RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կատարյալ սեքս հղիության համար  5773

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   mybaby.am


Կատարյալ սեքս հղիության համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ




Հղիության համար անհրաժեշտ պայմաններից են` բժշկական հետազոտությունը, սերմնազատման ճիշտ հաշվարկները և հոգեբանական տրամադրվածությունը: Բայց ամենակարևորը իհարկե ընթացքն է: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական ակտը, որպեսզի դուք հասնեք հղիությանը:

Առաջինը` այն պետք է լինի կանոնավոր: Այսինքն պետք չէ ծախսել բոլոր ուժերը ակտիվ գործողությունների վրա միայն ձվազատման ժամանակ, աշխատեք զբաղվել սեքսով 2 օրը մեկ ամբողջ ամսվա ընթացկում: Ինչու՞: Եթե ընդմիջումները շատ երկար են (մեկ շաբաթից ավել), դա կարող է թերի սերմնաբջիջների կուտակման պատճառ հանդիսանալ, ինչի հետևանքով կարող է սկսվել թերի հղիություն (վաղ ընդհատում կամ իծնե թերհասություն): Նաև ձեռնպահ մնալը ազդում է շատ կարևոր ցուցանիշի`սերմնաբջիջների շարժունակության վրա: Սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել սեքսով ամեն օր, դա ազդում է սերմնահեղուկի որակի և չափի վրա:

Երկրորդը` դիրքը: Լավագույն դիրքը սեռական ակտի ժամանակ համարվում է միսիոներականը, այսինքն` տղամարդը վերևում: Այդ դիրքով ապահովվում է առնանդամի լավագույն մուտքը հեշտոց և սերմնաբջիջների արագ և հեշտ ներթափանցումը արգանդ: Սակայն, եթե արգանդի դիրքի շեղումներ կան, ապա լավագույն դիրքը ծունկ-արմնկային դիրքն է: Ընթացքից հետո ցանկալի է 10-15 րոպե պառկել փորի վրա կամ ծնկները ծալել, բարձ դնել մեջքի տակ:


Ամեն դեպքում հղիանալ ցանկացող կնոջը խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից հետո վազել և թռվռալ, առավեևս ցնցուղ ընդունել և ներլվացում անել: Ներլվացումը կարող է խախտել հեշտոցի նորմալ թթվայնությունը:

Սեքսի կարևորագույն մասը նրանից հաճույք ստանալն է: Զուտ մեխանիկական գործողությունները, որոնք ուղղված են արագ նպատակին հասնելուն, արագ կհոգնեցնեն ամուսիններին: Բժիշկները նույնպես պնդում են, որ կանանց օրգազմում հղիության հավանականությունը բարձրանում է օրգազմի ժամանակ, քանի որ արգանդի վզիկը կծկվում է և ասես ձգում է իր մեջ սերմնաբջիջները:


Եվ վերջում մի անգամ ևս հղիության հնարավոր ժամանակի մասին`կատարյալը` 2-3 օր ձվազատումից առաջ: Այն կարելի է հաշվարկել բազալ ջերմաստիճանի գրաֆիկի կամ հատուկ թեստերի միջոցով: Գիտնականները նաև պարզել են, որ ձվազատման ժամանակ աճում է կանանց սեքսուալ ակտիվությունը, դրա համար էլ լիբիդոի աճը կարելի է ընդունել որպես ձվազատման նշաններից մեկը:


Ինչու՞ է հղիության համար կատարյալ ժամանակը 2-3 օր ձվազատումից առաջ: Բանն այն, որ հեշտոցում սերմնաբջիջները կենսունակ են 3-7 օր, իսկ ձվաբջիջը  հասունանալուց հետո միայն մեկ օր:


Նաև հաշվի առեք, որ առողջ կնոջ մոտ տարվա մեջ 1-2 շրջափուլի ժամանակ ձվազատում կարող է տեղի  չունենալ: Անհանգստանալու և նյարդանալու կարիք չկա, ուղղակի շարունակեք փորձերը հաջորդ շրջափուլի ժամանակ:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կատարյալ սեքս հղիության համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://i41.tinypic.com/50irsj.jpg
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (19.09.12) | Հեղինակ: mybaby.am W Դիտումներ: 5773 | Տեգեր: սեքս, Ընտանեկան, հղիություն | - Վարկանիշ -: 0.0/0