RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

10 բան, որ պետք է անես հենց հիմա  291

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


10 բան, որ պետք է անես հենց հիմա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


30 բան, որ պետք է անես հենց հիմա (մաս 1-ին)

 

1. Սկսեք ժամանակ անցկացնել ճիշտ մարդկանց հետ: Սրանք այն մարդիկ են, ում ներկայությունը դուք վայելում եք, և ովքեր առողջ ու ոգեշնչող ձևերով քաջալերում են ձեզ և ոգևորում դառնալ ավելի լավը: Սրանք այն մարդիկ են, ովքեր ձեզ ստիպում են ավելի կենդանի զգալ, ու առանց որևէ նախապայմանների դառնալ այն մեկը, ով ուզում եք դառնալ:

2. Սկսեք ձեր խնդիրներին դուրս գալ դեմ հանդիման: Ձեր խնդիրները չեն որոշում են, թե ով եք դուք, այլ այն, թե ինչպես եք կարողանում հաղթահարել դրանք, ու թե ինչպես եք արձագանքում դրանց: Խնդիրները չեն անհետանա, մինչև դուք որևէ քայլ չձեռնարկեք: Արեք այն, ինչ կարող եք անել, երբ կարող եք անել ու գիտեկցել, թե ինչ եք արել: Ամեն ինչ կախված է այն փոքրիկ քայլերից, որ կատարում եք դեպի ճիշտ ուղղություն: Այս փոքրիկ քայլերը կարևոր են ու, միավորվելով դառնում են մղոններ, որոնք դուք անցնում եք կյանքի երկար ճանապարհորդության ընթացքում:

3. Սկսեք ամեն ինչում ինքներդ ձեզ հետ ազնիվ լինել:  Ազնիվ եղեք այն բաների հանդեպ, որ ճիշտ են, ու այն բաների հանդեպ, որ անհրաժեշտ է փոխել: Ազնիվ եղեք այն հարցի շուրջ, թե ինչի եք ցանկանում հասնել ու ով եք ուզում դառնալ: Ազնիվ եղեք ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի շուրջ: Որովհետև դու միակ մարդն ես, որի վրա կարող ես հույս դնել: Ճշմարտության համար փնտրիր հոգիդ, այնպես որ, իսկապես հասկանաս, թե ով ես դու: Երբ անես դա, դու ավելի լավ կհասկանաս՝ որտեղ ես հիմա և ինչպես ես հասել այստեղ, և դու ավելի լավ կհասկանաս, թե ուր ես ուզում գնալ:

4. Քո սեփական երջանկությունը առաջնային թող լինի քեզ համար: Քո կարիքները կարևոր են: Եթե դու ինքդ քեզ չգնահատես, հոգ չտանես ու քո համար չպայքարես, դու կվնասես քեզ: Հիշիր՝ հնարավոր է հոգ տանել ինքդ քո մասին՝ միաժամանակ հոգ տանելով նաև մյուսների նկատմամբ: Երբ քո կարիքները հոգաս, ավելի շատ հնարավորություն կունենաս օգնելու ու հոգալու մյուսների կարիքները:

5. Եղիր նա, ով կաս՝ անկեղծ, իսկական ու հպարտ: Փորձելով լինել մեկը, ով իրականում չես, նշանակում է վատնել քո իրական եսն ու անհատականությունը: Ընդունիր այն մարդուն, որ կա քո ներսում, որ ունի այնպիսի գեղեցիկ մտքեր, գաղափարներ, ուժեղ կողմեր ու այնպիսի գեղեցկություն, որ չունի ուրիշ մեկը: Եղիր այն մեկը, որին ճանաչում ես, որ դու ես, եղիր քո լավագույն տեսակը: Եղիր իսկական ու իրական «դուն», ու եթե սիրտդ չես կարողանում դնել ինչ-որ տեղ, ուղղակի դուրս արի այդտեղից:

6. Սկսիր նկատել ու ապրել ներկայով: Այս պահը հրաշք է: Այս պահը միակն է, որ կարող ես երաշխավորված լինել, որ ունես: Այս պահն է հենց կյանքը: Այնպես որ, դադարիր մտածել, թե ապագայում ամեն ինչ որքան հրաշալի կարող է լինել: Դադարիր անընդմեջ մտածել այն ամենի մասին, ինչ պատահել է կամ էլ չի պատահել անցյալում: Սովորիր լինել «այստեղ և հիմա» ու կյանքն այնպես ապրել, ինչպես այն տեղի է ունենում: Աշխարհը գնահատեք այն գեղեցկության համար, որ այն այժմ կրում է իր մեջ:

7. Սկսեք գնահատել այն դասերը, որոնք սովորեցրել են ձեզ ձեր սխալները: Սխալվելը բնական է, դա դեպի առաջընթաց տանող քայլն է: Եթե դու ժամանակ առ ժամանակ չես ընկնում՝ նշանակում է՝ դու չես փորձում ու չես սովորում: Ռիսկի դիմեք, թափառեք, ընկեք, իսկ հետո կանգնեք ու նորից շարունակեք առաջ քայլել ու նորից փորձել: Գնահատեք այն, որ դուք ինքներդ եք ձեզ առաջ մղում, սովորում եք, աճում եք ու զարգանում: Հսկայական հաջողությունների հասնում եք ձախողումներով լի երկար ճանապարհն անցնելուց հետո: Ձեր «սխալներից» մեկը կարող է լինել մեծ հաջողություններին կապող օղակը:

8. Սկսիր ավելի բարեհամբույր լինել ինքդ քո նկատմամբ: Եթե ընկեր ունենայիր, ով քեզ հետ խոսեր այն նույն տոնով, որով դու ես խոսում քեզ հետ, որքա՞ն երկար կթողնեիր նրան լինել քո ընկերը: Այն, թե ինչպես ես վարվում ինքդ քեզ հետ, չափանիշ է մյուսների համար նույն կերպ քեզ հետ վարվելու համար: Դու պետք է սիրես քո իրական եսը, այլապես ոչ ոք դա չի անի:

9. Սկսիր վայելել այն բաները, որ արդեն ունես: Մեզնից շատերի խնդիրը այն է, որ մենք կարծում ենք, թե երջանիկ կլինենք, երբ կյանքում հասնենք ինչ-որ մակարդակի, որում գտնվում են ուրիշները, օրինակ, քո գործընկերները, ընկերոջդ ընկերը, ով առանձնատուն ունի, որտեղ անց է կացնում իր ազատ ժամանակը: Ցավոք, որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի հասնես այդտեղ, և երբ տեղ ես հասնում, շատ հավանական է, որ արդեն սկսես մտածել մեկ այլ բանի մասին: Այսպես դու ուղղակի կանցկացնես քո ողջ կյանքը՝ ամեն անգամ ինչ-որ բաների հետևից գնալով, արդյունքում մոռանալով ու անտեսելով այն ամենը, ինչ ունես ու կարող ես վայելել այդ պահին: Այնպես որ, ամեն անգամ առավոտյան արթնանալով գնահատեք այն, թե որտեղ եք ու թե ինչ ունեք:

10. Սկսիր ստեղծել քո սեփական երջանկությունը:  Եթե դու սպասում ես, որ ինչ-որ մեկը կհայտնվի քո կյանքում ու կերջանկացնի քեզ, ապա դու ուղղակի ժամանակ ես վատնում: Եղիր այն փոփոխությունը, որը ուզում ես տեսնել աշխարհում: Ժպտա, որովհետև կարող ես, ընտրիր երջանկությունը: Ուրախ եղիր քո եսի համար, թույլ տուր, որ դրական տրամադրվածությունդ ոգեշնչի քեզ վաղվան տանող ճանապարհորդությանդ ընթացքում:

Երջանկությունը շատ հաճախ գտնվում է այն ժամանակ և այնտեղ, որտեղ որոշում ես փնտրել: Եթե դու երջանկությունը փնտրես հնարավորությունների մեջ, ի վերջո դու կգտնես այն: Սակայն եթե դու անընդմեջ ինչ-որ ուրիշ բան փնտրես, ցավոք, դու դա էլ կգտնես:



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 բան, որ պետք է անես հենց հիմա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 291 | - Վարկանիշ -: 0.0/0