Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ
Ճանաչու՞մ եք ինքներդ Ձեզ  4455

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ,   www.erkusov.com

 



1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2

2. Կհանդգնե՞ք համարձակ հագուստ հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2

3. Ըստ ձեզ` ի՞նչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3

4. Կարո՞ղ եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

5. Կգայթակղվե՞ք գումար աշխատելու առաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրու
՞մ եք մերձավորներին
ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Մի՞շտ եք ձգտնում առաջինը լինել
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

 



Ամփոփեք

7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ Ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:

12-16 միավոր - Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք Ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

1111

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ,   www.erkusov.com


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017