RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

ֆեն-շույը կօգնի գտնել քո՛ Տղամարդուն  1280

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


ֆեն-շույը կօգնի գտնել քո՛ Տղամարդուն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Երևի նկատել եք, որ մի բնակարանում մարդիկ ապրում են ուրախ-զվարթ, ամուսնանում են, առողջ երեխաներ ունենում, ընտանիքի անդամների միջև սեր է ու համերաշխություն: Իսկ ընդամենը մի պատ այն կողմ` հարևանների մոտ, ամեն ինչ հակառակն է. ամուսնալուծություն, վեճուկռիվ, միայնություն… Ինչու՞ է այդպես:
 
Փնտրում ես կյանքիդ տղամարդու՞ն. կարևոր մանրուքներ, որ պետք կգան
 
Սիրո տարածքի ստեղծումը
 
Հին չինական ֆեն-շույ գիտությունը սովորեցնում է, թե ինչպես պետք է դասավորել շրջակա տարածքը: Ուզու՞մ եք նոր սեր գտնել, հանդիպել ձեր փեսացուին, ստեղծել երջանիկ ընտանիք, և որ ամենակարևորն է, ներդաշնակ տարածք ստեղծել, մենակյացի բնակարանը վերածել սիրո բնի: Այդ ամենը կարող եք արարել սեփական ձեռքերով: Նախ ուշադիր ձեր շուրջը նայեք: Եթե մենակ եք ապրում, հավանաբար ձեր տանը ամեն ինչ նախատեսված է միայն մեկ մարդու համար: Եթե այո, ուրեմն շտապե’ք գործի անցնել: 
 
Հիշե’ք, որ մինչև ձկնիկներ գնել, դուք ակվարիում ու կեր եք գնում... Այսինքն, նախօրոք պատրաստվում եք նոր բնակչի հայտնվելուն` նրա համար նախատեսված տարածք պատրաստելով: Ճիշտ այդպես էլ պետք է վարվեք, եթե երազում եք, որ ձեր տանը տղամարդ հայտնվի. բնակարանը վերակահավորե’ք երկուսի համար: Այդպես դուք կտրամադրվեք կյանքի ուղեկցի հայտնվելուն և ցույց կտաք Բարձրագույն ուժերին, որ պատրաստ եք ընդունելելու նրանց նվերը:
 
Գնե’ք տղամարդու խալաթ, հողաթափեր, սափրվելու պարագաներ և այդ ամենը կոկիկ դասավորե’ք իրենց համար նախատեսված տեղերում այնպես, կարծես դրանք սպասում են իրենց տիրոջը: Կահույքը այնպես դասավորե’ք, որ հարմարավետ անկյուն ստեղծվի ռոմանտիկ հանդիպման համար` երկու բազկաթոռ կամ երկտեղանոց բազմոց: Լրագրասեղանին անպայման դրե’ք զույգ իրեր, ավելի ճիշտ` ֆեն-շույով նախատեսված սիրային իրեր` զույգ կարապներ, բադեր, դելֆիններ, զույգ դեղձ, խնձոր, բանան (կարելի է արհեստական մրգեր դնել): Վատ չէր լինի ունենալ զույգ մոմակալ` մեկ մոմով, երկու միանման ծաղկաման:  
 
Ճիշտ այդպես վերանայեք սպասքը. այն նույնպես երկուսի համար պետք է նախատեսված լինի: Մի խոսքով, եթե  ձեր բնակարան տղամարդ  մտնի, պետք է զգա, որ սպասված է: Անպայման մտածե’ք երկտեղ մահճակալի մասին, ներքնակը նույնպես երկտեղանի պետք է լինի, առանց բաժանող գծի: 
Այս ամենից հետո կարող եք հանգիստ շունչ քաշել. ձեր բնակարանը պատրաստ է երկար սպասված հյուրին ընդունելու:
 
Տ Ա Ն   Ի Ր Ե Ր Ը
 
Այժմ, երբ ծանոթացաք ընդհանուր խորհուրդներին և ուղղեցիք ամենատարածված սխալները, որոնք թույլ են տալիս միայնակ կանայք, կարելի է անցնել ավելի բարդ բաների. այստեղ ամեն ինչ ինքներդ կարող եք անել:
 
Նախ հիշեցնենք, որ ըստ ֆեն-շույի` ձեր տանը գործում են հատուկ ուժեր` էներգետիկ Ին և Յան տարրերը: Յանը արական էներգիան է` ուժեղ, ամուր. մենք նրանով լցնում ենք տունը, երբ միացնում ենք բարձր երաժշտություն, վառ լույս, տուն ենք հրավիրում ընկերներին և ուրախ հանդիպումներ կազմակերպում: Կանացի ին էներգիան հանգստի և անդորրի էներգիան է:
 
Փնտրում ես կյանքիդ տղամարդու՞ն. կարևոր մանրուքներ, որ պետք կգան
 
Այն լցնում է տունը, երբ լույսն անջատում ենք, իջեցնում ենք երաժշտության ձայնը, միայնության մեջ երազում ենք գեղեցիկ ասպետի մասին: Եթե տունը լի է ին էներգիայով, ինչպես սովորաբար լինում է միայնակ կնոջ բնակարանում, տղամարդուն այդպիսի բնակարանը չի ձգում. նա հեռվից զգում է , որ օտար տարր է և ամբողջ ուժով խուսափում է այցելություններից: Բայց յան էներգիայի գերակայությունն էլ ոչ մի լավ բանի չի բերում: Այն տունը, որտեղ պակասում է ին էներգիան, կինը կորցնում է գրավչությունը, տղամարդու է նմանվում, և սա նույնպես ոչ մի լավ բան չի խոստանում:
 
Ինչպե՞ս հավասարակշռել արական և իգական էներգիաները, ինչպե՞ս ներդաշնակություն հաստատել: 
 
Պարզվում է, որ դա այնքան էլ դժվար չէ. պետք է փոխել լուսավորությունը, գունային համադրությունը:
Նախ փորձե’ք պարզել, թե ձեր բնակարանում որ էներգիան է գերակշռում: Եթե ձեզ մոտ հյուր են լինում միայն ընկերուհիները (մանավանդ անձնական կյանքում անհաջողակները կարելի է չկասկածել, որ ձեր բնակարանում գերակշռում է ին էներգիան` իր վատագույն դրսևորմամբ: Ի՞նչ է սա նշանակում: Այն իր շուրջը լճացում է առաջացնում, ճահիճ, որի մեջ կխեղդվի ձեր յուրաքանչյուր ռոմանտիկ ձգտում :
 
Եթե տղամարդկանց շրջապատի համար յուրային եք, և ձեր մեջ տղամարդիկ տեսնում են միայն աջակցի, նշանակում է, որ ձեր տանը յան էներգիայի ավելցուկ կա:
 
Առաջին դեպքում պետք է ազատվել ին էներգիայի ավելցուկից: Վերացրե’ք բոլոր  փոթազարդերն ու դարսածալերը վարագույրների, ծածկոցների, անձեռոցիկների, բարձերի վրայից: Պետք է նաև շտապ ազատվել կատվիկների, շնիկների նկարներից, որոնք զարդարում են ձեր բնակարանի պատերը, և պատուհանագոգերի մանուշակներից: Այսպես ին էներգիան բավականին կպակասի, բայց արական յան էներգիան դեռ չի ավելանա: Որպեսզի այդ էներգիայով լցնեք տունը, բոլոր սենյակներում, բացի ննջարանից, պայծառ լույսե’ր վառեք, միացրե’ք բարձր, ռիթմիկ երաժշտություն, պատերին փակցրեք մեքենաների նորագույն մոդելների նկարներ: Դրանք ձեզ այնքա՞ն էլ չեն հետաքրքրում: Իզուր. պատկերացրե’ք, որ հենց այդպիսի ավտոմեքենայով կհայտնվի ձեր արքայազնը: 
 
Դարակներին շարե’ք նորագույն ավտոմեքենաների, ինքնաթիռների և առագաստանավերի մոդելներ, պատից կախել դեկորատիվ դաշույն կամ ատրճանակ: Բայց հիշե’ք, որ յուրաքանչյուր զենք պետք է անհապաղ վերացնել, հենց որ տանը տղամարդ հայտնվի, թե չէ չեք խուսափի վեճերից:
 
Եթե ձեր տանը յան էներգիայի ավելցուկ կա, պետք է հակառակն անեք: Անհրաժեշտ է վերացնել արական պարագաները` մեքենաների մոդելները, մարզասարքերը… Բազմոցին նստեցրեք զույգ թավշե արջուկ, մետաղական շերտավարագույրը փոխարինե’ք գեղեցիկ, հարմարավետ վարագույրով, պատերին նկարներ կախեք` նատյուրմորտ կամ բնանկար: Վատ չի լինի, եթե կախեք նաև ձեր ընկերուհիների հարսանեկան նկարները, մանավանդ նրանց, ովքեր երջանիկ են անձնական կյանքում:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ֆեն-շույը կօգնի գտնել քո՛ Տղամարդուն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (25.09.13) Դիտումներ: 1280 | Տեգեր: կանայք, կին-տղամարդ | - Վարկանիշ -: 0.0/0