RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքները  4106

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   Լուսին Մկրտչյան


Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ունենալ  սեփական  ոճ,  ասել  է թե  լինել կայացած անհատ, մնալ  ինքդ  քեզ  հետ: Այսօր  հետաքրքիր  մի  մղում  է  նկատվում հայուհիների մոտ, նրանք  ցանկանում  են հագնել  այն  ինչ  իրենց  ընկերուհիները`  կորցնելով  իրենց  "ես"-ը:
Գոյություն  ունեն  հստակ  ձևավորված  ոճեր, որոնք  լրացնելով   կերպարդ, թույլ  են տալիս  լինել  նորաձև  և  էլեգանտ  միաժամանակ, այլ  կերպ  ասած`   մեկ  վրձնահարվածով  ամբողջացնում  են  արտաքին  տեսքդ:

ԴԱՍԱԿԱՆ


Կանայք, որոնք  դասական  ոճի  կողմնակիցներն  են, առանձնանում  են  երկար  և  հարթ  վարսերով, որը  թույլ  է  տալիս  ցանկացած  ձևափոխություն;  Դիմահարդարումը  բնականին  մոտ, սակայն  պարտադիր է սնգույրի  առկայությունը;
Զգեստապահարանը  կազմում  են  կոստյումները  շրջազգեստների  եվ  տաբատների  համադրությամբ, գույների  խիստ  սահմանափակումով:
Թեև  դասական  ոճ  կրել են  բոլոր  ժամանակներում, այնուամենայնիվ  այն  ունի  մի  մեծ  թերություն.    հաճախ  կրելու  դեպքում  շրջապատողների  մոտ  տպավորություն  է  ստեղծվում,  թե  ցանկանում  ես  ընդգծել  քո առավելությունը  նրանց  նկատմամբ,  ցանկանում  ես  հայտնվել  իշխող  վերադասի  դերում, այն զրկում է բնականությունից  և  արտիստիզմից: Կարելի  է  երբեմն փոփոխություններ  կատարել  ավելացնելով  գույները:

ՍՊՈՐՏԱՅԻՆ


Կարճ  սանրվածք, որը  չի զգում  հատուկ  ձևավորման  կարիք, չնչին  քանակությամբ  ստվերաներկ  և  շրթներկ, միայն  կլոր  օղեր... սա  հատուկ  է  այն  կանանց, որոնք  սպորտային  ոճի  կրողներն  են:
Զգեստապահարանը կազմում  են  լայն  տաբատները, հատկապես  ջինսե, մեծ  գրպաններով   շրջազգեստները, տրիկոտաժե  բլուզները  և  գլխարկները, տոպերն  ու  լայն  վերնաշապիկները: Այս  ոճի  հիմնական  թերությունը  նրանում  է, որ կա  վտանգ  երևալու  անփույթ: Ոճումդ  ներառիր  նաև  ռոմանտիկ  ոճի  տարրեր, եթե չես  ցանկանում, որ  շրջապատը  կարծի, թե  զուրկ  ես  կանացիությունից  և  քեզ  մոտ  կտրուկ  բացակայում  է երևակայությունը:

ՌՈՄԱՆՏԻԿ


Ռոմանտիկ  ոճը  նախընտրղ  կանանց  կարելի  է  հեռվից  նկատել: Նրանք  ունեն  երկար ուղիղ  կամ  գանգուր  սանրվածք: Աչքերը  ընդգծված  են  2 գույնով, պարտադիր  են փայլի  առկայությունը  և լավ  ընդգծված  թարթիչները: Հագուստը  ընդգծում  Է  մարմնի  բարեմասնությունները: Այս   ոճի  կրողները  սիրում  են  թափանցիկ  և  ժանյակազարդ  բլուզներ, բարձրացված օձիքօվ և  լանջաբաց զգեստներ, ծնկներին հասնող, լայն շրջազգեստներ: Միակ  ոճն  է, որը չչարաշահելու  դեպքում  օգնում  է  լինել  միշտ  օրիգինալ  և  կանացի:


ՎԱՌ  ԷԹՆՈ


Կանանց  այս  տիպը  հիմնական  ուշադրությունը  կենտրոնացնում  մազերի  գույնին, սանրվածքին  ու  շուրթերին: Ինչ  սանրվածք  էլ, որ  կրեն  պարտադիր  պայմանը  դրա  նորաձև  լինելն  է  և  վառ  գույնը: Դիմահարդարման  գլխավոր  առանձնահատկությունը  «թաց» սանրվածքն  է, մատիտով  և  փայլով  ընդգծված աչքերը և վառ  ներկած շուրթերը: Զգեստապահարանը  ներառում է  բոլոր  ոճերը, գլխավոր  պայմանը, որպեսզի բոլոր  հագուստներն  էլ  ընդգծեն  կազմվածքը:
Այս  կանայք հաճախ  չեն  նկատում, որ  չափազանց ազատ  են  հագուկապում, ինչը այնքան  էլ  առօրեական  և ընդունելի չէ... ու հատկապես  աշխատավայրում:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/ef511f785d3b-1-.jpg
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (28.06.12) | Հեղինակ: Լուսին Մկրտչյան W Դիտումներ: 4106 | Տեգեր: հմայք, ոճ, գեղեցկություն, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ