RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԿԱՆԱՅՔ

Խոսում են միայնակ կանայք  3625

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԿԱՆԱՅՔ,   Հեղինե Ասրյան, Լինա ամսագիր


Խոսում են միայնակ կանայք

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 


Նարինե , ուսուցչուհի., 45 տարեկան
«Երբ մարդկանց պատմում եմ իմ միայնակ կյանքի մասին, նայում են դեմքիս , գլուխները շարժում, բայց զգում եմ, որ ոչինչ էլ չեն պատկերացնում: Միայն միայնակ կինը կարող է հասկանալ, թե ինչ բան է հազարերորդ անգամ բացել բնակարանիդ դուռը եւ տեսնել ամեն ինչ այնպես, ինչպես դու ես թողել վերջին անգամ դուրս գալիս, տոն օրերին նսել միայնակ եւ նայել այքան հարազատ պատերին: Լինել հիացած, հիասթափված,վիրավորված, երջանիկ կամ տխուր եւ ինքդ քեզ պատմել ապրումներիդ մասին. խելագարի պես ծիծաղել ու լացել մենակ: Իհարկե ունեմ ընկերուհիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ընտանիքն ու հոգսերը: Նրանց հետ էլ չեմ կարողանում երկար շփվել, քանի որ թեմաները միշտ պտտվում են ընտանիքի, երեխաների շուրջ. ինձ մնում է միայն լուռ հիշել, որ ես երբեք չեմ կարող երեխաներ ունենալ... »:

  Նարինեն 2 անգամ ամուսնալուծվել է: Հիմա միայնակ  է ապրում իր մեկ սենյականոց բնակարանում: Պնդում է,որ    ճակատագիրն ամբողջ կյանքում անարդար է եղել իր հանդեպ: Ինչպես ինքն է ասում, «Երբեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չի հայտնվել»:  

   Ի տարբերություն Նարինեի`  մասնագիտությամբ հոգեբան Սոֆին  միայնակ մնալու պատճառներն իր մեջ փնտրեց և որոշ ժամանակ անց հաղթահարեց այն:

 Սոֆի, հոգեբան, 30տարեկան
«Ես 29 տարեկան էի, երբ իսկապես գիտակցեցի, որ միայնակ եմ: Սկսեցի նկատել հարազատներիս կարեկցանքով լի հայացքները, աշխատանքից հետո տուն չէի շտապում, քանի որ գիտեի, որ մայրս նորից նույն բաներն է ասելու: Ես  փորձեցի սթափ գնահատել իրավիճակը:  Մանկության տարիներին հնչած այս խոսքերը. «Այդ բնավորությամբ դու ոչ ոքի հետ յոլա չես գնա» կամ «Այդ կառուցվածքով քեզ ոչ ոք չի հավանի» և մի քանի անհաջողություններ գցել էին իմ ինքնագահատականը, կարծում էի` արժանի չեմ սիրված լինելու:  Բայց, լինելով հոգեբան, սկսեցի աշխատել ինքս ինձ վրա. առաջին հերթին սովորեցի գիտակցել սեփական անձիս կարևորությունը: Մարդիկ տարբեր   խնդիրներով դիմում են ինձ, ուրեմն ես պետք եմ նրանց: Օրեցօր ես ավելի կենսուրախ եւ ինքնավստահ էի դառնում և մի ամենաանհավանական վայրում և պայմաններում հանդիպեցի նրան, ով նոր իմաստ հաղորդեց կյանքիս…»:



  Հասմիկ, լրագրող 32 տարեկան. Հասմիկը   նույնպես միայնակ է, բայց նա ոչնչից չի բողոքում, ասում է, որ ինքն է ցանկացել միայնակ մնալ: Չի ամուսնացել, քանի որ  այդպես ավելի ազատ է ապրում և շատ ժամանակ է ունենում կարիերային նվիրելու համար, անկախ է, ավելի իքնուրույն և ինքնավստահ: Զայրանում է, երբ հարցեր են տալիս անձնականի մասին և հետաքրքրվում, թե ինչու չի ամուսնանում: Հասմիկը  կիսվեց, որ ամուսնական կյանքից և տղամարդկանցից հիասթափվել է դեռ մանուկ հասակից, երբ հայրը հարբած տուն է եկել և սկսել հայհոյել մորը: Հասմիկը  կամ համոզնած էր, որ սիրելու և սիված լինելու ցանկություն չունի (ինչն   անհնար է ցանկացած կնոջ դեպքում) կամ էլ ինձ էր փորձում դրանում համոզել:
 



 1. Հոգեբանները  կանանց նմանապիպ խոսքերն ու վարքը այն հանգամանքով են բացատրում, որ  նրանք ցանկանում են թաքցնել    իրենց անպաշտպան  լինելը,  ամաչում են խոստովանել, որ ունեն հավատարիմ կողակցի կարիք: Եվ դա ամենաառաջին սխալն է, որը միայնության է դատապարտում կնոջը: Իհարկե վատ տղամադիկ ավելի շատ են, քան լավերը, բայց նրանք կան եւ դուք նրան կարող եք հանդիպել ամենաչսպասված ժամանակ և ամենաանհավանական տեղում:


2.  Երբեք մի մտածեք, որ արժանի չեք սիրված լինելու: Եթե նույնիսկ ձեզ ասել են, որ դուք  տգեղ եք  կամ անհամերաշխ: Գնահատեք ինքներդ ձեզ և հաճախ կրկնեք. «Ես գեղեցիկ եմ, խելացի, տաղանդավոր, բարի..": Գրեք ձեր լավագույն հատկանիշները մի թղթի վրա և անընդհատ աչքի առաջ ունեցեք այն:


3. Ձեր կողակցին մի վերաբերվեք իբրև սեփականության: Թողեք, որ նա իր տարածությունն ու ժամանակն ունենա, սեփական ընկերներն ու հետաքրքրությունների իր շրջանակը:


4. Գնահատեք նրա դերը ձեր կյանքում. հիշեք, որ ձեր ապրումները, հույզերը պետք է կիսեք առաջին հերթին նրա հետ, մի սպառեք ձեր էներգիան  ծանոթների և ընկերների շրջապատում:


5. Մոռացեք այն մասին, որ դուք միշտ ճիշտ եք: Այդպես չի լինում: Սովորեք լսել և կարևորել նրա մտքերն ու կարծիքը:
 



 Պատմությունը մի հետաքրքիր օրինաչափություն է ուրվագծել. ամենահետաքրքիր, ինքնավստահ, հմայիչ, խելացի կանայք հաճախ միայնակ են մնում: Պատճառը շատ պարզ է. նրանք լավ են գիտակցում իրենց արժեքը, տեսնում իրենց ուղղված հիացական հայացքներն ու խոսքերը  և փնտում են իրենց «արժանի» տղամարդու, իսկ քանի որ այդ արժանին անթերի է, երբեք էլ չեն գտնում նրան... Մոռանում են, որ խնդիրը ոչ թէ դիմացինի, այլ իրենց մեջ է: Այսպիսի կերպարի է անդրադարձել  Տուրգենևը իր  «Հայրեր և որդիներ» ստեղծագործության մեջ` Օդինցովայի կերպարը: Նա քաղցրաբարո կին էր, ով միատեսակ ազատ էր խոսում թե հասարակ անցորդի և թե բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Շատ բան էր զգացել ու մտածել կյանքում: Միշտ վեհ, սառն ու խիստ էր դրսևորում իրեն,  և ոչ ոք երբեք չէր էլ ենթադրում, որ շատ տղամարդկանց հիացմունքին ու պատկառանքին արժանացած Օդենցովան գիշերները բարձը գրկած լալիս է մթության եւ միայնության մեջ:



  Իրական ուղիներ միայնությունը հաղթահարելու համար

1.    Անպայման խոստովանեք, որ ձեզ պետք է կյանքի  ընկեր. ձեզ համար, այլ ոչ թե ինչ-որ մեկին ապացուցելու, որ ուրիշներից վատը չեք:


2.    Ընդունեք դիմացինի տեսակը, երբեք նրան մի համեմատեք և նմանեցրեք ձեր երազների ասպետին:


3.    Գրեք թղթին այն, ինճ մտածում եք «Ինչու է ինձ անհրաժեշտ գտնել իմ կեսին» թեմայով:


4.    Կյանքի ընկեր գտնելու ձեր մտադրության մասին հայտնեք ամենամտերիմ 3 մարդու:


5.    Եղեք ինքնավստահ, բայց ոչ այնքան մեծամիտ, որ մոռանաք դիմացինի «ես»-ը  ընդունելու եւ գնահատելու մասին:


6.    Դուք արժանի եք սիրված լինելու:

Հիշեք, որ միայնությունը ժամանակավոր է, և եթե դեռ ոչ ոք չի նվաճել ձեր սիրտը, դա չի նշանակում, որ ոչ ոք չի ցանկանում դա անել: Մնում է Դուք որոշեք…

                                                                                                                              
                                                                 


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խոսում են միայնակ կանայք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԿԱՆԱՅՔ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol5/miaynakkanayq1.jpg
Կատեգորիա: ԿԱՆԱՅՔ | Ավելացրեց: Admin (18.08.12) | Հեղինակ: Հեղինե Ասրյան, Լինա ամսագիր W Դիտումներ: 3625 | Տեգեր: երկուսով, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0