Գլխավոր էջ » Հոգեբանություն
Հարցեր փորձագետին. «Ճաղատությունիցս շատ եմ բարդույթավորվում…»  649

Գլխավոր էջ » Հոգեբանություն 

Խորագիրը՝  Հոգեբանություն,   

 
 
Հարց
 
«Ես մի խնդիր ունեմ, որից ազատվել չի լինում, ոչ էլ կարողանում եմ հարմարվել դրան. դա իմ ճաղատությունն է: Սա մի մեծ հոգս կարծես դարձած լինի ինձ համար: Երբեք դրա մասին չեմ մոռանում, ավելի վատ, նախանձում եմ այն տղաներին, ովքեր շատ գեղեցիկ սանրվածք ունեն, ու կարողանում են գրավել աղջիկների ուշադրությունը: Ինձ մոտ չի ստացվում հենց այն պատճառով, որ աղջիկը, ում ուզում եմ մոտենալ, նայում է գլխիս, ու արդեն իսկ խուսափում հետս խոսել: Տարիքս այդքան էլ մեծ չի, բայց այդ ճաղատության պատճառով շատ մեծ եմ երևում: Ի՞նչ անեմ, ասա խնդրում եմ, միայն չասես արհեստական ձևով աճեցնել, քանզի արհեստական ոչինչ չեմ սիրում: 
Կսպասեմ մի օգտակար պատասխանի»:
Աշոտ
 
Պատասխան
 
- Հարգելի Աշոտ, ի՞նչ կուզենամ քեզ ասել... Նախ, որ միայն թերզարգացած անձնավորւթյունը կարող է չխոսել հակառակ սեռի հետ լոկ այն պատճառով, որ վերջինս ճաղատ է: Եթե ինքդ կարծում ես, որ պատճառը հենց դրանում է, ավելի լավ, հեռու մնա նման աշխարհայացքի տեր աղջիկներից... դա քեզ բնավ էլ պետք չէ: 
Շուրջդ նայիր և ուսումնասիրիր այն տղաներին, ովքեր ունեն գեղեցիկ սանրվածք. կարծու՞մ ես նրանք չեն տրտնջում աղջիկների սառը վերաբերմունքից. այն էլ ինչքան... Չէ՞ որ գեղեցիկ սեռի մի մասը, տղամարդու հետ հանդիպելիս, ուշադրություն չի էլ դարձնում նրա արտաքինին, այլ միայն նրա խոսքերին, մտքերին, կուտակած գիտելիքներին: Այս ամենին ավելացրու մի քիչ հումոր ու փորձիր հանդիպել և ուշադրություն գրավել: Եթե քո աչքադրած աղջիկը մնում է սառը, ուրեմն փորձիր հասկանալ, որ նա պարզապես չի ուզում ընկերություն անել քեզ հետ:
Համոզված եղիր, ոչ մի սիրող աղջիկ չի տեսնում ընկերոջ ճաղատությունը, մինչև կողքից մայրը կամ ընկերուհին չեն ասում այդ մասին: 
Քեզ մաղթում եմ, որ գտնես այն մեկին, ով կտեսնի քեզ քո իսկական տարիքում, և կսիրի քեզ ինչպիսին, որ կաս: 
Հարգելի Աշոտ, հուսամ, որ նամակ- պատասխանս կարդարացնի քո սպասելիքները: 
 
Նարե Աթոյան
 

Խորագիրը՝  Հոգեբանություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ