RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանություն

Ինչպե՞ս սովորել չապրել անցյալով  1037

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեբանություն,   erkusov.com


Ինչպե՞ս սովորել չապրել անցյալով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ամեն ինչում վատը տեսնելու սովորությունը հաճախ խանգարում է մեզ անաչառ ընկալել իրականությունը: Մենք կարող է ապրենք անցյալի սխալներով, պղտորենք մեր առօրյան նախկին վիրավորանքների պատճառով, անընդհատ ունենամք ինքներս մեզ խղճալու զգացում կամ ներկայիս անհաջողությունները կապենք անցյալի հետ` փոխանակ աշխատելու մեզ վրա և հաղթահարելու առկա խնդիրները: Ինչ են անցյալի  "գերին” դարձած անձանց հոգեբանները…

 
Վերահսկիր մտքերդ, ընտրիր կառուցողականը

Պարզեք, ուսումնասիրեք, թե անցյալի հետ կապված որ դեպքերն են ձեր մեջ  առաջացնում բացասական մտքեր և դրանք փոխարինեք դրական պնդումներով, օրինակ.


•    բացասական   "Ինձ հետ այսպես է ստացվում, որովհետև իմ ծնողները...”:
•    դրական            "Ես կփորձեմ այնքան ժամանակ, մինչև...”:


•    բացասական/   "Ինձ հետ այսպես է ստացվում, որովհետև ես մանկության ժամանակ...”:
•    դրական           "Դրա համար ժամանակ ու ջանքեր են պահանջվում, բայց ես •ործը կհասցնեմ ավարտին”:


•         բացասական/  "Ինձ ոչ ոք ետ չի պահել…”:
•         դրական            "Բավական է ապրել անցյալով: Միթե ես չեմ կարող երջանիկ լինել այսօր”:


•    բացասական    "Ես երբեք չեմ եղել նրանց մեջ, ովքեր...”:
•    դրական            "Երեկը երեկ էր, այսօր լրիվ ուրիշ օր է”:


•    բացասական    "Ինձ ուղղակի կամքի ուժը չի հերիքում փոխվելու համար՚:
•    դրական/           "Սկսած այս պահից ես...”:


•    բացասական/   "Իմ հայրը շատ ծանր բնավորություն ունի, դրա համար էլ ես...”:
•    դրական/           "Մի գեղեցիկ օր ինձ չի անհանգստացնի...»:


•    բացասական   "Այդ տհաճ օրվանից աշխարհն ինձ գիտի այդպիսին...”:
•    դրական           "Երբեք ուշ չէ ինչ-որ բան փոխել”:



Եթե խնդիրդ հասկանալի է քեզ, ուրեմն` կիսով չափ  հաղթահարել ես այն:



Երբեմն մենք ապրում ենք անցյալի հիշողություններով, որովհետև ոչինչ չունենք ներկան "լցնելու համար": Ինչիսին է իրավիճակը ձեր դեպքում... Փորձեք պարզել դա այս հարցերի միջոցով.

•    Գո՞հ եք Դուք ձեր կյանքից:

•    Հետաքրքիր է ձեզ համար Ձեր աշխատանքը /եթե ունեք/: Կան այլ հետաքրքրություններ, բացի դրանից:
•    Հաճա՞խ եք հնարավորություն ունենում ուրախ երեկոներ անցկացնելու հաճելի մարդկանց հետ:
•    Ունե՞ք Դուք համախոհներ, որոնց հետ կարող եք զբաղվել սիրած գործով և ինքնաարտահայտվել մինչև վերջ:
•    Համակու՞մ է Ձեզ մենության զգացումը կամ անկումային տրամադրությունը երկար ժամանակով:
•    Հաճա՞խ եք Դուք խուսափում կամ հրաժարվում նոր ծանոթություններից ու հարաբերություններից` վախենալով նախորդ անհաջող փորձից:


Ճնշված զգացմունքների շնորհիվ անցյալը իշխանություն է վերցնում մեզ  վրա
Բոլոր վերը նշված հարցերն իրենց մեջ խնդիրներ են պարունակում, որոնց հաղթահարումը կօգնի Ձեզ ազատվել հին սխալների ու անհաջողությունների բեռից:


Շատ հաճախ, ընկնելով տհաճ իրավիճակի մեջ կամ ներկա լինելով ծանր խոսակցության, մենք ձգտում ենք պաշտպանել մեզ հիվանդագին զգացմունքներից: Սովորաբար դա անգիտակցված է լինում, հատկապես մանուկ հասակում: Մարդիկ խուսափում են անհանգստացնող վերապրումներից, ճնշում են դրանք կամ անտեսում:
Ցավոք, դա բերում է ճիշտ հակառակ արդյունքի: Ճնշված զգացմունքները չեն անհետանում: Դրանք պարզապես մղվում են անգիտակցականի խորքերը: Մենք դադարում ենք դրանք նկատել, մոռանում ենք դրանց մասին, բայց այդ զգացմունքները "թաքնված”: Շարունակում են իրենց քայքայիչ ազդեցությունը` ժամանակ առ ժամանակ դրսևորվելով նևրոզներով, անբացատրելի արարքներով և նյարդային պոռթկումներով: Այդ չգիտակցված զգացմունքների  միջոցով անցյալը մեծ իշխանություն է վերցնում մեզ վրա, որովհետև մենք չենք կարող ղեկավարել այն, ինչն իբր չկա մեզ համար: Սակայն, հենց դրանք են մեր շարժառիթները:


Զոհ մի՛ գնա կարծրատիպերին


 
Ինչու՞ ենք մենք փորձում ճնշել մեր զգացմունքները... Երբեմն` որպեսզի թաքցնենք անձնական խնդիրները, երբեմն` համարելով զգացմունքների արտահայտումը թուլության նշան, հետևաբար` վախենալով թույլ երևալ: Հնարավոր է` մենք  ճնշում ենք զգացմունքները, քանի որ մեր կարծիքով դրանք անտրամաբանական, անհարմար կամ ոչ պատշաճ են հասուն մարդու համար: Շատերը դաստիարակվել են այն համոզմունքով, որ մեծերը չպետք է լաց լինեն, իսկ տղաներին շեշտվել է, թե զգացմունքների արտահայտումը հատուկ է միայն իգական սեռին:
 
Ցավոք, փորձը` ճնշելու ներքին արգելքները կամ հանելու կորստի զգացումը աշխատանքի և նոր նախասիրություններ ձեռք բերելու  շնորհիվ ընդամենը թույլ է տալիս որոշ ժամանակով շեղվել խնդրից, բայց չի լուծում այն:
 
Դեմ առ դեմ կանգնիր քո խնդրի առաջ… կամ` "Վախը վախով են բուժում
"


 Անցյալի ծանր ապրումները հաղթահարելու միակ միջոցը ժամանակ տրամադրելն է խնդիրը հասկանալուն: Անհրաժեշտ է բացարձակ անկեղծ լինել սեփական անձի հետ,  չխուսափել խնդրին սթափ մոտենալուց, անաչառ վերլուծությունը մեր ապրած այնպիսի զգացմունքների, ինչպիսիք են ատելությունը, ամոթը, մեղավորության զգացումը, դիմացինի կարծիքի անվերապահ ընդունումը, կորստի զգացումը և այլն: Գիտակցման ու սթափ մոտեցման այդ պահը մեծ համարձակություն ու ջանք է պահանջում, բայց փոխարենը կստանաք թեթևություն և նոր կենսական ուժեր: Այս առումով շատ հարմար է ապրումները գրի առնելը կամ, այլ կերպ ասած, յուրահատուկ "Կյանքի օրագիր” պահելը:

Չպետք է խուսափել անգամ ամենատանջալի թվացող վերապրումներից: Գրչին լավագույնս կարող է փոխարինել նաև ձայնագրիչը: Ազատվեք Ձեզ տանջող անցյալի հետապնդումներից ու դեմ առ դեմ առերեսվեք դրանց հետ` ընտրելով կառուցողական ու լավատեսական ճանապարհը: Հիշեք, որ մարդ արարածն ապրում է միայն մեկ ժամանակ` ՆԵՐԿԱՆ: Իսկ անցյալի սխալների բեռից ազատվելն օգնում է երջանիկ դարձնել ներկան:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս սովորել չապրել անցյալով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://i45.tinypic.com/14wubyq.jpg
Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (15.03.13) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 1037 | Տեգեր: անցյալի իշխանություն, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ