Գլխավոր էջ » Կանայք
10 միջոց՝ սիրելու ինքդ քեզ. (կանանց համար)  1861

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Սեր դեպի ինքդ քեզ, հենց այստեղից է սկսվում «Կատարյալ կին» ասվածը: Դժվար է պատկերացնել «Կատարյալ կին», որը չսիրի և չհարգի ինքն իրեն: Այդ պատճառով էլ առաջին քայլը, որ պետք է կանայք անեն, ինքն իրեն սիրելն է: Ինչպե՞ս փոխարինել չսիրելը սիրելով: Բազմաթիվ փորձերի արդյունքում  պարզվել է`
 

10 միջոց՝ սիրելու ինքդ քեզ. ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
 

1. Ուտելիք. իսկ ինչպե՞ս եմ ես այն ինքս ինձ համար պատրաստում: Պատրաստում եմ այն, ինչ այդ պահին ամենաարա՞գն է, սնվում եմ պատահած, ցանկացած խորտկարանում և ինձ համարում «Կատարյալ»: Սակայն «Կատարյալ» կինը երբեք այդպես չի վարվի ինքն իր հետ. ժամանակ կտրամադրի և կպատրաստի թեկուզ և ամենաբարդ ճաշատեսակը, սակայն չի վնասի իր տեսքն ու առողջությունը: Այդ պատճառով էլ ես հիմա փորձում եմ փոփոխել ինքս ինձ, դժվար է, սակայն, անհնարին չէ` եթե կա ցանկություն: Ես հիմա փորձում եմ պատրաստել ավելի համեղ և գեղեցիկ: Սովորում եմ ուտել գեղեցիկը:

2. Իսկ ինչպե՞ս եմ ես ուտում... շատ արագ, նշանակություն չունի ինչ ափսեից, թեկուզ և թավայից : Դիտեցի ես այս ամենին այլ տեսանկյունից և ինձ, անկեղծ ասած,  վատ զգացի: Սա հենց այն պատկերն է, որ ես ինքս ինձ չեմ հարգում և չեմ սիրում: Եվ սկսեցի փոփոխել ինձ` սնվել գեղեցիկ: Վերցրի գեղեցիկ ափսե, ուտեստը տեղափոխեցի ափսեի մեջ և մաքուր սեղանի շուրջ սկսեցի դանդաղ և վայելելով սնվել, զգալ սննդի իսկական համը: Փորձում եմ այժմ ժամանակս այնպես դասավորել, որ գեղեցիկ և հաճույքով սնվեմ:

3. Իսկ ինչպե՞ս ենք մենք հագնվում... ձեռքի տակ ընկած ցանկացած տաբատ, ցանկացած վերնաշապիկ և սպորտային կոշիկ` միայն թե հարմարավետ լինի: Այո՛, դա հարմարավետ է, սակայն  ժպիտ չի պարգևում, կանացիության ոչ մի նշույլ: Այդ պատճառով էլ ես սկսեցի քիչ-քիչ փոխել իմ զգեստապահարանի պարունակությունը: Ավելացրի կիսաշրջազգեստներ, շրջազգեստներ, գեղեցիկ ու կանացի վերնաշապիկներ և բարձրակրունկներ: Սկզբում անհարմար էր, անսովոր, սակայն այն ինձ դարձրեց ավելի գրավիչ, կանացի, նկատելի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Նոր տեսքս, ինչու չէ` ավելացրեց նաև ինքնագնահատականս:

4. Դիմահարդարում: Ես առհասարակ չէի դիմահարդարվում, սակայն հիմա կարծում եմ, որ դիմահարդարումը փոփոխում է մեր ամբողջական տեսքը: Նայելով հայելու մեջ,  մեր հիանալի տեսքին` լցվում ենք ինքնավստահությամբ, հպարտությամբ և իհարկե սիրով: Պարտադիր է հիշել, որ ցանկացած դիմահարդարման մեջ, պետք է պահպանենք մեր բնական տեսքը:

5. Բնակարանի դասավորությունը: Այն պետք է այնպես դասավորել, որ ամեն ինչ մեզ ժպիտ պարգևի, մաքրություն, ճիշտ դասավորություն: Չէ՞ որ մենք լինելով մեր տան տերերը պետք է ամեն ինչ անենք մեր շրջապատը սիրով և գեղեցկությամբ լցնելու համար:

6. Նպատակ դնենք և ամեն կերպ հասնենք դրան: Սկզբնական թող լինի միայն ցանկություն, փորձենք այն նպատակ դարձնել և փնտրել ուղիներ՝ հասնելու համար: Եվ ամեն անգամ նոր նպատակին հասնելով մենք կերջանկանանք:

7. Ուրախացնենք և գովենք մեզ: Ինքներս մեզ հարցնենք, թե այս պահին մեր սրտիկը ինչ է ուզում և հենց այդ պահին կատարենք նրա ցանկությունը: Հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ այդ հարցը տալ:

8. Կանայք պետք է սովորեն շփվել հայելու հետ, խոսեն իրենք իրենց հետ հայելու միջոցով: Նայեք նրա մեջ և ժպտացեք, հավատացեք ձեզ, նայեք ձեր աչքերին և այնտեղ խորություն տեսեք, ինքներդ ձեզ ասեք.
«Ես կին եմ… ես գեղեցիկ կին եմ… ես արժանի եմ երջանկության… ես արժանի եմ ամենալավին» կամ՝ ասե՛ք ինքներդ ձեզ այն, ինչ ուրախացնում է:

9. Պարել: Կիսախավար լույս, հաճելի բույր, գեղեցիկ շրջազգեստ,  որում ես ինձ անկրկնելի եմ զգում, երաժշտություն, որից հոգիս էլ է երգում, և ես սկսում եմ պարել: Անկրկնելի կնոջ անկրկնելի պարը՝ գեղեցիկ և անմոռանալի:

10. Եվ ահա ժամանակն է թագադրվելու: Ինձ դուր է գալիս արթնանալ և ինձ թագուհի զգալ, փողոցով քայլել և էլի թագուհի լինել: Ես կին եմ, ես թագուհի եմ: Եվ այսպիսի փոխված մտքերով ես կքայլեմ հպարտ, գլուխս բարձր, չէ՞ որ,  ես թագուհի եմ:

 

Սիրելի կանայք, ինքներդ ձեզ թագադրեք և երբեք ձեր թագը վայր մի՛ դրեք: Հիշե՛ք՝ մենք ենք մեր հայելին` եթե մեզ թագուհի դարձնենք և այդպես ներկայացնենք, բոլորն էլ մեզ թագուհի կհամարեն:
ԴԱՐՁԵ’Ք ԹԱԳՈՒՀԻ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵ’Ք

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog