Գլխավոր էջ » ԿԱՆԱՅՔ
Ինչ են ուզում կանայք` պարզապես հարգանք  3964

Գլխավոր էջ » ԿԱՆԱՅՔ 

Խորագիրը՝  ԿԱՆԱՅՔ,   Հայկուհի Ասատրյան, «Լինա» ամսագիր

 
 
Աստվածն ասում է. «Լավ չէ մարդուն միայնակ այս աշխարհում, նրան անհրաժեշտ է իրեն համապատասխան օգնական: Տղամարդը միայնակ թերի է աստվածային գաղափարն իրականացնելու համար»: Կնոջ անհրաժեշտությունն ու բարձրարժեքությունը հասկանալով` Ադամի կողքին ստեղծում է Եվային: Ադամը պետք է սիրեր Եվային, իսկ կինը լիներ ամուսնուն հնազանդ և աջակից: Եվ այդ ամենի հիմքում հարգանքն էր…
 Ձեզ դուր է գալիս, երբ օրինակ որևէ հանդիպման ժամանակ դուք հարմարավետ տեղավորված եք աթոռի մեջ, իսկ  ձեր կողքը մի  կին ծանր աթոռն է մի կերպ  տեղափոխում նստելու համար: Կարծում եմ պատասխանը պետք է լինի` ՈՉ:
Երբ ականատես եք լինում նման դեպքերի, օգնեք, կինն անշնորհակալ չէ և անպայման կգնահատի ձեր արարքը: Կամ միշտ չէ, որ տղամարդիկ գիտակցում են, որ պետք է դուռն իրենք  բացեն, կամ սեղանի շուրջ տեղավորվելուց առաջ աթոռը մոտեցնեն, տաքսի նստելուց ` նստեն ոչ թե վարորդի, այլ կնոջ կողքին: Ա~խր դուք կնոջն եք ուղեկցում, ոչ թե վարորդին:
 
Աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս ` գերադասելի է, որ տղամարդը մեկ երկու աստիճան կնոջից առաջ լինի, վերջինիս անվտանգության նկատառումներով:
 
Փողոցում, ինչպես նաև այլ հասարական վայրերում  կանանց նկատմամբ ուշադրությունը նույնպես կարևոր է:
 
Մայթով քայլելիս կանայք պետք է քայլեն ամենահարմար և ապահով մասով, իսկ տղամարդիկ պայմանականորեն «վտանգավոր» մասով` մայթեզրերով:
 
Իսկ եթե ղեկին կին է, հնարավորության դեպքում զիջեք նրան և մի նախատեք մեքենան վատ վարելու մեջ, ձեր զիջմանը պատասխան կստանաք գեղեցիկ ժպիտ: 
 
Վերելակ մտնելիս առաջինը պետք է անցնի տղամարդը և օգնի կնոջը: Ապահովության համար, պետք է բռնել վերելակի դուռը , այնուհետև քաղաքավարի հարցնել ձեր ուղեկցուհու անհրաժեշտ հարկը, ապա սեղմել համապատասխան կոճակը: Տղամարդը փողոցում քայլելիս պարտավոր է ծանր պայուսակները տանել անձամբ, այլ ոչ թե թողնել կնոջ հայեցողությանը: Իսկ քաղաքային տրանսպորտում մի մոռացեք  զիջել  տեղը:
 
Իջե’ք, ի’ջեք երազներ, շոյող, անուշ երազներ…
 
Հաճախ կանացից լսում ենք, որ երազում են ունենալ երջանկություն, փոխըմբռնեւմ և հարգանք ընտանիքում, ներդաշնակություն իրենց  կյանքում: Երազում են հաջողության, հասկացվածության մասին:  Սիրելի մարդու հոգածության, հարգանքի և անմնացորդ սիրո:  Իսկ միթե  կանայք արժանի չեն դրան, իհարկե արժանի են:
Կնոջ հարգանքին արժանանալու համար այս խորհուրդները կարող են օգնել:
 
Հարգեք ձեզ
 
Ամենից առաջ պետք է ունենալ սեփական արժանապատվության գգացմունք: Եթե կինը կամ աղջիկը տեսնում է, որ դիմացինը ինքն իրեն չի հարգում, կարող է մտածել, որ դիմացինը չի կարող հարգել նաև իրեն, պարզապես նրա համար դա  կարևոր չէ:
Ինչ ցանես, այն էլ կհնձես:
 
 
Հարգանք, հարգանք և կրկին  հարգանք կնոջ նկատմամբ: Եթե ցանկանում եք, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտ տիրի: Եթե ցույց տաք կնոջը, որ «դողում» եք նրա և  ձեր հարաբերությունների համար , քանի որ նա ձեզ համար շատ թանկ է, միանգամից կշահեք նրա սիրտը և բարի-դրացիական վերաբերմունքը: Կինը սիրում է իրեն պաշտպանված զգալ, ցույց տվեք, որ դուք պատրաստ եք նրան պաշտպանել ամեն րոպե: 
 
Ժամանակն անցկացրած կնոջ հետ, չի կարելի համարել կորցրած:
Անդրե Մորուա
 
Ուշադիր լսեք, երբ կինը խոսում է և պատմում իր մասին: Այդպես նա կսիրի ժամանակն անցկացնել ձեր միջավայրում և մթնոլորտում: Կանայք ամեն դեպքում կին են: Սիրում են խոսել , իսկ տղամարդիկ պետք է փոքր-ինչ համբերատար լինեն:
 
Թուլացրե'ք նյարդերը և հանգստացեք:
 
Կանայք հաճախ մեղադրում են տղամարդկանց. «Նրանց հետ անհետաքրքիր է ժամանակն անցկացնել»: Սիրելի տղամարդիկ, ժամադրության գնալիս թուլացեք և մի լարվեք: Լարվածությունը կարող է կաշկանդված մթնոլորտ ստեղծել: Իսկ եթե աղջիկը ձեզ հետ իրեն  ազատ չզգա, հաջորդ ժամադրությունը չի կայանա: Եթե դուք կարողանաք աղջկան ծիծաղեցնել, և բարձրացնեք նրա տրամադրությունը, նա ձեզ կհարգի և կընդունի, քանի որ դուք կարողացաք նրա դեմքին ժպիտ արթնացնել:
 
Մի' ստե’ք: Բոլոր տղամարդկանց պետք է հայտնի լինի, որ սուտը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին զայրացնում է: Եթե օրերից մի օր կինը հասկանա, որ ստել եք, նա անվերադարձ կկորցնի ձեր նկատմամբ հարգանքը: Իսկ , երբ նկատում է, որ անկեղծ եք և վստահում եք նրան, նա կլինի առավելագույն անկեղծ  և վստահելի: Կանայք սիրում են գնահատված լինել:
 
Կնոջ աչքերում պետք է գաղտնիք լինի…
 
Երբ կինը խոսում է, նայեք նրա աչքերի մեջ: Երբ նա խոսում է ձեզ հետ, ցույց տվեք, որ կարելի է ձեզ վստահել և խոսել ամեն ինչից ` ցանկացած խնդրից և անախորժություններից: Կինը պետք է հասկանա, որ կարող է հույս դնել ձեր օգնության վրա` ակնկալելով աջակցություն:
 
Այն տղամարդը, ով խելացի է խոսում սիրո մասին, այնքան էլ սիրահարված չէ: 
                                                                                                                                         ժ. Սանդ
 
Հաճոյախոսությունը, ջերմ խոսքերը շոյում են կանանց, բայց միայն լիովին անկեղծ խոսքերը, որոնք արտահայտում են վերաբերմունք, անհատական են և ոչ վերամբարձ: Եթե ուղում եք հաճոյախոսել ձեր սիրելիին և չգիտեք ինչպես, մի հիշեք անտիկ գրականությունը, դա կարող է նմանվել քծնանքի, այլ պարզապես ասեք սրտիք հնչած 3 խոսքեր…Իսկ եթե հարմար առիթ չէ, ուղղակի լռեք, կանայք հասկանում են սրտով և աչքերով…Իսկ հաճոյախոսություն անելիս հիշեք` վիրավորական է, երբ շեշտում են միայն արտաքին գեղեցկությունը, պետք է նկատի ունենալ նաև խելքը:
 
Սիրելի տղամարդիկ, կրկնեք, որ հարգում եք բոլոր կանանց, բացի նրանցից ովքեր անհարգալից են ձեր նկատմամբ:Կանայք նույնպես պետք է հասկանան, որ առանց փոխադարձ հարգանքի ոչինչ այս կյանքում չի ստացվի:
 
Ա~խ այդ կանայք
 
Կնոջ  հարգանքը տղամարդու  նկատմամբ նույնպես պետք է արտահայտվի:
Կինը  պետք է ընդունի տղամարդուն այնպիսին, ինչպիսին կաք, ինչը չի խանգարի վերջինիս  լինել` իր նման:
Կինը պետք է կարողանա ընդունել իր սխալը, պատրաստ լինել փոխըմբռման և համաձայնության:
Հարգի տղամարդու կարծիքը, զգացմունքները և նրա ընկերներին:
Պատրաստ է լուծել առաջացած կոնֆլիկտը , անկեղծ և բաց զրույցի միջոցով:
Սիրելի կանայք,  եթե երբեմն  տղամարդիկ անհարգալից են ձեր նկատմամբ, հնարավոր է,  որ առաջինը դուք եք սխալ վերաբերմունք ցույց տվել: Երբեմն սխալները պետք է փնտրեք ձեր մեջ:
 
Հայկուհի Ասատրյան, «Լինա» ամսագիր

1111

Խորագիրը՝  ԿԱՆԱՅՔ,   Հայկուհի Ասատրյան, «Լինա» ամսագիր


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ԿԱՆԱՅՔ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog