել «դիպչել»: 

 

9.  Քեզ ու մյուսներին չպաշտպանելը

Աշխարհում չափազանց շատ է անարդարությունը: Այս անարդարությունը շարունակվում է, որովհետև քիչ են այնպիսի մարդիկ, ովքեր կպաշտպանեն արդարն ու ճշմարիտը: Երբեք պասիվ մի՛ կանգնիր ու նայիր, թե ինչպես է անարդարություն տեղի ունենում աչքիդ առջև: Քաջությամբ պաշտպանիր մյուսներին ու ինքդ քեզ:  Ավելի լավ է մեռնել արժեքավոր մի բանի համար, քան ապրել անիմաստ:  Երբ ծերանաս, հպարտությամբ կհիշես բոլոր այն պահերը, որ օգտագործել ես աշխարհն ավելի լավ վայր դարձնելու համար և ոչ թե պասիվ նստել ես ու հետևել, թե ինչպես են անարդարությունները շարունակում պատահել շուրջդ:

 

10.  Սեփական առողջությունն ու բարեկեցությունն անտեսելը

Քո առողջությունը քո կյանքն է: Երբեք մի՛ անտեսիր այն: Հոգ տար ինքդ քո մասին: Ճիշտ սնվիր ու մարմնամարզությամբ զբաղվիր: Մի՛ եղիր այն մարդկանց նման, ովքեր իենց առողջության մասին մտածում են միայն այն ժամանակ, երբ հիվանդ են: Եվ հիշի՛ր, դու պետք է նախ հոգ տանես ինքդ քո մասին, որպեսզի կարողանաս հոգ  տանել նաև մյուսների մասին:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 սխալ, որ բնորոշ է բոլորիս. Ի՞նչ անել հետագայում ափսոսանքներից խուսափելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 179 | - Վարկանիշ -: 0.0/0