Գլխավոր էջ » Կանայք
Բուրմունքի աշխարհում  808

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

 
Օծանելիքները միշտ էլ կարևոր դեր են ունեցել մարդու կյանքում: Հին Հունաստանում մարզիկներն օգտագործում էին թարմացնող բուրմունքներ:… Գիտե՞ք ինչի համար… Հաղթելու:
1930-ական թվականներին բժիշկներն օգտագործում էին բուժման նոր եղանակ` «արոմաթերապիա»` այսինքն` բուժում բուրմունքներով: Դա նպաստում էր ոչ միայն հիվանդի տրամադրության բարձրացմանը, այլև ախորժակի լավացմանը: Պարզվում է բուրմունքները թելադրում են տրամադրություն, ազդում ինքնազգացողության վրա: Սակայն ազդում են ոչ միայն դրական առումով, դրանք կարող են առաջացնել  զայրույթ և գլխացավ:
 
Բուրմունքի աշխարհում
                                                             
Առաջին օծանելիքներն առաջացել են դեռևս մեր թվարկությունից առաջ Մերձավոր Արևելքում: Եվրոպան հեշտությամբ չընդունեց նորույթը, և օծանելիքը, մինչ Եվրոպա հասնելը,  ներմուծվեց Չինաստան և Ճապոնիա:
Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ շատ ավելի վաղ են պատրաստվել: Փարավոնների դամբարաններում հայտնաբերվել են կավե սափորներ և փղոսկրեր` լցված մարմնի խնամքի համար նախատեսված յուղերով: Դրանք բուրում են նույնիսկ հիմա` 3320 տարի հետո:
                                                           
Լեգենդար Կլեոպաատրայի մարմինը խնամելու համար (նա իշխել է մ.թ.ա. 69–ից 30-րդ դարերում) աշխատում էր մի ամբողջ գեղարարական խումբ: Կոսմետիկայի և օծանելիքի բնագավառում Կլեոպատրան հավասարը չի ունեցել, նա նույնիսկ  գիրք է գրել դեմքի խնամքի համար նախատեսված միջոցների մասին:
                                                            
Հին Հունաստանում և Հռոմում նույնպես օգտագործում էին եգիպտական օծանելիք` հաշվի չառնելով դրանց բարձր գները: Անգամ Աստվածաշնչում կա մի հատված, ըստ որի օծանելիքն օգտագործվել է գայթակղելու նպատակով: Խոսքը Եսթերի գրքի բ-12-րդ հատվածի մասին է ` «Մարմնի յուղեր էին օգտագործում թագավորի մոտ մտնելուց առաջ»:
                                                            
Հետագայում քրիստոնյա ճգնավորների ճնշումով օծանելիքի գործածումը խիստ նվազեց: Սակայն որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ, և օծանելիքով ողողում էին անգամ ջորիներին ու այծերին:
Ի դեպ այսօր էլ արտադրվում են օծանելիքներ հատուկ շների կամ կատուների համար` "Oh, my dog” , "Oh, my Cat” և այլն:  Ի՞նչ կարող ես անել, մարդիկ կան` չգիտեն ինչի վրա փող ծախսել: 
 
Ինչևէ, շարունակենք խոսել օծանելիքի մասին արդեն մեր օրերում: Ինչպե՞ս է այն ստեղծվում:                                                         
Հետագայում, ինչպես բոլորս գիտենք, օծանելիքի կենտրոնը դարձավ Ֆրանսիան: Միջերկրական ծովի և Ալպերի բնությունը լիովին հարմար է ծաղիկներ աճեցնելու, որոնցից պաատրաստում են եթերային յուղեր օծանելիքների համար: Օծանելիքի պատրաստման մեջ լայնորեն կիրառվում է վարդը: Իրենց գոյությամբ այս ծաղկին են պարտական շատ օծանելիքներ: Լորան Բրյուերը, որը  Azzuro և  La Baiser ժամանակակից օծանելիքների հիմնադիրն է, պատմում է, որ նրան հետաքրքրել է մշկընկույզի վարդի նուրբ հոտը, քանի որ շատերի մոտ այդ բուրմունքն ասոցացվում է սիրո տառապանքների հետ:
 
Ի՞նչ է առաջարկում օծանելիքի շուկան ժամանակակից կնոջը և տղամարդուն:
 
 Օծանելիքների ծով, որը յուրաքանչյուր օր ավելանում է հազարավոր նոր բուրմունքներով: 
Ընդհանրապես , նոր էլիտար բուրմունքի թողարկումը շուկա ընկերության վրա նստում է մոտ 35 մլն. դոլար: Այդպիսի ծախսերը լավագույն դեպքում փակվում են մի քանի տարի հետո:
                                                             
Երևի կհամաձայնեք, որ սիրահարվելու համար երբեմն բավական է նույնիսկ ազդեցիկ օծանելիքի հոտը: Իսկապես աննկարագրելի է սիրած էակի օծանելիքի բույրի ազդեցությունը, հատկապես, երբ նա մոտդ չէ, իսկ կարոտդ սահման չունի: Իսկ չի՞ եղել, որ ցնցվեք դրսում պատահական այցելած բուրմունքից, նրա բուրմունքից, որ անցյալում է արդեն, բայց տակնուվրա է անում հոգիդ իր յուրովի ներկայությամբ այդ պահին:
 
Եղե'ք սիրված, գրավիչ ու ինքնատիպ: Ինքնատիպ նաև ձեր բուրմունքով:
 

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog